Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի, քանի դեռ այսպիսի իշխանություն է երկրում. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմի սանձազերծումից արդեն մեկ տարի ժամանակ է անցել։ Ճիշտ է, պարտության բարոյահոգեբանական, տնտեսական ու մնացյալ այլ հետևանքները հեշտ չէ արագ հաղթահարել, սակայն նույնիսկ այս պայմաններում ուղղակի անհրաժեշտ էր արագորեն ձեռնամուխ լինել կորսված ներուժի վերականգնմանը։ Ընդ որում, այնպես չէ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՀՀ-ին սպառնացող արտաքին սպառնալիքի չափը փոքրացել է կամ վերացել։ Դեռ ավելին՝ հրադադարը շատ փխրուն է, իսկ թշնամին ցանկանում է իր հաղթանակը ամրապնդել բոլոր առումներով, քանի դեռ Հայաստանում իշխանության են Նիկոլ Փաշինյանն ու իր «թիմը»։

Իսկ դա նշանակում է, որ արտաքին վտանգի սպառնալիքի մակարդակն ավելի բարձր է։ Դրանով են պայմանավորված թուրք-ադրբեջանական անընդմեջ համատեղ զորավարժությունները և ադրբեջանական զինված ուժերի կողմից պարբերական դարձած հրադադարի ռեժիմի խախտումներն ու սահմանային սադրանքները։ ՀՀ իշխանությունների խնդիրն էր հրադադարի հաստատումից անմիջապես հետո ձեռնամուխ լինել առաջին հերթին Հայաստանի զինված ուժերի վերականգնմանը։ Այնինչ, նրանք միայն խոսել են Հայաստանի ռազմական պոտենցիալի վերականգնման մասին, բայց ոչինչ չեն արել այս ուղղությամբ։ Կարճ ասած՝ հարցը դատարկ խոսքերից այն կողմ չի անցել։ Բայց մեկ տարվա ընթացքում պետք է առնվազն ականատես լինեինք բանակի վերազինմանը, զենքերի ձեռք բերման նոր պայմանագրերի կնքմանը, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը։

Այս ամենին զուգահեռ, Ադրբեջանը, թեև հաղթել է պատերազմում, սակայն ակտիվորեն ձեռնամուխ է լինում նոր զինված ստորաբաժանումների ստեղծման ու զորամասերի բացման գործին և արդեն իսկ հայտարարում է միլիարդավոր դոլարների նոր ժամանակակից զենքեր գնելու մտադրության մասին։ Այս հանգամանքը շատ լուրջ ահազանգ է հայկական կողմի համար, սակայն Փաշինյանի կառավարման պայմաններում զինված ուժերի բարեփոխման մասին խոսելն անգամ անլուրջ է թվում։ Իշխանությունների պատկերացրած բարեփոխումը ավելի շատ զինված ուժերի թուլացմանն է միտված լինելու, քանի որ իրենք ցանկանում են, օրինակ՝ պարտադիր զինծառայության ժամկետը կրճատել։

Փաշինյանը խոսում էր, թե պետք է 5 տարին մեկ եռամսյա կամ երկամսյա ծառայություն լինի։ Այս նախաձեռնությունն ի՞նչ կարող է նշանակել, եթե ոչ զինված ուժերի թուլացում։ Փաստացի այսօր բանակը միայնակ է մնացել. չնայած իշխանություններն անընդհատ խոսում են պրոֆեսիոնալ բանակի մասին, սակայն հենց իրենք իսկ գաղափար չունեն, թե պրոֆեսիոնալ բանակի ձևավորումն ինչպիսի ժամանակատար, ռեսուրսներ կլանող ու աշխատատար գործընթաց է։ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հաջորդ կարևոր հարցը վերաբերում է դիվանագիտական դաշտում հայկական դիրքերի ուժեղացմանը, բայց, ինչպես տեսնում ենք, կապիտուլ յացիոն հայտարարությունը ստորագրած Փաշինյանը բանակցային գործընթացում կորացած մեջքով և միայն զիջողի դիրքերից է հանդես գալիս։ Իսկ արտաքին ճակատում նպատակաուղղված աշխատանքներ տանելու փոխարեն իշխանություններն իրենց շարքերում ինչքան ոչ պիտանի, սոսկ քաղաքական գործիչներ կան, որոնք չեն տիրապետում արտաքին քաղաքական ամենատարրական նրբություններին, տեղավորեցին ԱԳՆ համակարգում կամ էլ դեսպաններ նշանակեցին։

Մյուս կողմից՝ սփյուռքի հետ հետադարձ կապն ընդհանրապես չի գործում։ Հայաստանը քաղաքական քարտեզի վրա դադարել է գործոն լինելուց, և մեզ վերաբերող հարցերը պարզապես կարող են այլ երկրներ որոշել առանց նույնիսկ մեր, իսկ ավելի ստույգ՝ գործող իշխանությունների կարծիքը հաշվի առնելու։ Պետության համար կենսական նշանակություն ունեցող ամենակարևոր հարցերից մեկն էլ վերաբերում է համաճարակային իրավիճակին։

Եթե կորոնավիրուսի համավարակը կրկին մեծ թափ ստանա, ապա այն կարող է ոչ միայն խոչընդոտել Հայաստանի տնտեսական վերականգնման գործընթացը, այլև նոր ճգնաժամի պատճառ դառնալ։ Սակայն իշխանությունները չեն գիտակցում այս հարցի կարևորությունը այնպես, ինչպես պետք է։ Նրանք, բացի մի քանի ձևական քայլերից, անհրաժեշտ իրական աշխատանքներ չեն տանում: Դեռ ավելին, անտեսելով համաճարակի վտանգը՝ երկրի իշխող շրջանակները մարդկանց հրավիրում էին Հանրապետության հրապարակ Անկախության տոնի կապակցությամբ գույնզգույն միջոցառմանը ներկա գտնվելու։

Բայց դե, Փաշինյանից ու իր իշխանությունից ավելին սպասելը, մեղմ ասած, հիմարություն է: Չէ՞ որ նրանք միշտ շատ ավելի կարևոր «գործերով» են զբաղված։ Նրանք տարված են անիմաստ շոուներով ու ոչինչ չտվող միջոցառումներով, որպեսզի աշխատանքի իմիտացիա ստեղծեն, որպեսզի պարզապես պահեն իրենց աթոռները, ինչ գնով էլ լինի։ Ստացվում է, որ մինչ ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի, իշխանությունները լրիվ անգործունակ են դարձել և միայն դեկորացիայի դեր են կատարում։ Իսկ եթե այսպես երկար շարունակվի, ապա առանց չափազանցնելու ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն էլ հետը կարող ենք կորցնել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Блинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни