Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Բրեյն ռինգ»՝ ժամանակի հետ մոռացվող ինտելեկտուալ հեռուստախաղ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղն ի սկզբանե հորինել են Օդեսայի բնակիչները: Դրանք եղել են էրուդիտների ակումբի խաղացողները: «Բրեյն ռինգը» հեռուստատեսությամբ իրականացնելու գաղափարը ծագել է «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» հեռուստախաղի ստեղծող Վլադիմիր Վորոշիլովի մոտ դեռ 1980 թվականին: Այնուամենայնիվ, այն հնարավոր է եղել կյանքի կոչել միայն 1990 թվականի մայիսին, երբ դրա առաջին թողարկումը ցուցադրվել է հեռուստատեսությամբ: Խաղի հեռուստատեսային տարբերակի հաղորդավար դարձել է Վորոշիլովը: Սակայն ապագայում նա չի կարողացել դա շարունակել ազատ ժամանակի սղության պատճառով: Մրցույթի արդյունքում հաղորդավար է դարձել Կոզլովը: Խաղի մեկ թողարկում ներառում է մի քանի մենամարտ:

Մենամարտը տեղի է ունենում երկու թիմերի միջև, որոնք ունեն 6-ական անդամ: Պայքարը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ թիմերից մեկը, ըստ կանոնների, չի հավաքում անհրաժեշտ քանակի միավորներ: Թիմերը նստում են առանձին՝ կարմիր և կանաչ սեղանների շուրջ: Յուրաքանչյուր սեղան ունի ազդարարման կոճակ: Խաղը սկսվում է վարողի հարցով, որին պատասխանում է կոճակը առաջինը սեղմած թիմը: Հարցին սխալ պատասխանելու դեպքում հակառակորդ թիմը լրացուցիչ ժամանակ է ստանում, ապա պատասխանում:

Տրվող ժամանակը մի քանի անգամ փոփոխվել է: Սկզբում մնացած վայրկյաններն են տրվել թիմին, հետո տրվել է 60 լրացուցիչ վայրկյան, իսկ 1996 թվականից դրանք կրճատվել են մինչև 10 վայրկյան, իսկ հետո էլ կրկնակի ավելացվել մինչև 20 վայրկյան: Մեկ ճիշտ պատասխանի համար տրվել է 1 միավոր: 1990 թվականին խաղը բաղկացած է եղել մեկ մենամարտից և տևել է մինչև 6 միավոր հավաքելը: Սակայն շատ հաճախ թիմերը փորձել են կոճակը սեղմել խաղի մեկնարկի ազդանշանի հետ միասին, որպեսզի իրավունք ստանան առաջինը պատասխանել հարցին: Արդյունքում բավականին հաճախ պատասխանները սխալ են եղել: Այդ պատճառով հայտնվել է նոր կանոն, համաձայն որի, թիմի պատասխանող խաղացողը, որն 1-ին վայրկյանին է սեղմել կոճակը և սխալ պատասխան տվել, լքում է խաղասեղանը:

Եթե 3 անգամ անընդմեջ թիմը կեղծ մեկնարկ է տվել կամ սխալ պատասխանել՝ որակազրկվում է, գրանցվում է տեխնիկական պարտություն: Երբեմն օգտագործվում է մեկ խաղացողի կանոնը: Այս դեպքում սեղանին մնում է միայն մեկ խաղացող, որը ճիշտ պատասխանով կրկնապատիկ միավորներ է հավաքում: 1991-1993 թվականներին թիմերը բաժանվել են 3 լիգայի՝ ամենացածր, ամենաբարձր և չեմպիոն թիմեր: Սկզբում ցածր լիգայի երկու թիմեր են պայքարում: Հաղթող է դարձել 3 միավոր վաստակած թիմը և իրավունք է ստացել պայքարել ավելի բարձր լիգայի թիմի հետ: Նրա մրցակիցը այդ լիգայի գործող չեմպիոն թիմն է եղել: Չեմպիոն թիմերի «Ոսկե բրեյնի» համար խաղը եղել է մինչև 6 միավոր: Իսկ վեց ամիսը մեկ բարձրագույն լիգայում տեղեր զբաղեցրած թիմերի միջև պայքար էր ընթացել բացարձակ չեմպիոնի կոչման համար:

1997 և 1998 թվականներին փոխվել են անվիճելի չեմպիոնի կոչման կանոնները: Ցավոք, 1999 թվականի վերջին տեղի են ունեցել «Բրեյն ռինգի» վերջին նկարահանումները: Խաղը փակվել է ֆինանսական միջոցների սղության պատճառով: Բարձրագույն մրցանակի ՝ «Ոսկե բրեյնիի» վերջին դափնեկիրը եղել է Օդեսայի թիմը, նրանք նաև դարձել են վերջին բացարձակ չեմպիոնները: 2009 թվականին «ИграТВ»- ն որոշել է վերսկսել «Բրեյն ռինգ» հեռուստախաղը: Նոյեմբերին նկարահանվել են առաջին հաղորդումները: 2010 թվականի փետրվարին այն ցուցադրվել է СТС հեռուստաալիքով: Խաղին մասնակցել է 24 թիմ:

2013 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Բրեյն ռինգ» է խաղացվել «Звезда» հեռուստաալիքով, իսկ խաղի մասնակիցները եղել են ռազմական դպրոցների և համալսարանների կուրսանտները: Ներկայումս էլ որոշակիորեն մոռացված «Բրեյն ռինգ» ժամանակ առ ժամանակ խաղում են հետխորհրդային երկրների տարբեր երկրներում տարբեր միջոցառումների շրջանակում, քանի որ դա շատ հետաքրքիր և կլանող խաղ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր