Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեկ ամսվա զինծառայող Գևորգն ընկավ պատերազմում՝ կյանքը զոհաբերելով հայրենիքին. ի հիշատակ հերոսի մահվան տարելիցի` Երևանում հուշաքար և հուշաղբյուր բացվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 98/8  հասցեում բացվեց հուշարձան և հուշաղբյուր՝ ի հիշատակ  Արցախյան 44-օրյա պատերազմում անձնվիրաբար կյանքը զոհաբերած 21-ամյա Գևորգ Կարապետյանի։ Հուշաքարի բացման օրը պատահական չէր ընտրված ... շուրջ մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 24-ին, Գևորգն անմահացավ և բռնեց հավերժի ճամփան։

Հուշաքարի բացման մեկնարկը տրվեց օծման արարողությամբ ու տերունական աղոթքով։ Երգով ու ասմունքով հանդես եկան համայնքի երեխաները։ Ներկաները չէին կարողանում զսպել իրենց արցունքները, որոնք ոչ միայն տխրության էին, այլև հպարտության: Նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին հերոսին՝ ծաղիկներ խոնարհելով հուշաքարին:

Զինկոմիսարիատի ներկայացուցիչը պատվոգիր հանձնեց հերոսածին հորը՝ Գեղամ Կարապետյանին, և հայտարարեց. «Տրվում է Գևորգին՝ հայրենիքի համար անձնվիրությամբ ու հերոսաբար մարտնչելու համար»:

Հուզիչ ելույթով հանդես եկավ ներկաներից մեկը՝ շնորհակալություն հայտնելով պատերազմում քաջաբար զոհվածներին ու նրանց ծնողներին. «Ցավը բոլորիս միավորեց: Մայրը ծնեց ու սնեց իր որդուն, հայրն էլ մայր հողին հանձնեց իր որդուն: Հերոսների արյան գնով մենք կանք ու ապրում ենք: Խոնարհումս հերոսածին մայրերին, հանձինս Ձեզ՝ տիկին Հասմիկ ջան»,- ասաց նա:

Այնուհետև ներկաները հերթով ջուր խմեցին ցայտաղբյուրից՝ նշելով, որ այս վայրը դառնալու է սրբատեղի և ամեն անգամ այդտեղից ջուր խմելիս հիշելու են Գևորգին ու նահատակված մեր բոլոր արծիվ տղաներին: Ապա շարժվեցին Եռաբլուր՝ հերոսների շիրիմներին խնկարկելու ու ծաղիկներ խոնարհելու։

Գևորգ Գեղամի Կարապետյանը ծնվել է 1999թ. հուլիսի 10-ին։ Սովորել է Վ. Համբարձումյանի անվան թիվ 12  դպրոցում, այնուհետև Հայաստանի մանկավարժական համալսարանում, ապա՝ Ավիաուսումնական կենտրոնում, ապագա կարգավորող էր (դիսպետչեր)։  2020 թվականի օգոստոսի 13-ին զորակոչվել է ծառայության՝ հայրենիքի առջև պարտքը կատարելու։ Ծառայել է Խոջալուում։ Մեկ ամսվա զինծառայող էր, երբ սեպտեմբերի 27-ին սկսել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, որը պիտի հազարավոր կյանքեր խլեր: Գևորգն ու ծառայակից ընկերները տեղափոխվել են տեղից տեղ, այնուհետև թշնամու դեմ մարտնչել Վարանդայում (Ֆիզուլի)։ Վերջին զանգը Գևորգից ծնողները ստացել են հոկտեմբերի 23-ին, իսկ ահա հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել չարաբաստիկ դեպքը․․․ թշնամու հարվածին զոհ է գնացել նաև Գևորգը։ 

Արցախի նախագահի հրամանագրով Գևորգը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով, պարգևատրվել է նաև Մանկավարժական համալսարանի կողմից:

Սոնա Հարությունյան

                   
ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը