Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ահռելի սոցիալական մարտահրավերներ կան, որոնց համարժեք բյուջետային հատկացումներ չեն կատարվում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում շարունակվում է գնաճ արձանագրվել, ինչի մասին են վկայում նաև հրապարակված պաշտոնական ցուցանիշները: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նկատում է՝ Հայաստանի տնտեսությունում գնաճային ֆոնը բավականին սուր է արտահայտված ոչ միայն վերջին 1-2 ամիսների ընթացքում, այլ դեռ նախորդ տարվանից:

«Մենք դեռևս 2020 թ. դեկտեմբերից լուրջ գնաճային ճնշում ենք նկատում տնտեսության մեջ, որը, ի հեճուկս Կենտրոնական բանկի կողմից իրականացվող տարբեր միջոցառումների, կիրառվող տարբեր գործիքների, այդուհանդերձ, չի մարում: Ըստ էության, գնաճի տեմպերը տնտեսությունում տեղի ունեցող բացասական գործընթացների արդյունք են: Սա ակնհայտ է, մանավանդ երբ այդ ամենին նայում ենք ժամանակի դինամիկայի մեջ: Ակնհայտ է, որ թե՛ բնակչության, թե՛ բիզնեսի մոտ բացասական սպասումներ կան: Սա է այն հիմնական պատճառը, որ գնաճը որևէ կերպ չի մեղմվում, գնաճի տեմպերը չեն թուլանում»,- «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով գնաճի զսպման հնարավորություններին՝ մեր զրուցակիցը նշեց. «Իրականում ԿԲ-ն, ըստ իս, իր ողջ գործիքակազմն այս ընթացքում կիրառել է: Մենք այս տարվա ընթացքում մի քանի անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում տեսանք, մի քանի անգամ դոլարային ներարկումներ են եղել տնտեսության մեջ և այլն: Այսինքն, մեծ հաշվով, ԿԲ-ն իր գործիքակազմի շրջանակներում փորձում է գնաճը կառավարելի դարձնել:

Բայց քանի որ տնտեսությունում տեղի ունեցող խորքային բացասական գործընթացները թույլ չեն տալիս, որպեսզի գնաճը մեղմվի, ստացվում է, որ ԿԲ-ի կիրառած գործիքակազմն ու վարած քաղաքականությունը ևս բավարար արդյունավետություն չունեն: Այստեղ շատ կարևոր է, որ միայն ԿԲ-ն միայնակ չպայքարի գնաճի դեմ, այլ կառավարությունն էլ իր գործիքներով տնտեսական որոշակի կանխատեսելի քաղաքականություն իրականացնի, որը, ցավոք, չենք տեսնում: Բացի այդ, կառավարությունը պարտավոր է որոշակի կանխատեսելի միջավայր ձևավորել, որը կրկին վարվող տնտեսական քաղաքականության շրջանակներում չի իրականացվում»:

Իսկ թե ինչ նկատի ունի տնտեսագետը, երբ մատնանշում է խորքային բացասական գործընթացների մասին, մանրամասնեց. «Այստեղ ամենակարևորը բացասական սպասումներն են, որոնք ձևավորված են հատկապես անվտանգային երաշխիքների բացակայության պայմաններում: Այսինքն, թե՛ բիզնեսի, թե՛ հասարակ քաղաքացիների պարագայում մենք գործ ունենք անվտանգային հսկայական անորոշությունների հետ: Այդ անորոշությունները, ուզենք, թե ոչ, որոշակի սպասումներ են ձևավորում: Նույն բիզնեսը երաշխիքներ է ուզում իր անվտանգ, անխափան ու բնականոն աշխատանքի համար, իսկ այդ երաշխիքները պետությունը չի կարողանում տրամադրել:

Անվտանգային բաղադրիչից բացի, կարող ենք նաև նշել քաղաքական կայունության խնդրի մասին:Բոլորս տեսնում ենք քաղաքական այն անկայուն վիճակը, որն առկա է մեր երկրում, ինչն իր հերթին ևս անորոշություններ է ստեղծում: Բացի այդ, կան սոցիալական խնդիրներ, որոնք օրըստօրե ավելի են խորանում: 6 կամ անգամ 8 տոկոսանոց գնաճն այդքան խնդրահարույց չէր լինի, եթե դրան զուգահեռ մարդկանց եկամուտները գոնե ինչ-որ իմաստով աճեին, բայց փոխարենն ունենք մարդկանց եկամուտների առնվազն չբարձրացում, որոշ դեպքերում՝ անգամ նվազում: Դրան զուգահեռ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն էլ ավելի մեծ տեմպով են աճել, ինչի հետևանքով օբյեկտիվորեն տնտեսության մեջ սոցիալական խնդիրներ են առաջացել, որոնք այդպես էլ չեն հաղթահարվում»:

Անդրադառնալով սոցիալական ոլորտին ու այդ ոլորտում նաև բյուջեով նախատեսվող ծախսերին՝ Կառլեն Խաչատրյանը նախ հիշեցրեց, որ աղքատության ցուցանիշը նախորդ տարի կրկին աճել է: «Թեև այս տարվա ցուցանիշները դեռ չկան, բայց ակնհայտ է, որ բնակչությունը գնալով ավելի ու ավելի է աղքատանում: Պետության կողմից տրամադրվող նպաստների կամ բազային կենսաթոշակների ինչ-որ չափով բարձրացումը չի կարող այդ խնդիրը լուծել, այլ քայլեր են անհրաժեշտ: Նախ՝ պետք է ֆիքսենք, որ նույն նպաստների կամ կենսաթոշակների բարձրացումն իրականացվում է բյուջետային միջոցների հաշվին, ինչ-որ իմաստով՝ նաև պարտքային ռեսուրսների հաշվին:

Հետևաբար, օրինակ՝ կենսաթոշակի՝ մի քանի հազար դրամով բարձրացումն առանձին վերցրած սոցիալական խմբի համար այդ պահին խնդիր կլուծի, բայց ընդհանուր տնտեսության կտրվածքով որևէ էական բան փոխել չի կարող: Ինչ վերաբերում է մնացած խմբերին, որոնք բյուջետային նպաստներ կամ այլ աջակցություն չեն ստանում, նրանց պարագայում պետությունը պետք է կարողանա նորմալ տնտեսական միջավայր ձևավորել, որ բիզնեսն ի զորու լինի այդ մարդկանց ավելի շատ վարձատրել: Այսօրվա պայմաններում, երբ գործազրկության ահռելի տեմպեր կան տնտեսության մեջ, օբյեկտիվ է, որ աշխատուժի գինը չի կարող աճել: Մեծ հաշվով, պետությունը պետք է կարողանա բավարար կանխատեսելի միջավայր ձևավորելու միջոցով նպաստել, որ մարդկանց եկամուտները աճեն, ինչը չի արվում»,-ընդգծեց Կառլեն Խաչատրյանը:

Անդրադառնալով 2022 թ. բյուջեին, որի շուրջ քննարկումներն արդեն սկսվել են Ազգային ժողովում, տնտեսագետը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Իմ կարծիքով, մենք արմատական փոփոխությունների կարիք ունենք, բայց վարվող պետական քաղաքականության մեջ որևէ կերպ այդ կարդինալ փոփոխությունները չեն իրականացվում: 2018-ից հետո որևէ կերպ մեր բյուջետային, նաև հարկային քաղաքականությունը չի վերաիմաստավորվել, չի վերանայվել: Անընդհատ նոր մոդելի տնտեսության, թռիչքաձև աճի մասին ու այլ գեղեցիկ լոզունգներ են հնչել, բայց փաստն այն է, որ թե՛ 2019, թե՛ 2020, թե՛ 2021-ին ու հիմա՝ արդեն նաև 2022ի բյուջեն, նույն տրամաբանությամբ, նույն կառուցվածքով, նույն համամասնություններով է: Առանձին փոքրիկ բացառություններ կան, բայց գլոբալ էական փոփոխություն այս առումով չկա: Հետևաբար, ասել, որ 2022-ի բյուջեով մենք արմատական փոփոխություններ ենք ունենալու տնտեսության մեջ, առնվազն միամիտ է»:

Անդրադառնալով մասնավորապես սոցիալական ոլորտին, որը բյուջեի երեք կարևոր ուղղություններից մեկն է հայտարարվել, նա ընդգծեց. «Ասվում է, որ սոցիալական բաղադրիչին մեծ ուշադրություն է դարձվում, բայց միշտ էլ մեր երկրի պետական բյուջեում սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերն ամենամեծն են եղել: Առանձին տարիներին սոցիալական ոլորտից հետո երկրորդ տեղում եղել են կա՛մ պաշտպանությունը, կա՛մ պետական ապարատի հետ կապված ծախսերը: Հետևաբար, չի կարելի ասել, որ այս տարվա բյուջեն առանձնանում է նրանով, որ պետությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում սոցիալական խնդիրներին:

Ընդհակառակը, իմ գնահատմամբ, շատ ավելի մեծ ավելացում պետք է նախատեսվեր նշված ոլորտի համար, որովհետև հատկապես պատերազմից հետո մենք շատ լուրջ սոցիալական խնդիրներ ունենք երկրում: Խոսքը Արցախից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների, նաև այն հայորդիների մասին է, որոնք պատերազմի հետևանքով հաշմանդամ են դարձել: Խոսքը նաև այն ընտանիքների մասին է, որոնք զավակ են տվել հայրենիքին: Այսինքն, այսօր մեր առջև ահռելի սոցիալական մարտահրավերներ կան, որոնց համարժեք բյուջետային հատկացումներ չեն կատարվում»:

Ամփոփելով՝ Կառլեն Խաչատրյանն ընդգծեց. «Քանի դեռ մեր երկրում անվտանգային ու քաղաքական հարցերը վերջնականապես լուծված չեն, տնտեսությունը չի կարող զարգանալ, սոցիալական խնդիրներին համարժեք արձագանքել հնարավոր չէ: Սա միանշանակ է: Հետևաբար, ասված անվտանգային ու քաղաքական կայունությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է տնտեսության զարգացման համար: Թեպետ նշված կայունության բացակայության պարագայում ևս զարգացման խնդիր չի լուծվի:

Հետևաբար, այս պահին առկա իրողությունները հաշվի առնելով՝ պետությունը պարտավոր է ամենամեծ ուշադրությունը դարձնել երկրում անվտանգային խնդիրների ու անորոշությունների լուծմանը, քաղաքական կայունության հաստատմանը: Դրանից հետո արդեն մենք կկարողանանք մտածել կամ քննարկել, բանավիճել տնտեսական զարգացման մոդելների, տնտեսական քաղաքականության այս կամ այն գործիքի կիրառման կամ չկիրառման նպատակահարմարության շուրջ: Մինչև դրան հասնելը, սակայն, գոնե անվտանգային ու քաղաքական խնդիրները պետք է լուծել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении