Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե ունենանք հզոր գիտություն, մեր պետությունը երբեք չի ընկճվի»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քիմիական գիտությունների թեկնածու, ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հոգեմետ միացությունների լաբորատորիայի ավագ գիտաշխատող Շուշանիկ Դաշյանի հետ, բնական է, զրուցել ենք գիտության, անցկացվող մրցույթների ու տրամադրվող դրամաշնորհների մասին, ինչպես նաև, թե ինչով է զբաղվում կենտրոնում ձևավորված գիտական խումբը:

No description available.

«Տրամադրվող դրամաշնորհի սահմաններում ձևավորվեց գիտական խումբ, բայց ինքս աշխատում եմ կենտրոնի Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հոգեմետ միացությունների լաբորատորիայում: Ավագ գիտաշխատող եմ: 2020 թ.-ին Գիտության կոմիտեի կողմից հայտարարվել էր մրցույթ կին գիտնականների առաջխաղացման վերաբերյալ: Արդյունքում ստեղծվել է թիմ, որում ընդգրկված են երիտասարդ գիտաշխատողներ: Թիմն ընդհանուր առմամբ բաղկացած է հինգ անձից: Չորս ավագ գիտաշխատողներ են, հինգերորդը՝ ասպիրանտ: Մեր թիմի երեք աշխատակիցներս, բացի գիտական գործունեությունից, վարում ենք նաև գիտամանկավարժական գործունեություն, դասավանդում ենք:

No description available.

Արտասահմանցի երկու ուսանող դրամաշնորհի թեմայի սահմաններում կիրականացնեն իրենց ատենախոսական աշխատանքները, ունենք ակադեմիայի երկու մագիստրոս, որոնք դարձյալ դրամաշնորհի շրջանակներում կիրականացնեն իրենց ատենախոսական աշխատանքները: Բացի դա, Սլավոնական համալսարանից ունենք տղա ասպիրանտ, որի կողմից իրականացվում են «ինսիլիկո» հետազոտություններ, հուսանք՝ շուտով նա էլ կիրականացնի իր ատենախոսական աշխատանքը: Ակամայից խումբը բազմանդամ է դարձել, կազմված է երիտասարդներից և արդեն իսկ պլանավորում ենք շրջայցներով հանդես գալ, ներգրավվել ոչ միայն բուհական, այլև դպրոցական անձնակազմերին: Կազմակերպում ենք միջոցառումներ ոչ միայն բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար, այլ նաև հրավիրում ենք աշակերտներին, որոնք հետաքրքրված են բնական գիտություններով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Շուշանիկ Դաշյանը:

No description available.

Ընդգծում է՝ այս կերպ վերականգնում են գիտության նկատմամբ հետաքրքրությունը: «Ինքներս երիտասարդներ ենք, մեր փորձը մեծ չէ, ավագ գիտնականները մեզ ուղղորդում են, մեր ղեկավարները մեզ տալիս են մտքի ազատություն, մեր ցանկացած գաղափարին իրենք այսպես են արձագանքում՝ գործեք: Եվ դա տալիս է իր արդյունքները: Հասանք նրան, որ տարբեր ինստիտուտների ներկայացուցիչներից գիտական խումբ ձևավորեցինք, աշխատում ենք և այսօր ունենք արդյունք թե՛ օրգանական քիմիայի, թե՛ դեղագործության, թե՛ կենսօրգանական քիմիայի ասպարեզներում: Սեմինարներ ենք անում խմբի ներսում և փորձում ենք բարձր ինդեքսավորում ունեցող պարբերականներում մեր կատարած գործունեության մասին հոդվածներ տպագրել»,- նշում է մեր զրուցակիցը:

No description available.

Գիտական խումբը պոտենցիալ կենսաբանորեն ակտիվ պիրիդինի նոր ածանցյալի սինթեզ է իրականացնում: «Ուսումնասիրում ենք դրանց վերախմբավորման ռեակցիաները և իրականացնում նաև մոլեկուլային մոդելավորում: Նպատակն է նոր պոտենցիալ դեղամիջոցի հայտնաբերումը: Մեր կողմից քայլեր են կատարվում, որ ֆինանսավորում ստանանք և մեր ձեռք բերած պոտենցիալ նոր դեղամիջոցներն անցնեն նախակլինիկական ու կլինիկական հետազոտություններ և, ինչու ոչ, Հայաստանում ունենանք այդ դեղորայքի արտադրությունը: Մեր ինստիտուտը, կենտրոնն ունի դեղերի արտադրության փորձ: Ճիշտ է, մեր լաբորատորիայի ուղղվածությունը դեպի նեյրոտոպ դեղամիջոցների սինթեզն է, բայց ունենալով ավագ սերնդի փորձը, փորձեցինք ընդլայնել կենսաբանական սպեկտորը:

No description available.

Ինչո՞ւ ենք իրականացնում մոդելավորում, այսպիսով կանխատեսում ենք ամբողջ լայն սպեկտորը: Ուղղվածությունը կարող է լինել հակաուռուցքային, նեյրոտրոպ, հակամանրէային, հակասնկային, հակավիրուսային և այլն: Համագործակցում ենք տարբեր ինստիտուտների հետ և եթե կանխատեսել ենք, որ մեր նոր սինթեզած միացությունն ունի, օրինակ՝ հակավիրուսային ազդեցություն, ապա մեր ակադեմիական ինստիտուտների շրջանակներում փնտրում ենք այն գիտական խմբին, որն ունի փորձ և իրականացնում է այդ միացության կենսաբանական ակտիվության ուսումնասիրությունը: Սկսվում է մեր համագործակցությունը, հետագայում նաև հոդվածներ ենք տպագրում, ինչը հենք է հանդիսանում ավելի մեծ ֆինանսավորում ունեցող թեմատիկ դրամաշնորհներին դիմելու համար»,-ասում է Դաշյանը:

Ընդգծում է՝ սկսել է աշխատել 2011 թ.-ին:«Այդ ժամանակ գիտնականի աշխատավարձը շատ ցածր էր, բայց հետագայում աշխատելու ընթացքում հասկացանք, որ կարող ենք բարելավել վիճակը: Մեզ աջակցում է Գիտության պետական կոմիտեն, որը ֆինանսավորում է մեր գաղափարները, որ դրանք ուղղակի չկորեն: Կա մտքի ճկունություն, աշխատասիրություն, ցանկություն, ուրեմն հավանականությունն էլ մեծ է, որ ամեն ինչ կստացվի: Միևնույն ժամանակ, ընդգծենք, որ միայն սա բավարար չէ: Ինքս ներկա պահին ունեմ հինգ թեմատիկ աշխատանք, որոնցից երկուսում գիտական ղեկավար եմ: Կարողանում ենք օգտվել այն հնարավորություններից, որոնք մեզ ընձեռնվում են: Ունենք երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր, որը շատ մեծ աջակցություն է երիտասարդ գիտնականներին:

Հիմա դիմել ենք սարք/սարքավորումների մրցույթին, շահել ենք, շուտով սարքերը տեղ կհասնեն և մեր ուսանողներն իրենց ատենախոսական աշխատանքները կարող են լիարժեքորեն ներկայացնել: Այս ամենը ոգևորում է թե՛ մեզ, թե՛ ուսանողներին, մենք հասկանում ենք, որ գիտությունը ճահճացած չէ: Միշտ մտածում ենք՝ սա ունենք, լավ է, բայց պետք է էլ ավելիին ձգտենք: Նույն ոգևորությունն ու մտածելակերպը փոխանցում ենք նաև ուսանողներին: Եթե ունենանք հզոր գիտություն, մեր պետությունը երբեք չի ընկճվի: Օրինակ՝ վերջերս «Ֆիլիպ Մորրիս» ընկերության ներկայացուցիչների հետ ունեցել ենք հանդիպումներ: Մեր թիմը պատրաստակամություն հայտնեց շրջայցեր կատարել մարզերում, դասավանդել, սա ևս շատ կարևոր է, ամեն ինչ չպետք է կենտրոնանա միայն մայրաքաղաքում»,-եզրափակում է Շուշանիկ Դաշյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը