Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Զբաղվում ենք նոր դեղամիջոցների փնտրտուքով, ունենք նշանակալի հաջողություններ»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պարբերաբար անդրադառնում ենք մեր երկրում գործունեություն ծավալող գիտական խմբերին: Այս անգամ զրուցել ենք Մնջոյանի անվան ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Անուշ Հովակիմյանի հետ: Նշում է` իրենց խմբի ղեկավարը քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահի մրցանակակիր Սամվել Սիրականյանն է:

No description available.

«Խմբի անդամներն ենք Էլմիրա Հակոբյանը և ես: Մեր գիտական խումբն աշխատում է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում: Այս ինստիտուտը Հայաստանում միակ գիտահետազոտական հաստատությունն է, որը 55 տարի և ավելի զբաղվում է նոր դեղամիջոցների փնտրտուքով: Մեր գիտական խումբն այս ինստիտուտի մի փոքր մասնիկն է, հետևաբար, մենք էլ զբաղվում ենք նույն գործունեությամբ, մասնավորապես` համակցված ալիցիկլո- և հետերոցիկլո [c] պիրիդինների բնագավառում հետազոտություններով: Բավականին հաջողություններ ունենք: Ունենք միացություններ, որոնք ցուցաբերել են շատ բարձր կենսաբանական ակտիվություն՝ հակացնցումային, նեյրոտրոպ, հակաուռուցքային, հակավիրուսային, հակաբակտերիալ և այլ հատկություններ: Օրինակ՝ ունենք միացություն, որն իր հակատրոմբոցիտային ակտիվությամբ գերազանցել է ասպիրինին: Ունենք միացություն, որը ցուցաբերել է աննախադեպ բարձր ակտիվություն խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ, այդ հետազոտություններն արվել են Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում և արտասահմանում: Այս ողջ ընթացքում մեզ հաջողվել է հեղինակավոր պարբերականներում տպագրել ավելի քան 45 հոդված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովակիմյանն՝ ընդգծելով, որ դեղամիջոցների փնտրտուքը միշտ եղել է գիտության գերակա ուղղություններից մեկը Հայաստանում:

«Բայց որպեսզի որևէ նոր նյութ դառնա դեղամիջոց, այն պետք է բավականին երկար ճանապարհ անցնի՝ կլինիկական, նախակլինիկական հետազոտություններ, որոնք Հայաստանում շատ դժվար է իրականացնել՝ կապված ֆինանսական դժվարությունների հետ։ Մեր հոդվածներում արված հետազոտություններն արված են զուտ հնարավորության սահմաններում: Բայց նախնական տվյալներն ունենք, տպագրել ենք հոդվածներում և ֆինանսական հնարավորության դեպքում կփորձենք նման հետազոտություններ իրականացնել։ Պետության կողմից դեռևս նման նախագծեր չկան»,-հավելում է մեր զրուցակիցը:

No description available.

Գիտական խմբի ղեկավար Սամվել Սիրականյանն ընդգծում է` կարևոր է, որ հայտնաբերել են նյութեր, որոնք ունեն բարձր ակտիվություն, գերազանցում են արդեն եղածներին:

«Իհարկե, դրանց հայտնաբերմամբ և հոդվածների տպագրությունով ամեն ինչ չի վերջանում: Հնարավորության դեպքում դրանք անպայման կվերածենք դեղամիջոցի: Այստեղ սինթեզվել են միացություններ, դրանք ուսումնասիրվել են, և Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը 14 հայկական դեղամիջոց է ունեցել Խորհրդային Միության ժամանակաշրջանում, որոնցից 3-4-ը մինչև օրս էլ օգտագործվում են: Հիմա հնարավորությունները քիչ են, և աշխատում ենք գտնել գործընկերներ հետագա հետազոտությունների համար: Որքան ֆինանսները մեծ լինեն, այնքան այդ ճանապարհն ավելի արագ կանցնենք: Մեր գործն անընդհատ է, կարևոր է, որ կան շատ ակտիվ միացություններ, օրինակ` հակավիրուսային դեղամիջոց, որը պայքարում է խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ, այն կարող է ազդեցություն ունենալ նաև Կովիդի դեմ: Մեր այդ նյութը համարյա 100 տոկոսանոց ակտիվություն ունի, իսպառ ոչնչացնում է վիրուսը: Բայց, ավաղ, Հայաստանում դեռ չկան լաբորատորիաներ, որտեղ կարելի է նման հետազոտություններ անցկացնել»,-հավելում է Սիրականյանը:

No description available.

Ֆինանսավորման մասին: Անուշը նշում է` իրենց ֆինանսավորման հիմնական աղբյուրը Գիտության կոմիտեն է, բայց իրենց խումբը մասնակցել է Հայ օգնության ֆոնդի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված մրցույթներին և շահել դրամաշնորհներ: «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որը վերջերս է վերսկսել իր գործունեությունը, կազմակերպել է մի քանի մրցույթներ: Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթում մեր խումբը դարձել է շահառու, ինչը մեզ հնարավորություն տվեց ձեռք բերել նոր սարքեր, ինչպես նաև արդիականացնել հները:

Բացի դա, այս տարի մեր խմբի երեք անդամները ներառվել են «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի շահառուների ցանկում: Սա գիտնականի գիտական գործունեության արդյունավետության ցուցանիշն է: Իմ կարծիքով` սա ԳԿ-ի կողմից կազմակերպվող լավագույն մրցույթներից է: Հաջորդը «Կին ղեկավարների առաջխաղացմանն» ուղղված մրցույթն էր, որում մեր գիտական խումբը շահել է: Ներկայացված աշխատանքի ղեկավարը ես եմ, այն նորույթ է Հայաստանի համար, նվիրված է պոտենցիալ կենսաբանորեն ակտիվությամբ օժտված հիբրիդային միացությունների սինթեզի և հատկությունների ուսումնասիրությանը, որն իրականացնելու ենք նոր մեթոդով:

No description available.

«Առաջատար հետազոտությունների աջակցության մրցույթում» ևս շահել ենք, ղեկավարը պարոն Սիրականյանն է: ԳԿ-ի կողմից մրցույթն առաջին անգամ էր կազմակերպվում, այն հնարավորություն տվեց մեր խումբն ընդլայնել մեկ անդամով, մեկ տարի հետո էլ հնարավորություն ունենք ընդգրկել երկու մագիստրոսների: Իհարկե, այս հաջողությունների համար մեր գիտական խումբը և ես պարտական ենք պարոն Սիրականյանին, նրա ավանդը իմ կայացման գործում շատ մեծ է»,-ասում է մեր զրուցակիցը: Իսկ վերջում ցավոտ կողմի մասին:

No description available.

«Բոլորն աշխատում են, հոդվածներ տպագրում, բայց քանի որ աշխատավարձը ցածր է, երիտասարդները չեն գալիս դեպի գիտություն: Լաբորատորիաներ ունենք, որտեղ երիտասարդ մասնագետներ չկան, այսինքն մի քանի տարի հետո այդ լաբորատորիաների փակման հավանականությունը բավականին մեծ է: Եթե չլինեին դրամաշնորհները, մրցույթները, միայն աշխատավարձով շատ դժվար կլինի: Հուսանք` պետությունը կավելացնի գիտությանը տրվող ֆինանսավորումը»,-եզրափակում է Անուշ Հովակիմյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию