Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Գիտության ոլորտում ունենք դինամիկ միջավայր, և եթե երիտասարդն ունի զարգանալու ցանկություն, միանշանակ կհաջողի»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) ստեղծման առանցքային բազա է հանդիսացել շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժինը, որը 1989 թ.-ից հետազոտություններ է իրականացրել Հայաստանում, հատկապես՝ քաղաքային տարածքներում: «Տարիների ընթացքում, նաև կենտրոնի շրջանակում, շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժինը եղել է առանցքայիններից մեկը, աստիճանաբար ստեղծվել են նաև մյուս բաժինները, համագործակցել են, արդյունքում՝ երջանկահիշատակ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի ղեկավարությամբ միջդիսցիպլինար հետազոտական կենտրոն է ձևավորվել, որում բաժինն իր ուրույն տեղն ունի՝ կապված շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների հետազոտությունների հետ:No description available.

Տարիներ ի վեր հետազոտությունների շրջանակում թիրախավորվել են քաղաքային տարածքները՝ որպես ուրբանիզացիայի, ինդուստրիալիզացիայի կենտրոններ՝ միևնույն ժամանակ դիտարկվել են միջավայրերի այնպիսի բաղադրիչներ, որտեղ տեղի է ունենում միջավայրի քիմիական առանձնահատկությունների շատ ինտենսիվ վերափոխում: Այդ տեսանկյունից թիրախում եղել են ծանր մետաղները։ Հաշվի առնելով, որ մեր երկրի հյուսիսային և հարավային մասերում ունենք կենսաերկրաքիմիական շրջաններ, որոնք ունեն իրենց տիպիկ տոքսիկ տարրերի բարձր պարունակությամբ շարքեր, հետազոտություններ են իրականացվել նաև հանքալեռնային կենտրոններին կից բնակավայրերում (օրինակ՝ Քաջարանը, Կապանը, Ալավերդին և Ախթալան):

No description available.

Բացի վերոնշյալից, կարևորվում են նաև գյուղատնտեսական հողահանդակները, որտեղ իրականացվում են օրգանական և անօրգանական աղտոտիչների հետազոտություններ: Ամենաշատ ուսումնասիրված միջավայրը հողն է, իսկ հողերից հետո՝ ջրային միջավայրը, փոշին և այլն: Այդ տարիների ընթացքում Էկոկենտրոնի կողմից իրականացվել է NATO Science for Peace ծրագիր, որի շրջանակներում ստեղծվել է բավականին հագեցած լաբորատորիա, որը թույլ է տվել տարբեր միջավայրերը համադրել և արդեն 2011-12 թթ.-ից Էկոկենտրոնում ունենք ռիսկերի տեղեկատվական-վերլուծական կենտրոն, որը զբաղվում է սննդով: Սննդային բլոկի տվյալները ինտեգրելով շրջակա միջավայրի տվյալներին, միջդիսցիպլինար հետազոտությունների տիրույթում իրականացնում ենք ավելի համապարփակ և թիրախավորված՝ մարդու առողջությանն ուղղված ռիսկի գնահատում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար, կ. գ. թ. Գևորգ Տեփանոսյանը:

No description available.

Եթե կենտրոնի գործունեությունը ներկայացնելու լինենք ավելի կարճ, ապա սկսում են շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների հետազոտություններից, կազմում քարտեզ և զոնավորելով աղտոտված տարածքները, ռիսկային գոտիները՝ գնում են ավելի մանրամասն հետազոտությունների: «Այս բաժնում աշխատում եմ 2010 թ.-ից: 2017 թ.-ից բաժնի ղեկավարն եմ: Հիմա էլ մեր հետազոտությունների ընդհանուր ուղղվածությունը չի փոխվել, այլ ավելի ընդլայնվել է՝ ներառելով նոր աղտոտիչներ: Օրինակ՝ հազվագյուտ տարրերը, ինչպես նաև միկրոպլաստիկը, որն ամբողջ աշխարհում ջրային միջավայրի աղտոտիչ է, ուսումնասիրվում են դրա ազդեցությունները մարդու առողջության վրա, թե ինչ դեր է կատարում էկոհամակարգում և այլն»,-նշում է մեր զրուցակիցը։

2021 թ.-ին բաժնի աշխատակիցներից Նաիրուհի Մաղաքյանը և Գևորգ Տեփանոսյանը, ինչպես նաև ասպիրանտ Նորայր Հարությունյանը խումբ են կազմել և դիմել ԵԳԱԾ-ի սարքավորումների ձեռքբերման՝ մինչև 3 մլն դրամ ֆինանսավորմամբ մրցույթին: «Բավականին մեծ ծավալի նմուշներ ենք ենթարկում նախապատրաստման, տարի կա՝ 1000-ից 1500 նմուշ: Աշխատակիցներն իրականացնում էին ագաթե հավանգով նմուշների փոշիացում՝ դիմափոշու մակարդակի փոշու ստացում: Մեկ օրում այս եղանակով կարելի էր հինգից ութ նմուշ փոշիացնել: Աղացի ձեռքբերումից հետո մի նմուշի վրա ծախսում ենք 3-ից 4 րոպե: Այսինքն՝ աշխատանքի օգտակար գործողության գործակիցը մի քանի անգամ մեծացավ:Կարող ենք նշել, որ գիտական խմբի աշխատանքի արդյունավետության բարձրացումն ուղիղ կապ ունի գիտաշխատողների ենթակայության տակ եղած սարք/սարքավորումների առկայությունից»,-հավելում է Տեփանոսյանը:

No description available.

Անդրադառնալով առհասարակ գիտության ոլորտին և առկա խնդիրներին՝ նշում է, որ հարցին պետքէ մոտենալ մի քանի փուլով: «Նախ կարևոր է, թե աշխատակիցն ինչ միջավայրում է սկսում աշխատել: Ինքս առաջին օրվանից հայտնվել եմ մի միջավայրում, որտեղ երիտասարդներին տրվել է առաջնահերթություն և լիարժեք աջակցություն իրենց նախաձեռնություններում: Պետք է փաստել, որ գիտության ոլորտի ֆինանսական յուրահատկություններից ելնելով, բազմաթիվ երիտասարդներ թողնում են գիտական գործունեությունը, այլ ուղղությամբ գնում, այնտեղ ստանալով ավելի բարձր եկամուտ:

Բայց տարիների ընթացքում այն խմբերը, որոնք աշխատում են իրենց վրա, փորձում չսահմանափակվել ԽՍՀՄ-ից եկած դրվածքով և ավանդույթներով, այլ քայլ անել և ինտեգրվել միջազգային փոխհամագործակցության մեջ, վաղ թե ուշ հասնում են ինչ-որ հաջողության, որին էականորեն նպաստում են նաև Գիտության կոմիտեի հայտարարած մրցույթները և տրամադրվող դրամաշնորհները: Այսինքն՝ ունենք դինամիկ միջավայր, և եթե երիտասարդն ունի ցանկություն զարգանալու, միանշանակ կհաջողի: Հնարավորությունները շատ են, և միշտ հնարավոր է ճանապարհ գտնել առաջ ընթանալու»,-եզրափակում է Գևորգ Տեփանոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян