Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեքենայի ապակեմաքրիչի գյուտի համար շնորհակալ պիտի լինենք կանանց. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ապակեմաքրիչը սարք է, որն օգտագործվում է մեքենայի ապակին անձրևից և կեղտից մաքրելու համար: Մեր օրերում ապակեմաքրիչը հանդիսանում է գրեթե յուրաքանչյուր մեքենայի, գնացքի, ինքնաթիռի կամ նավի անփոխարինելի մաս: Ապակեմաքրիչի պատմությունը սկսվել է քամուց պաշտպանվելու համար մեքենաների ապակեպատումից հետո: Ընդ որում, առաջին ավտոմեքենաները դիմացից պաշտպանության կարիք չեն ունեցել, քանի որ ո՞ւմ է այն պետք, երբ ավտոմեքենայի առավելագույն արագությունը ժամում ընդամենը 20 կիլոմետր է, իսկ շարժիչի հզորությունը՝ 1,5 ձիաուժ: Ժամանակի ընթացքում շարժիչները ավելի հզորացել են, արագությունն ավելացել է, մարդիկ սկսել են մտածել, թե ինչպես պաշտպանվեն քամուց, փոշուց, քարերից և ավազից: 20-րդ դարի սկզբին ավտոմեքենաները սկսել են հագենալ պաշտպանիչ ապակիով, որը հետագայում դարձել է ավտոմեքենայի անբաժանելի մասը:

Սկզբում ապակին չէր զբաղեցնում մեքենայի ամբողջ լայնությունը, այլ միայն այն մասում էր, որտեղ նստած էր վարորդը, և միայն որոշ ժամանակ անց է ստացել այն ձևը, որին մենք սովոր ենք: Դրանից հետո ի հայտ է եկել մեկ այլ խնդիր՝ այնպես անել, որ վատ եղանակին անձրևի, ձյան կամ ցեխի կաթիլները չխանգարեն վարորդին տեսնել ճանապարհը: Տարօրինակ է, բայց ավտոմեքենայի դիմապակու ապակեմաքրիչներ ստեղծելու գաղափարը պատկանում է Մերի Անդերսոն անունով ամերիկացի մի աղջկա, որը զբաղմունքով կապ չի ունեցել ավտոմոբիլային տեխնոլոգիաների հետ:

Մի ամպամած օր Մերին տրամվայի մեջ նկատել է, որ վարորդը կանգ է առել ապակու վրա կուտակված ձյունը մաքրելու համար: Իսկ հաճախակի կանգառները մեծացնում էին ճանապարհի տևողությունը, բայց այլ ելք չի եղել, քանի որ վարորդը պետք է տեսներ ճանապարհը: Աղջկա մոտ հիանալի գաղափար է առաջացել. ստեղծել ռետինե գլանով և պտտվող բռնակով սարք ապակիները ձյունից կամ անձրևից արագ մաքրելու համար: 1903 թվականին Մերի Անդերսոնը արտոնագիր է ստացել իր ստեղծած ձեռքի ապակեմաքրիչի համար, որի մի ծայրում քերիչ էր, իսկ մյուսում՝ պտտելու սարք: Նման ապակեմաքրիչները չնայած կատարյալ չէին, բայց վարորդների կյանքը շատ ավելի դյուրին էին դարձնում:

1917 թվականին մեկ այլ ամերիկուհի՝ Շարլոտտա Բրիդգվուդը, հորինել է Storm Windshield Cleaner ավտոմատ ապակեմաքրիչը: Այդ ապակեմաքրիչի աշխատանքը ոչ մշտական էր (սարքն աշխատում էր շարժիչի կոլեկտորի օդի ճնշմամբ), քանի որ շարժիչի մեծ ծանրաբեռնվածության ժամանակ դրանք ուղղակի չէին աշխատում: 1926 թվականին հայտնվել են էլեկտրական ապակեմաքրիչները: Սրանք ավելի ու ավելի լավ էին աշխատում, քան իրենց նախորդները, և միակ թերությունը եղել է բարձր գինը, ուստի երկար ժամանակ միայն հարուստ մարդկանց նեղ շրջանակ է օգտագործել այդպիսի ապակեմաքրիչներ:

Ընդ որում, այս ապակեմաքրիչների աշխատանքը միացման դեպքում անընդհատ էր: Իսկ արդեն 1963 թվականին Դետրոյթի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Քիրնսը ստեղծել և արտոնագրել է ընդհատվող ընթացքով աշխատող ապակեմաքրիչը: Նման ապակեմաքրիչներում վարորդն արդեն ինքը կարող էր վերահսկել մաքրման հաճախականությունը: Դրանք այն ապակեմաքրիչներն են, որոնք օգտագործվում են նաև մեր ժամանակներում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց