Երևան, 06.Դեկտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրականում անգամ ամբողջ կյանքն էլ բավարար չէ սփոփանք գտնելու համար. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի առաջին հարկում խնկաբույր էր տարածվել: Թումանյանների երևանյան բնակարանի հյուրասենյակում հավաքվել էին՝ հարգելու իրենց որդու ու ընկերոջ՝ Կարեն Բաթմանյանի հիշատակը: Կարենը ծնվել է Երևանում, դպրոցին զուգահեռ հաճախել Հովհ. Թումանյանի անվան տուն-թանգարանում գործող «Ռոտոնդա» թատերախումբ։ 2019 թվականի հուլիսի 2-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Արցախի Ասկերանի շրջանում։

Մասնակցել է 44-օրյա պատերազմին, թշնամու դեմ կռիվ տվել ամենաթեժ գոտիներում։ Հոկտեմբերի 11-ին մարտական հերթական առաջադրանքը կատարելիս զոհվել է «Թութակներ» կոչվող վայրում՝ թշնամու ԱԹՍ-ի հարվածից։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Կարենը, ինչպես շատ ու շատ տղաներ, չհասցրեց բոլորել կյանքի 20-րդ տարին: Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի «Ռոտոնդա» թատերախումբը ներկայացումներ է բեմադրել Մանկական զարգացման հիմնադրամի «Մենք ենք» ներառական թատերախմբի հետ: Հանդիպմանը, որը կազմակերպել էին «Ռոտոնդա» թատերախմբի բեմադրող ռեժիսոր Մարինե Ասատրյանը և Թումանյանի տուն-թանգարանը, ներկա էին Կարենի ծնողները, ընտանիքի անդամները, թատերախմբի նրա ընկերները: Միասին տարբեր ներկայացումներում են խաղացել, բայց բոլորը հիշատակում էին «Սուրբ Սարգիսը» և «Ես ու դու»-ն:

Հանդիպում-զրույցի սկզբում Մարինեն խնդրեց թատերախմբի սաներից Գագիկին, որն, ի դեպ, անձամբ չի ճանաչել Կարենին, կատարել զինվորի մասին բալլադը: Առաջին իսկ՝ «Լուռ ասում է հողը հայրենի, հայ զինվոր քեզ փառք ու երանի…» տողերից հետո ներկաները սկսեցին արտասվել: Գագիկը լուռ երգում էր, իսկ մենք տեղափոխվել էինք այլ աշխարհ, գուցե նաև անցյալ, որտեղ լիարժեք շնչում էինք: Երգն ավարտվեց՝ ստիպելով մեզ վերադառնալ Թումանյանների հյուրասենյակ: Տիկին Մարինեն նշում է՝ Կարենն իր տեսակով հանգիստ էր, խաղաղ, առանց ձևականությունների, որտեղ նա էր, այնտեղ այդ պահին տոն էր, աշխուժություն: «Մենք պետք է շատ խոսենք, պատմենք Կարենի, մյուս տղաների մասին, այդ պատմությունները պետք է հիշեն մեր սերունդները: 19 գարուն ապրած Կարենը եկավ ապացուցելու թումանյանական հայտնի միտքը՝ «Գործն է անմահ, լավ իմացեք…»:

No description available.

Այսօր չենք հավաքվել այստեղ միայն տխրելու, հուզվելու համար, այստեղ ենք մեր Կարենի մասին լավ հիշողությունները մեկտեղելու: Ի վերջո, մեր հիշողություններով նաև պիտի ապրեցնենք Կարենին»,-ասում է տիկին Մարինեն: Տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն էլ հավելում է՝ կցանկանար բոլոր ներկաների հետ հանդիպել ներկայացումների ընթացքում, որոնց ինքնատիպ անդամներից մեկն էր Կարենը: «Չնայած սրան, կարծում եմ, որ Կարենը հավաքվածներիցս յուրաքանչյուրի մեջ է: Ինչո՞ւ որոշեցինք հանդիպում-զրույցը Թումանյանների հյուրասենյակում կազմակերպել: Թումանյանի կինը՝ տիկին Օլգան, բազում կորուստներ տեսած կին էր, բայց իր մեջ զորավոր ուժ էր գտել՝ ապրելու և ապրեցնելու ուժը: Եթե հիշողությունը չի ամրագրվում և չի փոխանցվում, կորսվում է:

Այդպես ժամանակին վարվեց Օլգա մայրիկը: Նրա կյանքում կորուստները հաջորդել էին իրար, բայց նա կարողացավ իր մեջ ուժ գտնել և հիշողությունները փոխանցել սերունդներին: Այս հյուրասենյակում տիկին Օլգան ժամանակին հյուրընկալում էր հարյուրավոր մարդկանց, զրուցում նրանց հետ, կիսվում հոգսերով, և եթե ոմանք կոտրված էին, ապա Օլգա մայրիկից էին այդ զորավոր ուժը ստանում: Նա ապրեցնող տեսակ էր, իսկ մենք այդ տեսակը մեր աչքի առաջ ունենալու կարիք ունենք»,-նշում է տուն-թանգարանի տնօրենը: Բոլորը միաբերան նշում էին՝ Կարենը կենսուրախ, ընկերասեր, կյանքով լի երիտասարդ էր, փորձում էր ամեն հարցում օգտակար լինել ընկերներին: Հատկապես հոգատար էր այն ընկերների նկատմամբ, որոնք, օրինակ՝ տեղաշարժման խնդիր ունեին, ամեն պահի պատրաստ էր օգնության հասնելու: Դա նրա էության մեջ էր, այդպիսին էր ու այդպիսին էլ մնաց:

No description available.

Նրա ընկերները նախապես նամակներ էին գրել, վստահ են, որ դրանք կհասնեն իրենց Կարենին: Բոլոր նամակները խնամքով դրել էին տուփի մեջ, այնտեղ նաև ճերմակ թղթեր թողեցին բոլոր նրանց համար, ովքեր հետագայում կցանկանան ինչ-որ բան փոխանցել Կարենին կամ էլ կիսվել նրա մասին ջերմ հուշերով: Տուփն էլ հանդիպման վերջում փոխանցեցին ծնողներին: Բայց նախքան այդ ընթերցեցին նամակները: Չնայած ոմանց դա չհաջողվեց, արցունքները խեղդում էին: Ավելի «համարձակները» հանձն էին առնում և կարդում իրենց ընկերների հուշերը, բայց անգամ նրանք չէին կարողանում զսպել իրենց հուզմունքը: «Կարենն իմ հենարանն էր ու հույսը», «Նա հիմա վերևից հսկում է մեր երկիրը», «Դու չէիր սիրում անարդարություն», «Սպասում ենք քեզ» և այսպես շարունակ: Երբ տիկին Մարինեն դիմեց Կարենի ընկերներից Ռազմիկին՝ ասելով, թե իր նամակին ավելացնելու բան ունի, ուզո՞ւմ է ինչ-որ բան պատմել ընկերոջ մասին, նա գլուխը շարժեց, թե ոչ, իսկ հետո ավելացրեց. «Էնքան բան կա ասելու»:

Այո, այդ օրը, գուցե նաև հետագայում, խոսելու, պատմելու հարցում ավելի «համարձակ» էին աղջիկները, իսկ տղաները լուռ էին, բայց իրենց անսահման լռության փոխարեն խոսում էին արցունքները և սիրով, հոգատարությամբ, ցավով լեցուն գրկախառնությունները Կարենի ծնողների հետ: Որևէ մեկը չկարողացավ Կարենի մասին խոսել առանց հուզմունքի: Մեկ տարին անասելի քիչ ժամանակ է սփոփանք գտնելու համար: Իսկ իրականում անգամ ամբողջ կյանքը բավարար չէ դրա համար, սփոփանք երբեք էլ չի լինելու:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել Է 15-ի. կա 27 անհետ կորած Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել Տաշքենդում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը Էս ցավի, էս վշտի, էս հանգչած լուսավոր ջահելների վրեժը լուծվելու է. Արմեն ԱշոտյանՀայաստանում պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին. Տիգրան Աբրահամյան2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական իմաստով կեղծված են. Զաքարյան Վարակակիրների թիվն՝ այսօր36 համայնքից ՔՊ-ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15-ումԹուրքիայում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ոսկին էժանանում է Նոյեմբերյանում նույնպես ընդդիմադիր ուժերը կմիավորվեն Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Իշխող ՔՊ-ն մի շարք համայնքներում պարտվել է Արարատ և Նոյեմբերյանի Դեբեդավան համայնքներում հաղթել է «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Գավառում առաջատարը «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքն է Նախնական տվյալներով՝ 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24–ում Վանաձորում հաղթել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը Զինվորականները սխալմամբ 14 խաղաղ բնակչի են սպանել․ մեղավոր է համարվել հետախուզությունը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Արցախում ժամկետային զինծառայող է զոհվել «Բերե՛ք սրանց սաղին տփենք». լարված իրավիճակ Պտղնիում Հայի և թուրքի տարբերությունը՝ ըստ Հայկ Ասատրյանի.Արտակ ԶաքարյանԱրտառոց միջադեպ Պտղնիի 29/40 տեղամասում Քվեարկեցի հանուն նոր համայնքի և նոր սկզբի. Էդուարդ Բաբայան ՔՊ-ն Աբովյանում շանտաժի է անցել Որտեղ կա պայքար՝ ներսի կամ դրսի թուրքի հետ, այդտեղ պարտությունները կամ ժամանակավոր են կամ առհասարակ բացակայում են. Տիգրան Աբրահամյան Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին․ ԱԻՆՈղբերգական ավտովթար` Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր89-ամյա կնոջը ծեծել և այրել էր նրա 36-ամյա թոռնուհին. վերջինս ձեբակալվել էԵրևանում 13 երթուղին սպասարկող «Գազել»-ից քաղաքացի է ընկել (տեսանյութ)Հայաստան վերադարձած գերիների լուսանկարներըՍակրավորները Էրդողանի հանրահավաքում պայթուցիկ սարք են ոչնչացրելՀզոր պայթյուն է որոտացել Իրանի Նաթանզ քաղաքում, որտեղ միջուկային օբյեկտ է գտնվումԱՄՆ հետախուզությունը հայտնել է, թե երբ է Ռուսաստանը ծրագրում հարձակվել Ուկրաինայի վրաՄարտունու շրջանում որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյունՀայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանումՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին մինչև երկուշաբթի տեղեկություն տրամադրել նոյեմբերի 16-ին գերեվարվածների մասինSuzuki-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել. վարորդը հասցրել է կնոջն ու երեխաներին դուրս բերելՀայտնի են Հայաստան վերադարձած 10 հայ գերիների անուններըԳիտնականները նշել են, թե մինչև երբ վտանգավոր կլինի կորոնավիրուսը23-ամյա պարեկը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԱդրբեջանցիները հրապարակել են դեկտեմբերի 3-ին սպանված արցախցու լուսանկարներըՇուտով Երևանում վայրէջք կկատարի Ադրբեջանից գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը. ԱվագյանԷրդողանն «անվանափոխել» է ԹուրքիանԿարևորը՝ դուք շատ նորաոճ եք ու գեղեցիկ. Սոնա Ռուբենյանը հրապարակել է իրեն «անճաշակ և քաղքենի» անվանած կնոջ լուսանկարըՄի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում․ ԱշոտյանՀրդեհ Մուսալեռ գյուղում. այրվել են ավտոմեքենաների ջարդոններԳիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցովՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 32 974 դեպքԱլեն Սիմոնյանը Կոթիում մասնակցել է Վանո Սիրադեղյանի հուղարկավորությանը