Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մեր բոլոր անհանգստությունները հաստատվում էին փաստերով». ի՞նչ սպասել հնարավոր հանդիպումից. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերին սպասվում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հերթական եռակողմ հանդիպումը: Հանդիպանն ընդառաջ մի շարք տեղեկություններ են շրջանառվում, առանցքում նոր հնարավոր փաստաթղթի ստորագրումն է: Մեր երկրում Հայաստանի շահերից չբխող հնարավոր որոշումների մասին են մատնանշում: Ի պատասխան՝ ՀՀ կառավարությունից կրկին շեշտել են սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգի առաջմղման մասին: Նշվել է նաև ՀՀ և Արցախի շահերը պաշտպանելու պատրաստակամության մասին: Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում վերոնշյալ հնարավոր հանդիպումից դրական սպասելիքներ չունի:

«Ցավոք, վերջին 3 տարվա ընթացքում մենք որևիցե մի տրամաբանական, ազգային ու պետական շահերից բխող գործողություն չենք տեսել: Այս առումով մեր բոլոր անհանգստությունները միանգամայն հաստատվում էին փաստերով: Մենք լուծված խնդիրներ չենք տեսել, դրանք միայն ավելացել են: Մենք գործ ունենք Հայաստանը զավթած մի խմբի հետ, որին ես օկուպացիոն ռեժիմ եմ կոչում: Նրանք կատարում են այլ երկրների, կազմակերպությունների խնդիրները: Բացի այդ, ոչ մի քայլ ինքնուրույն չեն կատարում: Խոսքը թե՛ արտաքին, թե՛ ներքին դաշտում կատարվող քայլերի մասին է: Արտաքին խաղացողներն էլ հիմնականում շահագրգռված են հօգուտ իրենց տարածաշրջանի վերաձևման խնդրով: Խոսքն առաջին հերթին ՆԱՏՕ-ի, Բրիտանիայի մասին է: Հաշվի առնելով այս իրողությունները՝ այս անգամ որևիցե դրական սպասելիք ևս չենք կարող ունենալ, ինչպես չենք ունեցել նախկին բոլոր գործընթացների դեպքում»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ բնույթով վատատես չէ, բայց իրողությունները սթափ դիտարկելու դեպքում, Գ. Հարությունյանի խոսքով, այլ գործընթաց չենք կարող կանխատեսել: «Իմ վատատեսությունն այս հարցում տրամաբանական է, քանի որ մեր իրականությունն է այդպիսին: Հիմա բոլորը Նիկոլին մեղադրում են՝ ասում, օրինակ՝ չհամաձայնեց կանգնեցնել պատերազմը և այլն: Բայց Նիկոլն ինքնուրույն ոչինչ չի կարող կատարել: Այսպես կոչված իշխանություններն ուղղակի կատարողներ են: Որոշակի ծրագիր են իրականացնում, ինչն իրենցից պահանջվում է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պարզապես Փաշինյանի՝ բոլորին հայտնի խառնվածքը նպաստում է առավել հնազանդ լինելուն:

«Ոչ մի դրական ելք ես չեմ սպասում: Այլ հարց է, որ ռուսական կողմը փորձի, այս կամ այն չափով, հնարավորինս կասեցնել այն խնդիրները, որոնք անմիջականորեն դեմ են հենց իրենց աշխարհաքաղաքական շահերին»,-ասաց Գ. Հարությունյանը:

Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների կողմից ծրագրված նախաձեռնությանը՝ կապված «3+3» ձևաչափի հետ, որի շուրջ նոր զարգացումներ կան, Գագիկ Հարությունյանը նշեց, որ այս առումով մեզ համար որևէ դրական ազդեցություն սպասելն անիմաստ է: Գագիկ Հարությունյանի խոսքով, խնդիրը հենց այն է, որ նախաձեռնությունը Թուրքիայինն է:

«Մեծ հաշվով, փոխվել է ընդհանուր տարածաշրջանային տրամաբանությունը: Թուրքիան խիստ հանդուգն է դարձել: Օրերս Էրդողանը 10 դեսպաններին անցանկալի անձ ճանաչելու մասին հայտարարություն արեց: Սա ևս նրանց մեծ ամբիցիաների ու ինքնավստահության մասին է խոսում: Մենք, իհարկե, կարող ենք և իրավունք ունենք Թուրքիայի նկատմամբ խիստ հոռետեսական մոտեցումներ ունենալ, բայց չենք կարող չարձանագրել, որ Էրդողանի կառավարման վերջին տարիներին հսկայական առաջընթաց ունեն իրենց՝ նաև վերլուծական հնարավորությունների և այլ ուղղությունների առումով: Անշուշտ, այլ երկրները չեն կարող հաշվի չնստել այդ իրավիճակի հետ ու հաշվի են նստում: Մեծ հաշվով, իրողությունը փոխվել է: Այս համատեքստում երկակի խաղ են այն հայտարարությունները, ըստ որոնց, Թուրքիան ՆԱՏՕ–ի հետ խնդիրներ ունի: Ըստ էության, Թուրքիան հիմա անում է այն, ինչը խիստ ձեռնտու է ՆԱՏՕ-ին ու խիստ վնաս է մեզ. ՆԱՏՕ-ն թուրքական պատվեր է կատարում»,-ասաց նա:

Շեշտելով «3+3» ձևաչափի մեկ այլ վտանգի՝ Արցախի հարցը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից այդ նոր ձևաչափ տեղափոխելու հնարավորության մասին՝ Գ. Հարությունյանը նշեց. «Նման վտանգ, անուշտ, կա, որովհետև դժվար է պատկերացնել, որ Թուրքիան և Ադրբեջանն Արցախն ինքնավար տեսնելու ցանկություն ունեն: Միակ պատնեշը ռուս խաղաղապահների ներկայությունն է: Մեծ հաշվով՝ իրողություններից մեկը Թուրքիայի ուժեղացումն է, մյուսը, որ այդ ուժեղացման միակ պատնեշը Ռուսաստանն է: Նրանց շահերը չեն համընկնում թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում: Թուրքիան հակաքաղաքակրթական սուբյեկտ է, ու այդ «կարողությունը» թույլ է տալիս անել այն ամենը, ինչն անում է՝ ի վնաս ցանկացած քաղաքակրթական պատկերացումների»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении