Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչպե՞ս և որտե՞ղ է առաջացել առաջին խաղատան գաղափարը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Չնայած այն հանգամանքին, որ շատերը խաղատների՝ կազինոների առաջացումը կապում են 20-րդ դարի ամերիկյան մաֆիայի բիզնեսի հետ, իրականում դրանց պատմությունը շատ հին է: Դրամախաղը, զառերն ու թղթախաղերը հիշատակվել են շատ ժողովուրդների և մշակույթների մեջ հարյուրավոր տարիներ առաջ: Որոշ պատմաբաններ կարծում են, որ խաղամոլությունը սկսվել է մ.թ.ա 2300 թվականից Չինաստանում:

Մյուսները պնդում են, որ անգամ հին եգիպտացիների դամբարաններում են հայտնաբերվել ժամանակակից զառերի նման քարեր, և դրանք նախատեսված են եղել մոլախաղերի համար: Մյուսները բերում են Հռոմեական Կայսրության օրինակը, երբ գլադիատորների մարտերը և կառքերի մրցավազքերը նպաստել են տոտալիզատորների առաջացմանը: Եվրոպայում առաջին խաղատներից մեկը եղել է Ridotto հաստատությունը, որը բացվել է 1638 թվականին Իտալիայում: Այն տեղակայված է եղել Վենետիկյան Սուրբ Մովսես եկեղեցու ձախ կողմում և նպատակ է ունեցել տարեկան գարնանային տոնակատարությունների ժամանակ վերահսկել խաղային ժամանցը: Խաղատունն առանձնացել է բարձր գներով և այցելուների խիստ ընտրությամբ, միայն ազնվական հասարակությունն է իրավունք ունեցել ներս մտնել:

Խաղատան պատմությունը հետագայում շարունակվել է Ֆրանսիայում, երբ կարդինալ Մազարինիի հրամանագրով բացվել է խաղատուն, որի տված օգուտը մտել է թագավորական գանձարան: Հետո հայտնվել է պտտախաղը, և 18-րդ դարի սկզբին ամբողջ Եվրոպայում բացվել են խաղային հաստատություններ: Ազնվականները չեն հապաղել հսկայական կարողություններ մսխել այնտեղ: Շատ ընտանիքներ են կործանվել մոլախաղերի պատճառով: Այդ պատճառով էլ 19-րդ դարի վերջին եվրոպական կառավարությունները սկսել են արգելել խաղատները և փակել նման հաստատությունները: Միակ վայրը, որտեղ թույլատրվել է խաղալ, եղել է Մոնակոն՝ իր հայտնի Մոնտե Կառլո խաղատնով: Ամերիկայում 19-րդ դարի սկզբին է բացվել առաջին խաղատունը: Ավելի ուշ սրահներ են բացվել Միացյալ Նահանգների շատ քաղաքներում, որտեղ այցելուներին հրավիրել են խաղալու:

Մարդկանց մոտ խաղատներում ամենամեծ սերը առաջացրել է «Բլեքջեյքը», որը մեզ մոտ հայտնի է «Քսանմեկ» կամ «Point» անունով, ինչպես նաև «Պոկերը»: Խաղատները ԱՄՆ-ում ծաղկում են ապրել մինչև այն պահը, երբ կառավարման ղեկը ստանձնել է Էնդրյու Ջեքսոնը, որն արգելել է խաղամոլությունը երկրում: Խաղատները մի քանի տասնամյակ արգելվել են օրենքով, բացի Նևադա և Նյու Ջերսի նահանգներից: Այսպես թե այնպես, կազինոները շարունակել են գոյություն ունենալ հնդկացիական ռեզերվացիաներում և Միսիսիպիի ջրերով նավարկող նավերում, իսկ խաղերի որոշակի տեսակներ, ի վերջո, օրինականացվել են գրեթե յուրաքանչյուր նահանգում: Հետագայում ամենամեծ խաղատները կառուցվել են Վեգաս և Ատլանտիկ քաղաքներում: Ներկայումս դրանք ամբողջովին արգելված են միայն Յուտա նահանգում և Հավայան կղզիներում:

Ռուսաստանում խաղաթղթերը հայտնվել են 17-րդ դարում, բայց անմիջապես արգելվել են: Այդ ժամանակ մարդկանց խաղալու համար մտրակել են, մատները կոտրել, տուգանել և այլն: Հետագայում թղթախաղերը բաժանվել են թույլատրելիների և արգելվածների: Արգելվածները եղել են մոլախաղերը: Ռուսաստանում մոլախաղերի ծաղկման շրջան է եղել 2000-ականների սկիզբը, երբ ամբողջ երկրում խաղատների մեծ քանակություն է սկսել գործել: Բայց ընդամենը մի քանի տարի անց՝ 2009-ին, օրենք է ընդունվել, որը կարգավորել է խաղային բիզնեսը, և խաղատները փակվել են կամ տեղափոխվել օրինական խաղային գոտիներ:

Մեր օրերում առավել տարածված են դարձել առցանց խաղատները: Համակարգչային տեխնոլոգիաների զարգացումը շատ է նպաստել դրան: Այս տեսակի խաղամոլությունն ունի անհերքելի «առավելություններ». նախ՝ ոչ ոք կարիք չունի որևէ տեղ գնալ խաղալու համար, մեծ թվով մարդիկ կարող են միաժամանակ մասնակցել խաղին, և իհարկե, այդպիսի բիզնեսի բացման ներդրումներն ու ծախսերը բավական փոքր են ՝ համեմատած սովորական խաղատան հետ: Բայց կան նաև թերություններ, որոնք հնարավոր չէ անտեսել. դրանք կապված են անձնական տվյալների անվտանգության խնդրի, կազմակերպիչների պարկեշտության, շահած գումարների ստացման ժամկետների և այլնի հետ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян