Երևան, 05.Փետրվար.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կեսարյան հատում. հին հունական առասպելաբանությունից մինչև Ուգանդա. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կեսարյան հատումը (լատիներեն caesarea - կայսերական, sectio - հատում) գինեկոլոգիական վիրահատություն է, որի ընթացքում պտուղը և ընկերքը արգանդից դուրս են բերվում արգանդի պատի վրա կատարված արհեստական կտրվածքի միջով։ Ըստ հունական առասպելաբանության, Ապոլլոնը այդ կերպ է Ակսլեպիային հանել նրա մահացած մոր որովայնից, նույն կերպ է ծնվել նաև Դիոնիսոսը: Եգիպտական, հնդկական, չինական, հունական և հռոմեական հին պետությունների մասին պատմական տեղեկություններում կան բազմաթիվ տվյալներ կեսարյան հատումների մասին:

Կեսարյան հատումը ամենահին վիրահատություններից մեկն է եղել: Մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի վերջերում Հին Հռոմում օրենք է ընդունվել, ըստ որի, մահացած հղի կնոջը կարելի է թաղել միայն որովայնի պատի կտրվածքով պտուղը դուրս բերելուց հետո: Դեռևս հին դարերից համարվում էր, որ Հուլիոս Կեսարը (մեր թվարկությունից առաջ 100-44 թվականներ) ծնվել է այդ կերպ՝ մոր՝ Ավրելիայի՝ ծննդաբերության ժամանակ մահանալուց հետո: Սակայն, իհարկե, այդպես չէ, քանի որ Ավրելիան երկար կյանք է ունեցել: Հավանաբար այս մոլորության պատճառն այն է, որ Կեսարն է Հռոմում գործող օրենքը տարածել այլ երկրներ, որտեղ ևս սկսել են մահացած հղիների մարմիններից վիրահատությամբ հանել պտուղը: Մինչև 17րդ դարը այդ միջամտությունը կոչվում էր Կեսարյան վիրահատություն:

Կեսարյան հատում տերմինը առաջին անգամ օգտագործել է Ժակ Գիլլմոնը 1598 թվականին հրատարակած գինեկոլոգիայի վերաբերյալ իր գրքում: Փաստագրված առաջին հաջողված կեսարյան հատումը կատարվել է 1500 թվականին Շվեյցարիայում: Խոզերի կաստրացիա կատարող Յակոբ Նուֆերն իր կնոջը կեսարյան հատում է կատարել: Բանն այն է, որ մի քանի օր, չնայած հղի կնոջ մոտ էր հավաքվել 13 մանկաբարձ, կինը չէր ծննդաբերում: Նրա հուսահատ ամուսինը դիմում է ավագանիներին՝ խնդրելով թույլատրել կեսարյան հատում կատարել, քանի որ, միևնույնն է, կինը մահանալու էր: Արդյունքում թույլտվությունից հետո Նուֆերի կատարած կեսարյան հատումը բարեհաջող է ստացվում:

Նորածինը հետագայում ունեցել է 77 տարվա կյանք, իսկ մայրը դրանից հետո ևս 5 երեխա է ծննդաբերել՝ անգամ մի դեպքում՝ երկվորյակ երեխաներ: 16-րդ դարում Ֆրանսիայի թագավորի բժիշկ Ամբրուազ Պարեն սկսում է կեսարյան հատումներ կատարել կենդանի կանանց, բայց արդյունքները միշտ մահացու են լինում, քանի որ այն ժամանակ արգանդը չէին կարում: Փրկում էին միայն պտուղը: Միայն 19-րդ դարում են սկսել կեսարյան հատման ժամանակ հեռացնել նաև արգանդը, որի արդյունքում մահացությունը արդեն սկսել է կազմել 20-25 %:

Մի քանի տարի անց սկսել են արգանդը ընդամենը կարել, որն էլ ավելի գոհացուցիչ արդյունքների է բերել: Անատոմիայի, անտիսեպտիկայի և ֆարմակալոգիայի հետագա զարգացումը բերել է նրան, որ ներկայումս կեսարյան հատումը դարձել է անհրաժեշտ և համարյա անվտանգ միջամտություն: 20-րդ դարի 40-50-ականներին աշխարհի բոլոր ծննդաբերությունների 4–5 %-ն իրականացվել է կեսարյան հատումով, ընդ որում՝ ԱՄՆում այն անգամ եղել է 10–12 %: Ներկայումս այդ ցուցանիշը տարեց տարի աճում է անգամ չզարգացած երկրներում: Կեսարյան հատման ամենահետաքրքիր նկարագրությունը պատկանում է Ֆելկինին, որը նա կատարել է Աֆրիկայի Ուգանդա տարածքում 1879 թվականին. «Բանանի տերևներից պատրաստված մահճակալին պառկած էր 20 տարեկան հղի կին՝ կիսով չափ ընկղմված բանանի գինու մեջ:

Նույն գինիով տեղի բուժակը լվաց ձեռքերը, մշակեց դանակը և մոտեցրեց կնոջ որովայնին: Կնոջ ճիչը համընկավ բուժակի վայրկենական կտրվածք անելու հետ: Արգանդի վրա լրացուցիչ կտրվածքից հետո բուժակը դուրս բերեց նորածնին, կապեց պորտը, հետո անցավ արգանդը հեռացնելու գործին: Կտրվածքի տեղը կարեցին թելով՝ դնելով վիրակապ: Կինը 11-րդ օրն արդեն քայլում էր»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լեռներում գոնե 2 մետր ձյուն կուտակենք, էլ բան չեմ ուզում. Սուրենյան Մեր բախտը չբերեց, արժանի էինք ոչ-ոքիի․ Անչելոտին՝ Մալյորկայի հետ խաղի մասին Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը նավաբեկությունից հետո ավելի քան 40 միգրանտի է փրկել Արցախի իրավապահները միջոցներ են ձեռնարկում սոցցանցերում երկրի ԱԱԾ-ն հիշատակող հրապարակումների վերաբերյալ Կոտայքի մարզում մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Ծեծկռտուք և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը «Շմայս»-ի 22-ամյա որդին է Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այրվել է Մարտակերտի Վերին Հոռաթաղի բնակչին պատկանող խանութը Վերջին տարիներին հանրային ու քաղաքական կյանքը Հայաստանում գլխիվայր շուռ է եկել և շուռ է տվել ամեն բան. Արտակ ԶաքարյանՊիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատելՓաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»Ռուբեն Վարդանյանի գործունեության լավագույն գնահատականներից մեկը տվել են Հայաստանի ԱԺ ամբիոնիցԽոշոր ավտովթար Արարատի մարզում․ 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավոր Սպասվում է ձյուն և մառախուղ Ուկրաինայում հակամարտության ելքից շատ բան է կախված նաեւ Հարավային Կովկասում. Դմիտրի Տրենին Մեսսիի դեմ խաղալով տանջվել եմ, իսկ հիմա նրա կողքին հաճույք եմ ստանում. Ռամոս Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Պիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատել Հերթական երկրաշարժը՝ Իրանում երջին տարիներին հանրային ու քաղաքական կյանքը Հայաստանում գլխիվայր շուռ է եկել և շուռ է տվել ամեն բան, այդ թվում՝ Արցախում. Արտակ ԶաքարյանԱյլ բան չկա ներկայացնելու, ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում. Տիգրան Աբրահամյան Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում Լարսը բաց է Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Հայտնի է, թե ով է երեկ կալանավորված քրեական հեղինակությունը «ՀՀ-ն նոկաուտի ենթարկված բռնցքամարտիկի վիճակում է․ ասում են՝ կռվի, բայց նույնիսկ գոյատևել չենք կարող» (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում փետրվարի 4-ինՀամոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր փոխգործակցությանը. Փաշինյանը՝ Շրի Լանկայի վարչապետին Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Մարգարայի բնակիչները մտահոգություններ ունեն հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առնչությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է N ուսումնական զորամաս․ նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին Վարդենիսում ավտոտնակ է այրվել, ներսում` ավտոմեքենա ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը սահմանելու շուրջ ԶՊՄԿ-ն և Սյունիքի մարզպետարանը կհամագործակցեն մի շարք ուղղություններով Եթե Կիևը հարվածի Ղրիմին, ամբողջ Ուկրաինան կայրվի. Մեդվեդև Կառավարության նոր որոշումը՝ վարժական հավաքների մասին Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել Բլինքենը ԱՄՆ երկնքում հայտնված օդապարիկի պատճառով հետաձգել է այցը Չինաստան Ինչո՞ւ է գունատ «հատուկ հնեցված» կոնյակը. «Փաստ»Կոշում բախվել են թուրքական և հայկական համարանիշներով մեքենաներ․ կան զոհ և վիրավորներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՓԵՏՐՎԱՐԻ). Էսկալատորի ամենախոշոր վթարը, «Ֆեյսբուքի» ստեղծումը, ռետինե կրկնակոշիկների գյուտը. «Փաստ»«Սերգեյ Լավրովը խճճվել է». «Փաստ»Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն Վարդանյան Կարմիր Խաչի միջոցով այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 6 հիվանդ Եվրոպայում խաղալու ցանկություն ունեմ․ Էդուարդ Սպերցյան Արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի ոչ թե չարակամների թիվն ավելացնելուն, այլ, ընդհակառակը, ընկերների թիվը առավելագույնի հասցնելուն. «Փաստ»