Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բազմիցս ականատես ենք եղել, որ այս իշխանությունների հայտարարություններն ու իրականությունը իրար հակասում են. Սերգեյ Ամիրխանյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ԱԱԾ-ն բացահայտել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաները խոշոր չափերի կաշառքներ են ստացել տնտեսվարողներից: Այս թեմայով Past.am կայքը զրուցել է իրավական հարցերով փաստաբան Սերգեյ Ամիրխանյանի հետ։
 
Պարոն Ամիրխանյան, ինչպե՞ս եք մեկնաբանում երևույթն այն համատեքստում, երբ այս իշխանության ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա:
 
- Դուք բավականին ծավալուն և ընդգրկուն հարց եք բարձրացնում հիմա, կարող եմ ասել, որ մեկ կամ երկու դեպքը դա անկախ իշխանություններից, բոլոր դեպքերում էլ պետք է լինի, քանի որ կոռուպցիան ոչ մի երկրում ամբողջությամբ վերացված չի և նման դեպքեր չեն կարող չլինել։ Բայց, մյուս կողմից էլ, եթե մենք դիտարկում ենք այս իշխանությունների հայտարարությունների համատեքստում, ապա կարող եմ ասել, որ մենք բազմիցս ականատես ենք եղել, որ այս իշխանությունները հայտարարում են մեկ բան, բայց պարզվում է, որ իրականությունը լրիվ այլ է։ Այս պահին ես որևէ հիմնավոր փաստ էլ չունեմ համակարգային կոռուպցիայի մասին և իրականում կոռուպցիան ինքը իրենից չի ենթադրում միայն կաշառքի դեպքերը, կոռուպցիան մի փոքր ավելի ընդգրկուն երևույթ է, օրինակ, հովանավորչությունը, ծանոթ բարեկամով գործի ընդունելը և նմանատիպ բոլոր հարցերը կոռուպցիայի ձևեր են։ Եվ եթե մենք դիտարկում ենք կոռուպցիան դասական եղանակով, ապա այդ տեսանկյունից, կարծում եմ, որ մեզ մոտ բան չի փոխվել, եթե նույնիսկ ավելի չի վատացել։
 
Իրավական համակարգի այսօրվա վիճակը ձեզ թո՞ւյլ տալիս է մտածել, որ կունենանք արդար ու թափանցիկ քննություն:
 
- Իրականում դժվար է պատասխանել այդ հարցին, քանի որ անձամբ ես քննչական գործերով քիչ եմ զբաղվում, բայց դատելով իմ գործընկերների և նման գործերին մոտ կանգնած բոլոր մարդկանց կարծիքներից և ականատես լինելով որոշակի դեպքերի, այդ թվում նաև մի շարք աղմկահարույց դեպքերի, կալանքի սանկցիաների այդքան էլ վստահ չեմ, որ այդ օբեկտիվությունը և արդարությունը բոլոր դեպքերում կպահպանվի։ Կոնկրետ դեպքի մասով չեմ կարող ասել օբեկտիվություն կպահպանվի թե ոչ, բայց ընդհանուր իմ դիտարկումները այդ համատեքստում այդքան էլ մխիթարելի չեն։ Իհարկե կան առանձին այդ ոլորտում և՛ պատշաճ, և՛ իրենց գործից հասկացող ու նվիրված մարդիկ, բայց համակարգային մոտեցումները, կարծում եմ, այդ թվում նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից անհարկի միջամտությունները և ռեպլիկները, մեկնաբանությունները հաստատ չեն նպաստում մեր երկրում իրավական մասնագիտացված կառույցի և անկախ դատական համակարգի կայացմանը։
Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից