Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչպե՞ս են ստեղծվել դանդաղեփիչ կաթսաները, և ո՞րն է դրանց նախատիպը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դանդաղեփիչը հաստ պատերով կերամիկական կաթսա է, որին ներկառուցված է էլեկտրական տաքացվող մաս: Սարքի նպատակը ցածր ջերմաստիճանում սնունդ պատրաստելն է: Այդ կաթսայի մեջ, ինչպես ռուսական վառարանում, ջերմությունը գալիս է ոչ միայն ներքևից, այլ նաև բոլոր կողմերից: Արտասահմանյան պատմաբանների կարծիքով, դանդաղեփիչ կաթսայի գաղափարը ծագել է լոբազգիներ շոգեխաշելու անհրաժեշտությունից: Միացյալ Նահանգներում լոբազգիները երկար ժամանակ թողնում էին վառարանում՝ թույլ տալով, որ ուտեստները ներծծեն տարբեր հավելումների համերը: Խոհարարական հայտնի մասնագետ Պոխլեբկինը համաձայն չէ այդ կարծիքի հետ և կարծում է, որ ռուսական վառարանում տեղադրվող կճուճն է ներկայիս դանդաղեփիչի նախատիպը:

Ամեն դեպքում, դանդաղեփիչ կաթսան ցածր ջերմաստիճանային եփման համար էլեկտրական ջեռուցմամբ հագեցնելու ճշգրիտ ժամանակը և վայրն անհայտ է: 1936 թվականին Չիկագոյից գիտնական Իրվինգ Նաքսոնն է արտոնագրել դանդաղեփիչ կաթսայի իր տարբերակը և նույնիսկ փորձել է մասսայականորեն արտադրել այդ սարքը, բայց փորձը ձախողվել է։ Հետո դրանց արտադրությամբ զբաղվող ընկերությունը գնվել է The Rival Company- ի կողմից, որը միայն 1971 թվականին է թողարկել դանդաղեփիչ կաթսայի իր տարբերակը: Այդ մոդելը հայտնի է դարձել Crock-Pot ապրանքանիշի ներքո և երեք տարի անց հագեցվել է հատուկ կերամիկական տարողությամբ, որը զգալի հեշտացրել է սարքի մաքրումը: Խորհրդային Միությունում Կալինինի անվան մեքենաշինական գործարանն է արտադրել դանդաղեփիչ կաթսաներ «Պարենկա» անվանմամբ:

Իսկ այն օգտագործելու անհրաժեշտ ցուցումներով տեղեկատու գիրքը ստեղծվել է արդեն նշված Պոխլեբկինի կողմից, և այդ ձեռնարկը արդիական է մինչ օրս: Դանդաղեփիչ կաթսայի շահագործման սկզբունքը հետևյալն է. հատուկ ջեռուցիչը հավասարապես տաքացնում է սարքը բոլոր կողմերից, իսկ ոչ բարձր ջերմաստիճանը թույլ է տալիս ուտեստին ոչ թե եռալ, այլ դանդաղ եփվել: Այս ամենը մեծապես հեշտացնում է պատրաստման գործընթացը, խոհարարը պարտավոր չէ խիստ հսկողություն պահպանել և անընդհատ վերահսկել կաթսայում կատարվող գործընթացը: Դանդաղեփիչ կաթսայի առավելությունը սովորական կաթսայի նկատմամբ այն է, որ այդ տարան տաքանում է բոլոր կողմերից: Իսկ եթե դանդաղեփիչի մոդելը ունի նաև ապակե կափարիչ, ապա կերակուր պատրաստելու ամբողջ գործընթացը տեսանելի է լինում աչքով: Ընդ որում, պատրաստման ընթացքում կափարիչը կարելի է բացել, ինչը շատ հարմար է, քանի որ երբեմն անհրաժեշտ է լինում ինչ-որ բաղադրիչ ավելացնել ուտեստին կամ փորձել այն: Այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում դանդաղեփիչ կաթսան շատ հաճախ բացել, քանի որ դա կարող է հանգեցնել ջերմաստիճանի անկման:

Դանդաղեփիչ կաթսաների մոդելների մեծ մասը էլեկտրոնային եղանակով վերահսկվող են: Լինում է վահանակ, որի միջոցով հնարավոր է վերահսկել ամբողջ գործընթացը կամ պարզապես ընտրել եփման անհրաժեշտ ռեժիմը: Նման կաթսայով կերակուր պատրաստելը բավականին պարզ է, պարզապես անհրաժեշտ է ամեն ինչ դնել տարայի մեջ և սահմանել պահանջվող ռեժիմը: Սնունդը չի այրվում, չի պահանջում մշտական հսկողություն, չի եռում: Երբ սնունդը եփվում է, սարքն ավտոմատ անցնում է տաքացման ռեժիմի: Դանդաղեփիչի հիմնական առավելությունն այն է, որ դանդաղ պատրաստված ուտեստները օգտակար են առանց բացառության բոլորի համար, քանի որ սննդի այրումը հասցվում է նվազագույնի, կոշտ միսը դառնում է փափուկ, շիլաները մնում են փխրուն:

Պետք է նշել, որ դանդաղեփիչի բուն կաթսան կարելի է օգտագործել նաև միկրոալիքային վառարանում: Այդ կաթսան սովորաբար պատրաստված է լինում չժանգոտվող պողպատից, իսկ ներքևում ունենում է հատուկ ռետինե ոտքեր, որոնք բացառում են պատվանդանի տաքացումը: Դանդաղեփիչ կաթսան կարևոր իր է յուրաքանչյուր խոհանոցում: Այս սարքը օգնում է պատրաստել համեղ և առողջ սնունդ: Միևնույն ժամանակ, պատրաստման գործընթացը հոգնեցուցիչ չէ և շատ ժամանակ չի պահանջում: Դանդաղեփիչ գնելը ևս դժվար չէ, քանի որ նման սարքերը ունենում են մատչելի և շատ գրավիչ գներ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Блинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни