Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գորիսը մոբիլիզացնում է ուժերը

SOCIETY

Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբը ձեռնամուխ է եղել Գորիսի անվտանգության խորհրդի ստեղծմանը: Անվտանգության խորհրդի անելիքներն են լինելու, մասնավորապես` նպաստել բնակավայրերում, ջրամբարներում եւ այլ կարեւոր նշանակության օբյեկտներում պարեկային ծառայության ուժեղացմանը՝ անհրաժեշտության դեպքում համալրերով տեխնիկական միջոցներ։ Ստեղծել մեխանիզմներ բնակավայրերի բնակչությանը զինելու ուղղությամբ։ Նպաստել ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը եւ իրականացնել մարզումներ ֆիզիկատակտիկական, ինչպես նաեւ կրակային պարապմունքների տեսքով։ Բոլոր դպրոցներում, կրթական օջախներում իրականացնել արագացված կուրսեր առաջին բուժօգնության, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակի դեպքում անհրաժեշտ ընթացակարգերի վերաբերյալ՝ ներգրավելով ԱԻՆ-ի, Կարմիր խաչի, Գորիսի ՈՄԱ-ի եւ նմանատիպ այլ կառույցների ռեսուրսները։

Գորիսի մտավորականության նախաձեռնող խմբի անդամ, Գորիսի զարգացման ակումբի համահիմնադիր Արթուր Խոջաբաղյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ունե՞ն համապատասխան մարդկային, տեխնիկական, ֆինանսական ռեսուրսներ եւ ի՞նչ մեխանիզմներով ու ճանապարհներով են իրականացնելու այդ ամենը։ «Խնդիրը մոբիլիզացիան է, այսինքն՝ այդ ամենը մտավորականները չեն անելու, մտավորականը ջոկատ չի կազմում կամ առաջին բուժօգնության դաս անում, այստեղ խնդիրը մոբիլիզացիան է՝ խարիսխ ստեղծել ինչ-որ խնդիրների շուրջ եւ այնպես անել, որ հասարակության բոլոր անդամներն ունենան ներգրավվածություն եւ իմանան իրենց անելիքը։ Բայց իմանալու համար, թե որոնք են այդ առաջնահերթ քայլերը, մենք այդ միջավայրը պետք է ստեղծենք՝ անվտանգության խորհուրդ, որտեղ գան այդ առաջարկությունները։ Ընդ որում՝ այդ ամենը մենք չենք որոշում, պետք է ներգրավենք մասնագետներ՝ ռազմական, արտակարգ իրավիճակների եւ այլ ոլորտներից, որից հետո առաջնահերթություններ սահմանենք եւ հասկանանք, թե ինչպես են դրանք լուծվելու։ Եթե խնդիրն առաջին օգնությունն է, հասկանանք՝ ինչ մարդկային, ֆինանսական ռեսուրսներ ունենք, ու սկսենք այդ քայլերը հերթով իրականացնել»,-ասում է նա ու ընդգծում, որ պետք է այնպես անեն, որ ներգրավվածությունը լինի համընդհանուր, որպեսզի մարդիկ հանկարծ չմտածեն, թե անվտանգության խորհուրդն իրենց փոխարեն այդ հարցերը լուծելու է։ 

«Դա ամենասխալ բանը կլինի, որովհետեւ բոլորի փոխարեն մենք այդ բեռը ոչ թե ուզում ենք վերցնենք մեզ վրա, այլ ուզում ենք այնպես անել, որ բոլորն ունենան այդ պատասխանատվության զգացումը եւ մասնակից դառնան բոլորիս վերաբերող ընդհանուր խնդիրներին։ Այսօր անընդհատ խոսակցություններ կան, որ կարող է ռազմական էսկալացիա սկսվի..., կսկսվի, թե չի սկսվի, դա, մեծ հաշվով, կապ չունի, որովհետեւ սա այնպիսի բան է, որ ցանկացած նորմալ հասարակությունում պետք է լինեն նման կառույցներ, որոնք պարբերաբար իրականացնեն գործառույթներ հասարակության խնդիրների շուրջ։ Այսօր այս խնդիրներն են՝ սա ենք անում, վաղն այլ խնդիրներ կլինեն՝ դա կանենք, իսկ սա բերում է նրան, որ քո հասարակությունն ավելի կուռ է լինում ու զբաղվում է իրական օրակարգով, այն խնդիրներով, որ վերաբերում են հենց իրեն։ Այս մեթոդով մենք կունենանք առողջ մթնոլորտ եւ բոլորին կստիպենք հաշվի նստել մեր օրակարգի հետ»։ 

Այդուհանդերձ, ովքե՞ր են ներգրավված անվտանգության խորհրդում։ «Խորհուրդը դեռ ձեւավորման փուլում է, եւ դեռ պետք է հստակեցնենք, թե կոնկրետ ովքեր են լինելու, բայց խորհրդի կազմի մեջ հիմնականում մեր մտավորականության նախաձեռնող խումբն է: Հիմա վերաձեւավորվում է, եւ երբ համապատասխան մասնագետներ լինեն, մենք մեխանիզմներն էլ կհասկանանք, թե ոնց ենք իրականացնելու դրանք, եւ կսկսենք աշխատանքները։ Հիմա ամեն օր հանդիպումներ ենք իրականացնում տարբեր մարդկանց հետ ու առաջարկություններ ենք հավաքում մեխանիզմների շուրջ։ Այդ ամեն ինչի արդյունքում բոլոր առաջարկությունները, խնդիրները մոբիլիզանում են եւ գալիս են մի տեղ, ու դա հեշտացնում է աշխատանքը, իսկ եթե նման բան չկա, հասարակությունը ցաքուցրիվ է դառնում, եւ մի փոքր վտանգի դեպքում քաոս է սկսվում»։

Գորիսի անվտանգության խորհուրդն ինքնապաշտպանական ջոկատների ստեղծումը կարեւորել է ոչ միայն Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհներին տեղադրված ադրբեջանական անցակետերի տեղադրման պատճառով, այլեւ վերջին օրերի պատերազմական իրավիճակից ելնելով, ինչի հետեւանքով ունեցանք նոր զոհեր, անհետ կորածներ, գերիներ․ «Դա մեզնից շատ մոտ հեռավորության վրա է տեղի ունենում, եւ նույնիսկ լսելի էին ձայները մեր տարածքից, իսկ դա, բնական է, բերեց խուճապային տրամադրությունների: Բայց սա մարտահրավեր է, որ պետք է ընդունել եւ ոչ թե խառնվել իրար, օրինակ՝ եթե պարզ ժգուտ կապելը գիտես եւ առաջին օգնության հետ կապված մի քանի գիտելիք ունես, դա օգնում է, որ քեզ մոտ ինքնավստահություն զարգանա, եւ հասկանաս, թե նման իրավիճակներում ինչով կարող ես օգտակար լինել։ Հիմա բոլորը խոսում են, որ կուտակումներ կան Նախիջեւանի, Սյունիքի սահմանում, եւ տպավորություն է, որ Հայաստանին պարտադրում են ոչ հայանպաստ օրակարգերի տակ ստորագրել, իսկ դա ցանկացած պահի կարող է վերածվել ռազմական էսկալացիայի, եւ մենք՝ որպես հասարակություն, պետք է պատրաստ լինենք, բայց յուրաքանչյուր պահի կարող են լինել սադրանքներ, այլ իրադարձություններ, եւ պետք է ունենանք կազմակերպված խմբեր, որոնք պատրաստ լինեն նման սադրանքների դիմակայելու։ Խոսքը հատկապես սահմանամերձ բնակավայրերին է վերաբերում»։ 

Ինքնապաշտպանական ջոկատներին ինչո՞վ են զինելու։ Ա. Խոջաբաղյանն ասաց. «Սահմանամերձ համայնքներն ունեն զենք-զինամթերք, ու բնակչության մեջ էլ կան մարդիկ, ովքեր զենք ունեն, բայց, իհարկե, այսօր բոլորին զենք բաժանելը կարող է լիքը խնդիրներ առաջացնել, պետք է մեխանիզմներ ստեղծել եւ հասկանալ, թե ինչ մեթոդով մարդը պետք է այդ զենքը ստանա, օրինակ՝ անցնեն որոշակի դասընթացներ, պարապմունքներ, նոր դա ստանան»: 

Ինչ վերաբերում է մարդկանց տրամադրություններին, ապա, ըստ նրա, մեծ մասը հոգնել եւ զզվել է քաղաքական պրոցեսներից` անկախ իրենց քաղաքական հայացքներից․ «Այս փուլում մենք այլ խնդիր ենք լուծում` ոչ քաղաքական, մեր նպատակն է՝ հասարակությանը մոբիլիզացնել, կարող է վաղն այդ նույն մարդիկ քաղաքական խնդիր բարձրացնեն, բայց ո՛չ անվտանգության խորհրդի անունից, խորհրդի նպատակն է՝ բոլորին, անկախ քաղաքական հայացքներից, ներգրավել մեր անվտանգության հարցերի կազմակերպման շուրջ, հարցեր կան, որտեղ հասարակությունը պետք է միասնականություն դրսեւորի»: 

Այս իշխանությունների հետ մեր երկրի սահմանների անվտանգությունը որքանո՞վ է ապահովված։ «Դե, ով Նիկոլին հավատում է, նախկիններին է մեղադրում, կոնկրետ ես կարծում եմ, որ այս իշխանություններին չի կարելի վստահել այս երկրի ապագան, բայց այս կարծիքը ես չեմ բերում-փաթաթում անվտանգության խորհրդի վրա, որովհետեւ ուզում ենք, որ մարդիկ հասկանան, որ սա քաղաքական գործընթաց չէ, սա բոլորիս վերաբերող գործընթաց է, որին պետք է բոլորս մասնակցենք՝ անկախ մեր քաղաքական հայացքներից»:

 

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!