Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրականում անգամ ամբողջ կյանքն էլ բավարար չէ սփոփանք գտնելու համար. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի առաջին հարկում խնկաբույր էր տարածվել: Թումանյանների երևանյան բնակարանի հյուրասենյակում հավաքվել էին՝ հարգելու իրենց որդու ու ընկերոջ՝ Կարեն Բաթմանյանի հիշատակը: Կարենը ծնվել է Երևանում, դպրոցին զուգահեռ հաճախել Հովհ. Թումանյանի անվան տուն-թանգարանում գործող «Ռոտոնդա» թատերախումբ։ 2019 թվականի հուլիսի 2-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Արցախի Ասկերանի շրջանում։

Մասնակցել է 44-օրյա պատերազմին, թշնամու դեմ կռիվ տվել ամենաթեժ գոտիներում։ Հոկտեմբերի 11-ին մարտական հերթական առաջադրանքը կատարելիս զոհվել է «Թութակներ» կոչվող վայրում՝ թշնամու ԱԹՍ-ի հարվածից։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Կարենը, ինչպես շատ ու շատ տղաներ, չհասցրեց բոլորել կյանքի 20-րդ տարին: Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի «Ռոտոնդա» թատերախումբը ներկայացումներ է բեմադրել Մանկական զարգացման հիմնադրամի «Մենք ենք» ներառական թատերախմբի հետ: Հանդիպմանը, որը կազմակերպել էին «Ռոտոնդա» թատերախմբի բեմադրող ռեժիսոր Մարինե Ասատրյանը և Թումանյանի տուն-թանգարանը, ներկա էին Կարենի ծնողները, ընտանիքի անդամները, թատերախմբի նրա ընկերները: Միասին տարբեր ներկայացումներում են խաղացել, բայց բոլորը հիշատակում էին «Սուրբ Սարգիսը» և «Ես ու դու»-ն:

Հանդիպում-զրույցի սկզբում Մարինեն խնդրեց թատերախմբի սաներից Գագիկին, որն, ի դեպ, անձամբ չի ճանաչել Կարենին, կատարել զինվորի մասին բալլադը: Առաջին իսկ՝ «Լուռ ասում է հողը հայրենի, հայ զինվոր քեզ փառք ու երանի…» տողերից հետո ներկաները սկսեցին արտասվել: Գագիկը լուռ երգում էր, իսկ մենք տեղափոխվել էինք այլ աշխարհ, գուցե նաև անցյալ, որտեղ լիարժեք շնչում էինք: Երգն ավարտվեց՝ ստիպելով մեզ վերադառնալ Թումանյանների հյուրասենյակ: Տիկին Մարինեն նշում է՝ Կարենն իր տեսակով հանգիստ էր, խաղաղ, առանց ձևականությունների, որտեղ նա էր, այնտեղ այդ պահին տոն էր, աշխուժություն: «Մենք պետք է շատ խոսենք, պատմենք Կարենի, մյուս տղաների մասին, այդ պատմությունները պետք է հիշեն մեր սերունդները: 19 գարուն ապրած Կարենը եկավ ապացուցելու թումանյանական հայտնի միտքը՝ «Գործն է անմահ, լավ իմացեք…»:

No description available.

Այսօր չենք հավաքվել այստեղ միայն տխրելու, հուզվելու համար, այստեղ ենք մեր Կարենի մասին լավ հիշողությունները մեկտեղելու: Ի վերջո, մեր հիշողություններով նաև պիտի ապրեցնենք Կարենին»,-ասում է տիկին Մարինեն: Տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն էլ հավելում է՝ կցանկանար բոլոր ներկաների հետ հանդիպել ներկայացումների ընթացքում, որոնց ինքնատիպ անդամներից մեկն էր Կարենը: «Չնայած սրան, կարծում եմ, որ Կարենը հավաքվածներիցս յուրաքանչյուրի մեջ է: Ինչո՞ւ որոշեցինք հանդիպում-զրույցը Թումանյանների հյուրասենյակում կազմակերպել: Թումանյանի կինը՝ տիկին Օլգան, բազում կորուստներ տեսած կին էր, բայց իր մեջ զորավոր ուժ էր գտել՝ ապրելու և ապրեցնելու ուժը: Եթե հիշողությունը չի ամրագրվում և չի փոխանցվում, կորսվում է:

Այդպես ժամանակին վարվեց Օլգա մայրիկը: Նրա կյանքում կորուստները հաջորդել էին իրար, բայց նա կարողացավ իր մեջ ուժ գտնել և հիշողությունները փոխանցել սերունդներին: Այս հյուրասենյակում տիկին Օլգան ժամանակին հյուրընկալում էր հարյուրավոր մարդկանց, զրուցում նրանց հետ, կիսվում հոգսերով, և եթե ոմանք կոտրված էին, ապա Օլգա մայրիկից էին այդ զորավոր ուժը ստանում: Նա ապրեցնող տեսակ էր, իսկ մենք այդ տեսակը մեր աչքի առաջ ունենալու կարիք ունենք»,-նշում է տուն-թանգարանի տնօրենը: Բոլորը միաբերան նշում էին՝ Կարենը կենսուրախ, ընկերասեր, կյանքով լի երիտասարդ էր, փորձում էր ամեն հարցում օգտակար լինել ընկերներին: Հատկապես հոգատար էր այն ընկերների նկատմամբ, որոնք, օրինակ՝ տեղաշարժման խնդիր ունեին, ամեն պահի պատրաստ էր օգնության հասնելու: Դա նրա էության մեջ էր, այդպիսին էր ու այդպիսին էլ մնաց:

No description available.

Նրա ընկերները նախապես նամակներ էին գրել, վստահ են, որ դրանք կհասնեն իրենց Կարենին: Բոլոր նամակները խնամքով դրել էին տուփի մեջ, այնտեղ նաև ճերմակ թղթեր թողեցին բոլոր նրանց համար, ովքեր հետագայում կցանկանան ինչ-որ բան փոխանցել Կարենին կամ էլ կիսվել նրա մասին ջերմ հուշերով: Տուփն էլ հանդիպման վերջում փոխանցեցին ծնողներին: Բայց նախքան այդ ընթերցեցին նամակները: Չնայած ոմանց դա չհաջողվեց, արցունքները խեղդում էին: Ավելի «համարձակները» հանձն էին առնում և կարդում իրենց ընկերների հուշերը, բայց անգամ նրանք չէին կարողանում զսպել իրենց հուզմունքը: «Կարենն իմ հենարանն էր ու հույսը», «Նա հիմա վերևից հսկում է մեր երկիրը», «Դու չէիր սիրում անարդարություն», «Սպասում ենք քեզ» և այսպես շարունակ: Երբ տիկին Մարինեն դիմեց Կարենի ընկերներից Ռազմիկին՝ ասելով, թե իր նամակին ավելացնելու բան ունի, ուզո՞ւմ է ինչ-որ բան պատմել ընկերոջ մասին, նա գլուխը շարժեց, թե ոչ, իսկ հետո ավելացրեց. «Էնքան բան կա ասելու»:

Այո, այդ օրը, գուցե նաև հետագայում, խոսելու, պատմելու հարցում ավելի «համարձակ» էին աղջիկները, իսկ տղաները լուռ էին, բայց իրենց անսահման լռության փոխարեն խոսում էին արցունքները և սիրով, հոգատարությամբ, ցավով լեցուն գրկախառնությունները Կարենի ծնողների հետ: Որևէ մեկը չկարողացավ Կարենի մասին խոսել առանց հուզմունքի: Մեկ տարին անասելի քիչ ժամանակ է սփոփանք գտնելու համար: Իսկ իրականում անգամ ամբողջ կյանքը բավարար չէ դրա համար, սփոփանք երբեք էլ չի լինելու:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է