Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թե ինչպես բիլիարդը ժամանակի ընթացքում դարձավ պինբոլ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սրահային տիպի հայտնի խաղերից մեկը, ինչպես սեղանի, այնպես էլ համակարգչային խաղի ձևաչափով, պինբոլն է: Այն խաղալու համար հարկավոր է իմանալ անհրաժեշտ կանոններն ու առաջադրանքները: Ինչպես և շատ այլ սրահային խաղերի դեպքում, այստեղ ևս գլխավորը առավելագույն միավորներ հավաքելն է: Դա անելու համար սեղանի խաղադաշտի վրա, որը հարմարավետության համար պատված է ապակիով, հարկավոր է ֆլիպպերների՝ թաթիկանման հատուկ սարքերի օգնությամբ փոքրիկ մետաղական գնդակներ նետել: Գնդակները դաշտում տեղաշարժի ժամանակ ընկնում են թունելներ և այլ հատվածներ ու սեղմում կոճակներ, որոնք էլ որոշակի միավորներ են ավելացնում միավորների ընդհանուր քանակին:

Բայց խաղում կա նաև մեկ այլ նպատակ, այն է՝ խաղալ ինչքան հնարավոր է երկար ժամանակ: Դա արվում է հատուկ լրացուցիչ գնդակների օգնությամբ կամ մեկ գնդակը երկար ժամանակ խաղադաշտում պահելով: Այս կերպ խաղացողները կարող են ձեռք բերել լրացուցիչ անվճար «replay» խաղ: Պինբոլ խաղի պատմությունը սկսվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի օրոք: Հենց նրան է հաջողվել Ֆրանսիան դարձնել ամենաազդեցիկ երկիրը Եվրոպայում և ստանալ իր «Մեծ» մականունը: Լյուդովիկոս 14-րդի ժամանակակիցներից մեկն էլ հենց ստեղծել է պինբոլը, սակայն, ցավոք, այդ գյուտարարի անունը մնացել է անհայտ:

Նրա մոտ միտք է առաջացել բիլիարդի սեղանը փոքրացնել և, դրա վրա քորոցներ խրելով, խոչընդոտներ ստեղծել: Խաղացողները կիի օգնությամբ գնդակն ուղղել են դեպի այդ խոչընդոտները, ապա գնդակը հետհարվածով ընկել է այս կամ այն գրպանը, որոնցից յուրաքանչյուրը որոշակի արժեք է ունեցել: Ընդ որում, հարվածի ճշգրտությունը կարելի էր հաշվարկել՝ իմանալով, թե ինչ անկյան տակ պետք է ուղղել հարվածը, ինչը, սակայն, ունակ էին անել միայն պրոֆեսիոնալները: Այս զվարճանքն արագորեն հանրաճանաչ է դարձել: Այսպիսով, 1777 թվականին Փարիզի արվարձանում գտնվող Շատո դե Բագատել ամրոցում տեղի է ունեցել թագավորի հերթական ընդունելությունը, որին նա իր հյուրերին առաջարկել է զվարճանք այդ նոր խաղի տեսքով:

Բոլորն սկսել են այն խաղալ մեծ ոգևորությամբ և հաճույքով: Հետո թագավորի եղբայրը առաջարկել է այդ նոր խաղը անվանել «բագատել»՝ ի պատիվ իրենց ամրոցի, որը բառացիորեն թարգմանվում է որպես «մանրուք»: Շատ կարճ ժամանակում խաղը տարածում է ստացել Ֆրանսիայում, իսկ որոշ ժամանակ անց տարածվել է նաև ամբողջ աշխարհում: Դրանից հետո մոտ մեկ հարյուրամյակ անց պինբոլ խաղն անցել է իր զարգացման նոր փուլ: Բրիտանացի գյուտարար Մոնտագյու Ռեդգրեյվը, որը Ամերիկա էր տեղափոխվել 1896 թվականին, հիմնում է բագատելի համար խաղային հատուկ սեղաններ պատրաստող ընկերություն:

Երկու տարի անց նա ստանում է «Improvements In Bagatelle» արտոնագիրը («բագատելի նորամուծություններ»): Նորամուծությունները բաղկացած են եղել մի քանի տեխնիկական փոփոխություններից. գնդակների գրպանները փոխարինվել են զսպանակ-բամպերներով, իսկ կիին փոխարինել է զսպանակ-մխոցը (գնդակ կրակող): Զսպանակ-մխոցի օգնությամբ գնդակը արձակվել է թեք խաղադաշտ, ինչը շատ ավելի հարմար է եղել, քան նախկինում: Բացի դա, փոքրացվել է խաղադաշտի չափը և վերին վահանակի վրա տեղադրվել է միավորների հաշվիչ: Այս բոլոր փոփոխություններից հետո խաղը ստացել է իր նոր՝ ներկայումս հայտնի անվանումը՝ պինբոլ: Այսպիսով, ստացվում է, որ պինբոլի ծննդյան պաշտոնական տարին 1871 թվականն է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Գյումրիում կանխվել է տղամարդու ինքնասպանությունը․ ի՞նչ է հայտնիՋուր չի լինի Ինչպես են ՌԴ խաղաղապահները հեռանում Արցախից (տեսանյութ)Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը Լիլիթ Հովհաննիսյանը նորությունի ունիԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) Պուտինի՝ Թուրքիա այցելելու օրը դեռ չի համաձայնեցվել. ՊեսկովՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում. վիրավորվել է մի քանի մարդՎրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում Փաշինյան-տավուշցիներ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում