Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ չեն մաքրում տեբուցին թեյնիկը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախ` եկեք պարզենք, թե ինչ է տեբուցինը: Նման կերպ են Ճապոնիայում անվանում թուջե թեյնիկը, որի մեջ եփում են կանաչ թեյ: Տեբուցին թեյնիկի պատմությունը մի քանի հազարամյակի է: Այնուամենայնիվ, մեզ համար իր սովորական տեսքով այն հայտնվել է մոտ 16-րդ դարում և հարյուր տարի անց տարածվել ամբողջ աշխարհով: Ժամանակի ընթացքում տեբուցինի օգտագործումը դարձել է բարձր եկամուտ ունենալու ցուցանիշ: Մյուս թեյնիկներից տեբուցինը տարբերվում է նրանով, որ թեյը եռացնելու ժամանակ ջուրը հարստանում է երկաթով, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում խմիչքի համի վրա: Մինչ տեբուցինի հայտնվելը ճապոնացիներն օգտագործել են պղնձե թեյնիկ, որը կոչվել է յակկան: Բայց պղինձը իրականում փչացնում էր թեյի համը, և հայտնվել են թուջե թեյնիկները: Ենթադրվում է, որ սենչան տեսակի թեյն է ամենահարմարը տեբուցին թեյնիկով պատրաստելու համար:

Այն Չինաստանից Ճապոնիա բերված կանաչ թեյ է, որը հետագայում այնքան է սիրվել ճապոնացիների կողմից, որ ներկայումս այդ թեյի արտադրությունը կազմում է երկրում թեյի ընդհանուր արտադրության 75 % -ը: Սենչան հարուստ է վիտամիններով և ունի մի փոքր տտիպ համ: Ավել ին, ի տարբերություն մատչայի թեյի (փոշի կանաչ թեյ), սենչայի համը բարելավվում է այն ժամանակ, երբ այն եփում են տեբուցին թեյնիկի մեջ: Ճիշտ է համարվում տեբուցինի տաքացնելը բաց կրակի վրա: Ավելին, տեբուցինում եփված թեյը շատ ավելի երկար է տաք մնում, քան ցանկացած այլ ժամանակակից թեյնիկում եփված թեյը: Ինչ վերաբերում է թուջե թեյնիկի արտաքին տեսքին, ապա դրա համար հատուկ ստանդարտներ չկան: Տեբուցինը կարող է լինել ընդամենը միայն մի քանի գավաթ թեյի համար, բայց կան նաև այնպիսի թեյնիկներ, որոնցով կարելի է թեյ հյուրասիրել միանգամից մի քանի տասնյակ մարդու: Ավանդաբար, տեբուցինները զարդանախշվում են ռել իեֆային նախշերով: Ընդ որում, ժամանակի ընթացքում հայտնվել են այնպիսի այլ սպասքներ, որոնք կրկնում են տեբուցին թեյնիկի ոճը: Տարիների ընթացքում տեբուցին թեյնիկը չի կորցրել իր ժողովրդականությունը, և ներկայումս էլ օգտագործվում է ճապոնացիների կողմից: Այն կարելի է տեսնել ճապոնական բազմաթիվ ռեստորաններում: Հայտնի է, որ տեբուցին թեյնիկները չեն մաքրում, ընդ որում, հատկապես չեն օգտագործում քիմիական նյութեր: Համարվում է, որ որքան շատ է թեյնիկի օգտագործման ընթացքում առաջացած նստվածքը, այնքան լավ է այն պաշտպանում թեյնիկը ժանգոտվելուց, և, բացի այդ, նման թեյնիկով եփած թեյը ավելի օգտակար է առողջության համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը