Երևան, 06.Դեկտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երևանի զիջումները միայն կավելացնեն Անկարայի ախորժակը»․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ng.ru-ն գրում է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծվել է հետաքրքիր և չափազանց անհասկանալի իրավիճակ: Այլ կերպ ասած, խոսքը վերաբերում է 44-օրյա պատերազմի դադարեցումից հետո տարածաշրջան ռուս խաղաղապահների մուտքին, բոլոր ճանապարհների և հաղորդակցությունների ապաշրջափակմանը, գերիների վերադարձին և այլ պայմանավորվածություններին: Մի փոքր առաջ անցնելով` պետք է ասել, որ մինչ այժմ տարածաշրջանում ոչ մի ճանապարհ չի բացվել, գերիներն ինչպես պահվում էին Ադրբեջանում, այնպես էլ շարունակում են պահվել այնտեղ: Այսպիսով, փաստորեն, բացի ռազմական գործողությունների դադարեցումից, կողմերը ոչ մի բանի չեն հասել:

Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե յուրաքանչյուր հրապարակային ելույթում ասում է, որ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատումից հետո ինքը Թուրքիայից ստանում է «որոշ դրական ազդակներ», և Հայաստանը «դրական ազդանշաններին դրական է պատասխանում»: Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է Հայաստանի իշխանություններից եկող «դրական ազդակների» և «այս ուղղությամբ փոխադարձ քայլեր ձեռնարկելու» պատրաստակամության մասին: Թուրք առաջնորդը նաև հույս է հայտնել, որ իրավիճակը տարածաշրջանում դեպի լավը կփոխվի: Ավելին, կողմերը խոսում են նաև միմյանց հանդիպելու հնարավորության մասին, եթե Հայաստանը, ըստ Էրդողանի, պատրաստ լինի միջանցք բացել իր տարածքով:

Այդ միջանցքը, ըստ Անկարայի և Բաքվի ծրագրերի, կտրելով Հայաստանը Իրանից, պետք է անցնի հայկական Սյունիքով և Ադրբեջանը կապի իր էքսկլավ Նախիջևանի, իսկ հետագայում՝ Թուրքիայի հետ: Բայց բոլոր մակարդակներով հայկական կողմը հայտարարում է, որ նման միջանցքի մասին խոսք չկա և չի կարող լինել: Այսպիսով, շրջանը փակվում է. թվում է, որ իրավիճակի ամբողջական լուծման մոտեցումներն այնքան հեռու են միմյանցից, որ, մեղմ ասած, դեռ վաղ է խոսել տարածաշրջանում լիարժեք խաղաղության և բարգավաճման մասին: Անկարան շարունակում է Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով:

Եթե ավելի վաղ թուրքերը հայտարարում էին, որ իրենց և հայերի միջև առկա է ԼՂՀ չլուծված հակամարտությունը, ապա այժմ, երբ այդ հարցը, ըստ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների, հանված է, դրված է հետևյալ պայմանը` միջանցք, նոր տրանսպորտային զարկերակ, որը ձեռնտու է Բաքվին և Անկարային, բայց ոչ Հայաստանին կամ, ասենք, Իրանին և Ռուսաստանին: Ավելին, նույնիսկ եթե ենթադրենք, որ նման միջանցք ստեղծվի, վերլուծաբաններից ոչ մեկը կասկած չունի, որ Էրդողանը հայերին կներկայացնի իր վաղեմի պահանջը, այն է՝ հրաժարվել Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, այսինքն՝ սեփական պատմությունից: Ըստ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի, եթե նույնիսկ պատկերացնենք իրավիճակը, երբ հայերը հրաժարվում են իրենց պատմությունից և հիշողությունից, միևնույնն է, «Թուրքիայի համար Հայաստանի դեպքում ընդունելի է ընդամենը երկու կարգավիճակ՝ վասալական պետություն կամ անկախության ամբողջական կորուստ»:

«1991 թվականից Թուրքիայի իրական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ուղղված է եղել հենց այդ նպատակներից մեկին հասնելուն, - վստահ է գիտնականը,- մնացած ամեն ինչ պարզապես դիվանագիտական ծածկ է»: Սաֆրաստյանի կարծիքով, ոչ մի լավ բան չի սպասվում Երևանի՝ Անկարայի հետ դիվանագիտական «սիրախաղից». «Թուրքերն անընդհատ իրենց ավանդական պահանջներին կավելացնեն նորերը»: Նա վստահ է, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը այդ հարցերում զիջումների չեն գնա, և դա ակնհայտ է:

«Այն ամենը, ինչ այժմ ասվում է հայկական կողմին, հնչում է այսպես. կա՛մ անում եք այնպես, ինչպես կասենք, կա՛մ ոչ մի կերպ, և եթե Հայաստանը գնա որևէ զիջման, Թուրքիայի պահանջները կշարունակեն աճել և ավելի խստացվել: Կրկնում եմ՝ թուրքերի նպատակն է Հայաստանը դարձնել իրենցից ամբողջությամբ կամ մեծապես կախված վասալական պետություն, և եթե Հայաստանի իշխանությունները համաձայնեն Թուրքիայի պայմանների հետ, դա կնշանակի հրաժարվել ազգային ինքնության մի զգալի մասից»,- եզրափակել է Սաֆրաստյանը:

Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանի կարծիքով, եթե անցյալ պատերազմը դիտարկենք աշխարհաքաղաքական ցնցումների պրիզմայով, ապա կարող ենք վստահորեն ասել, որ դա ռուս-թուրքական առճակատման հաջորդ փուլն է: «Ասվածը հաստատելու համար առանց մանրամասնելու միայն շեշտենք՝ Հարավային Կովկասում Հայաստանն է մնացել Ռուսաստանի միակ իրական դաշնակիցը, որը վտարվել է ոչ միայն Վրաստանից, այլ նաև Ադրբեջանից, ասել է նա ng.ru-ին,- իսկ սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում, և այսօր Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի համար Թուրքիան է լիարժեք ռազմավարական գործընկեր: Այսպիսով, Հայաստանը մնում է Թուրքիայի համար միակ խոչընդոտը Հարավային Կովկասում լիակատար վերահսկողության ճանապարհին»:

Այդ իսկ պատճառով, ըստ Ղումաշյանի, Անկարայի մասնակցությունը վերջին պատերազմին բավականին նշանակալի է եղել: «Ակնհայտ է, որ եթե հայերն ամբողջությամբ դուրս մղվեին Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ոչ միայն վերջնականապես կկորցնի Ադրբեջանի նկատմամբ վերահսկողությունը, այլ նաև, հավանաբար, ինքնին նրա ներկայությունը Հայաստանում կասկածի տակ կլինի, ինչը նշանակում է Մոսկվայի դուրս մղում ամբողջ Հարավային Կովկասից»,-եզրափակել է Մանվել Ղումաշյանը:

Ներկայումս Անկարան Բաքվի թիվ մեկ գործընկերն է: Դիմակները պատռված են. Թուրքիան չի թաքցնում այն փաստը, որ Հայաստանը կայուն խաղաղության համար ստիպված կլինի կատարել իր բոլոր պայմանները: Հակառակ դեպքում «նրանք կարող են կրկնել»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացման ֆոնին, որը կրկին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով, թվում է, թե խաղաղության մասին բոլոր խոսակցությունները ժամանակ շահելու համար են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախի Մարտակերտի շրջանում սկսել է գյուղատնտեսական հողերի մարդասիրական ականազերծման աշխատանքները Պուտինը Լավրովի և Շոյգուի հետ կմեկնի Հնդկաստան Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել Է 15-ի. կա 27 անհետ կորած Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել Տաշքենդում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը Էս ցավի, էս վշտի, էս հանգչած լուսավոր ջահելների վրեժը լուծվելու է. Արմեն ԱշոտյանՀայաստանում պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին. Տիգրան Աբրահամյան2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական իմաստով կեղծված են. Զաքարյան Վարակակիրների թիվն՝ այսօր36 համայնքից ՔՊ-ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15-ումԹուրքիայում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ոսկին էժանանում է Նոյեմբերյանում նույնպես ընդդիմադիր ուժերը կմիավորվեն Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Իշխող ՔՊ-ն մի շարք համայնքներում պարտվել է Արարատ և Նոյեմբերյանի Դեբեդավան համայնքներում հաղթել է «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Գավառում առաջատարը «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքն է Նախնական տվյալներով՝ 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24–ում Վանաձորում հաղթել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը Զինվորականները սխալմամբ 14 խաղաղ բնակչի են սպանել․ մեղավոր է համարվել հետախուզությունը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Արցախում ժամկետային զինծառայող է զոհվել «Բերե՛ք սրանց սաղին տփենք». լարված իրավիճակ Պտղնիում Հայի և թուրքի տարբերությունը՝ ըստ Հայկ Ասատրյանի.Արտակ ԶաքարյանԱրտառոց միջադեպ Պտղնիի 29/40 տեղամասում Քվեարկեցի հանուն նոր համայնքի և նոր սկզբի. Էդուարդ Բաբայան ՔՊ-ն Աբովյանում շանտաժի է անցել Որտեղ կա պայքար՝ ներսի կամ դրսի թուրքի հետ, այդտեղ պարտությունները կամ ժամանակավոր են կամ առհասարակ բացակայում են. Տիգրան Աբրահամյան Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին․ ԱԻՆՈղբերգական ավտովթար` Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր89-ամյա կնոջը ծեծել և այրել էր նրա 36-ամյա թոռնուհին. վերջինս ձեբակալվել էԵրևանում 13 երթուղին սպասարկող «Գազել»-ից քաղաքացի է ընկել (տեսանյութ)Հայաստան վերադարձած գերիների լուսանկարներըՍակրավորները Էրդողանի հանրահավաքում պայթուցիկ սարք են ոչնչացրելՀզոր պայթյուն է որոտացել Իրանի Նաթանզ քաղաքում, որտեղ միջուկային օբյեկտ է գտնվումԱՄՆ հետախուզությունը հայտնել է, թե երբ է Ռուսաստանը ծրագրում հարձակվել Ուկրաինայի վրաՄարտունու շրջանում որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյունՀայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանումՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին մինչև երկուշաբթի տեղեկություն տրամադրել նոյեմբերի 16-ին գերեվարվածների մասինSuzuki-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել. վարորդը հասցրել է կնոջն ու երեխաներին դուրս բերելՀայտնի են Հայաստան վերադարձած 10 հայ գերիների անուններըԳիտնականները նշել են, թե մինչև երբ վտանգավոր կլինի կորոնավիրուսը23-ամյա պարեկը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԱդրբեջանցիները հրապարակել են դեկտեմբերի 3-ին սպանված արցախցու լուսանկարներըՇուտով Երևանում վայրէջք կկատարի Ադրբեջանից գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը. ԱվագյանԷրդողանն «անվանափոխել» է ԹուրքիանԿարևորը՝ դուք շատ նորաոճ եք ու գեղեցիկ. Սոնա Ռուբենյանը հրապարակել է իրեն «անճաշակ և քաղքենի» անվանած կնոջ լուսանկարըՄի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում․ ԱշոտյանՀրդեհ Մուսալեռ գյուղում. այրվել են ավտոմեքենաների ջարդոններԳիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով