Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արդարանալու հերթական չստացված փորձը. ինչի՞ համար է ամենից շատ ցավում Փաշինյանը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական դադարից հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց ասուլիս հրավիրել ու պատասխանել ՀԿ-ների ու լրատվամիջոցների հարցերին։ Բայց, ինչպես արդեն արձանագրել ենք, Փաշինյանը դարձյալ խուսափեց լրագրողների հետ դեմ առ դեմ, կենդանի հանդիպումից: Նրա «ասուլիսին» հետևողները անպայման կնկատեն, որ հնչում էին ֆիլտրված ու ցանկալի հարցերը, առանց «սուր անկյունների» ու հասարակությանը մտահոգող բազմաթիվ հարցերի:

Մի խոսքով, Փաշինյանն առցանց ասուլիսի անվան տակ թաքնվում է էկրանի հետևում, մինչդեռ ժամանակներ կային, երբ ինքն ուղղակի առիթ էր փնտրում լրագրողների հետ հանդիպելու, ժամերով ասուլիս տալու ու «100 փաստերը» ներկայացնելու համար։ Իսկ հիմա, «100 փաստերի» փոխարեն, արդեն կարելի է հազարավոր փաստեր ներկայացնել նրա ձախողումների մասին։ Բոլոր ոլորտներում: Այդ իսկ պատճառով բոլորի համար ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյանը, մեծ հաշվով, որևէ նորություն չի ասելու և կրկնելու է այն, ինչի մասին ասել էր վերջին շրջանում, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից։ Այս դեպքում կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ Փաշինյանը որոշեց կոնկրետ այս ժամանակահատվածում առցանց ասուլիս հրավիրել։ Խնդիրը թերևս առաջիկայում սպասվող զարգացումներն են՝ մասնավորապես նոյեմբերի 26-ին՝ Սոչիում, ապա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվող հանդիպումները։

Ու մեծ է հավանականությունը, որ այդ հանդիպումների շրջանակներում կարող է նոր փաստաթուղթ ստորագրվել։ Փաշինյանը ևս խոստովանեց, որ մի քանի անգամ տարբեր պատճառներ բերելով կարողացել է խուսանավել այդ փաստաթղթի ստորագրումից, չնայած խոստացել է ստորագրել այն։ Փաստացի, նա ասուլիսի միջոցով փորձում է շոշափել հանրային տրամադրությունները, տեսնել, թե ինչպես է արձագանքում ժողովուրդը, ըստ այդմ էլ կողմնորոշվել փաստաթղթի ու դրա բովանդակության հարցում։ Եթե քաղաքական ուժերի ու հանրության կողմից ճնշումը շատ մեծ լինի, ապա այն գուցե ազդեցություն ունենա ընդհանուր գործընթացի վրա։

Պատահական չէ, որ նույնիսկ էկրանից ակնհայտ զգացվում էր Փաշինյանի կծկված, վախեցած վիճակը։ Նա բացարձակ նման չէր իրեն, վստահ չէր խոսում, ինչպես անում էր նախկինում, դժվար էր ընտրում բառերը և յուրաքանչյուր հարցին պատասխանում էր շատ երկար, ծամծմված ու նույնաբովանդակ՝ շատ դեպքերում անգամ շեղվելով հարցի բովանդակությունից, որպեսզի ինչքան հնարավոր է՝ քիչ հարցի պատասխանի։ Հարցերի մեծ մասի դեպքում էլ, ինչպես մինչ ասուլիսն էինք կանխատեսել անընդհատ պտտվում էր «вокруг да около»: Մյուս կողմից էլ՝ այս ասուլիսը նմանվում էր Փաշինյանի արդարանալու հերթական փորձին, որպեսզի հանրության՝ իրեն դեռևս հավատացողներին մոլորեցնելու հերթական դոզան ներարկի։ Մասնավորաբար, նա հայտարարում է, որ եթե իրենց իշխանությունը հողերը հանձնող լիներ, ապա պատերազմ չէր սկսվի։ Իսկ գուցե պատերազմ եղավ, որ հողերը «հենց այնպես» չհանձնե՞ր:

Իսկ այն հարցին, թե ինչու Հայաստանի սահմանների կահավորումը պատշաճ մակարդակի չի եղել, որ հակառակորդը հնարավորություն է ստացել ներխուժել ՀՀ տարածք, պատասխանում է, որ եթե արված լիներ, կասեին՝ տեսեք, պայմանավորված էր, դրա համար էլ հողերը հանձնեցին։ Մի խոսքով, Փաշինյանի ամբողջ մտավախությունը մնում է այն, որ իրեն կարող են դավաճան համարել, այդ նպատակով էլ ամբողջ ասուլիսի ընթացքում այն գաղափարն էր առաջ տանում, թե իրենց իշխանությունը մինչև վերջ կռիվ է տվել ու պայքարել Հայաստանի շահերի համար։ Ինչպես ասում են՝ այն, ինչ պետք էր ապացուցել: Դեռ մի կողմ թողնենք, որ այս ամենը խոշոր իմիտացիայի շարունակությունն է։ Հիմա փորձենք համադրել փաստերը:

Նախ՝ եթե քպական իշխանությունը կռիվ տվող լիներ, ապա անընդմեջ թիկունքից չէր հարվածի բանակին՝ թիրախավորելով սպաներին ու բանակի շուրջ պատկերացումն իջեցնելով «ներքնաշորերի ու կլուբնիկի» մակարդակի։ Իսկ պատերազմի ժամանակ գործի կդնեին բանակի ամբողջ պրոֆեսիոնալ ներուժը, այլ ոչ թե Փաշինյանը ուղիղ եթերներ դուրս կգար ու համայնքապետերին ջոկատներ կազմելու և սահմաններ մեկնելու կոչերով հանդես կգար։ Եթե իշխանությունները մինչև վերջ կռիվ տվող լինեին, ապա մեծ ուշադրություն կդարձնեին բանակի զինվածության ու հագեցվածության մակարդակին, արդիական ու տվյալ պահին խնդիր լուծող սպառազինություններ ձեռք կբերեին, այլ ոչ թե առանց հրթիռների ՍՈւ 30-ներ կգնեին, դրանց ֆոնին սելֆիներ անելու համար։ Հետո պայքարող իշխանությունը մի ակնթարթում չէր զիջի Արցախին պատկանող Կովսականից ու Սանասարից մնացած հողերը, որոնց հանձնման մասին նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության մեջ խոսք անգամ չկա։

Ու քանի որ այդ տարածքների համար կռիվ չեն տվել ու զինված ուժերը Փաշինյանի հրամանով կիլոմետրերով հետ են քաշվել, հակառակորդը հասկացել է, որ գործ ունի զիջողական ու պարտության արդյունքում բարոյալքված իշխանությունների հետ, որոնք այլևս ընդունակ չեն կռիվ տալու։ Դրա համար էլ ադրբեջանական զինված ուժերը սահուն, առանց որևէ խոչընդոտի հանդիպելու ներխուժեցին Հայաստանի տարածք։ Ու հիմա էլ շարժվում են նույն տրամաբանությամբ և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» են պահանջում։ Այս ֆոնին հակառակորդն այնքան է լկտիացել, որ նոր սահմանային բախումներ հրահրելու հարցում իրենց ոչինչ չի կաշկանդում։

Ադրբեջանը, կարծես, գտել է Փաշինյանի իշխանության թույլ կետը, անընդմեջ ճնշում է ու զիջումներ ստանում։ Հիմա Փաշինյանն ու իր թիմակիցները փորձում են հանրությանը հանգստացնել՝ հայտարարելով, թե միջանցքային տրամաբանությամբ ոչ մի հարց չեն քննարկել ու չեն քննարկելու։ Այդ դեպքում պատերազմի ընթացքում էլ իշխանական քարողչամեքենան «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո օրուգիշեր ավետում էր տակտիկական նահանջների, Գետաշենը գրավելու ու մեկը մյուսին հետևող հաղթանակների մասին, բայց տեսանք, թե ինչպես այդ բոլորը մեկ օրում փլուզվեց։ Ուստի չպետք է բացառել, որ վերջին պահին կարող է միջանցքային տրամաբանության տարրեր հայտնվեն, ու Փաշինյանն էլ դուրս գա և ասի, թե խաղաղության դարաշրջան էինք ցանկանում, իսկ դրա համար ցավոտ զիջումներ էին պետք։ Կփորձի նաև իր որոշումը հիմնավորել նրանով, թե դրա միջոցով կյանքեր է փրկել։ Կարճ ասած՝ Փաշինյանն ազնիվ չէ հանրության հետ։ Այսինքն, երբեք էլ ազնիվ չի եղել:

Հ.Գ.-Իսկ ասուլիսի, Փաշինյանի կերպարի ու ընդհանրապես տեղի ունեցածի ամենաբնութագրական կետն այն էր, երբ նա հայտարարեց, որ իր համար ամենացավալին ոչ թե այն է եղել, որ պարտվել ենք, որ հազարավոր զոհեր ենք ունեցել, որ տարածքներ ենք կորցրել, այլ որ իրեն քննադատել են նրա համար, որ աշխատանքից ազատել է մի պաշտոնյայի, ում աշխատասենյակում Հայաստանի դրոշը գետնին ընկած է եղել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы