Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գնաճային ճնշման և աղքատության խորացման հորձանուտում. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Անվտանգության առկա ծանրագույն վիճակը, կարծես, ստվերում է թողել մի կարևոր ոլորտ, որն ինքնին ուղղակիորեն կապված է նույն անվտանգային խնդիրների հետ։ Խոսքը մասնավորապես երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին է, որն աչքաթող անելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ Եթե անցյալ տարի կորոնավիրուսի համավարակի տարածման սկզբնական փուլում իշխանությունները մեծ փիառ արշավ էին կազմակերպում, թե հակաճգնաժամային ծրագրեր են իրականացնում, ապա հիմա երկրում բիզնեսին օգնելու տեսանկյունից կառավարությունը լռում է՝ հատկապես այն պարագայում, որ համավարակը դեռևս վերջնական չի նահանջել, իսկ տնտեսության մի շարք ոլորտներ դեռևս կրում են դրա հետևանքները։

Շատ կարևոր է հաշվի առնել համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող տեղաշարժերը, քանի որ համաշխարհային տնտեսությունը ժամանակակից աշխարհում ավելի փոխկապակցված է դարձել, և որևէ երկրում նկատվող միտումները կարող են իրենց զգացնել ողջ համակարգի վրա։ Լոքդաունից ու խիստ սահմանափակումներից հետո պետություններում տնտեսությունը հիմնականում բացվել է, սակայն ապրանքների մատակարարման ուղիների հետ կապված խնդիրներ են առաջ եկել։ Խցանված նավահանգիստները և մի շարք ապրանքների դեֆիցիտը հանգեցրել են մատակարարման շղթայի հիմնական հանգույցներում պատվերների ռեկորդային կուտակումների, և տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ մտածում են այդ խնդիրները լուծելու ուղիների մասին։ Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Մեծ քսանյակի` G20-ի երկրները, հաշվի առնելով կլիմայի արագ փոփոխման և գլոբալ տաքացման վտանգի սրացումը, փորձում են փոքրացնել իրենց կախվածությունը հանածո վառելիքից, քանի որ նավթի, գազի և ածխի կիրառման հետևանքով արագանում է «ջերմոցային էֆեկտը»: Եվ կլիմայական փոփոխությունների և դրանց հետևանքով առաջ եկող անոմալիաների վտանգավորությունից ելնելով՝ բազմաթիվ երկրներ ու կազմակերպություններ քայլեր են ձեռնարկում կանաչ տեխնոլոգիաների ու վերականգնվող էներգետիկայի ներդրման ուղղությամբ։

Սակայն այս ֆոնին երկարատև սահմանափակումներից հետո, երբ երկրների տնտեսությունները ողջ թափով սկսել են աշխատել, աճող տնտեսության պահանջները բավարարելու տեսանկյունից վերականգնվող էներգետիկայի հնարավորությունները բավարար չեն, և առաջ է եկել էներգակիրների հսկայական պահանջարկ։ Դրա արդյունքում նավթի ու գազի գները էականորեն բարձրացել են, ինչն էլ իր հերթին ազդեցություն է ունենում տնտեսական ցիկլի վրա։

Եվ պատահական չէ, որ ողջ աշխարհում ընդհանուր առմամբ համատարած թանկացումներ են նկատվում։ Եվ բազմաթիվ միջազգային վերլուծաբաններ արդեն իսկ կանխատեսումներ են կատարում, թե թանկացումներն իրենց գագաթնակետին են հասնելու հաջորդ տարի՝ 2022 թվականին։ Այս ֆոնին հետաքրքրական են Հայաստանի տնտեսական միջավայրում տեղի ունեցող գործընթացները։ Որպես կանոն, մեր տնտեսությունը համաշխարհային մակարդակով գների նվազմանը շատ դժվար է արձագանքում, իսկ երբ գները բարձրանում են, ապա մեր շուկան դրան արձագանքում է վայրկենապես, ու շատ դեպքերում նաև անհիմն թանկացումներ են սկսվում։ Հայաստանում գնաճն արդեն անցել է իր բոլոր «սահմանները»։ 2021թ. հոկտեմբերին 2020 թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16 %, բանջարեղենի ապրանքախմբում՝ 69,3 %, ձկան և ծովամթերքի ապրանքախմբում՝ 31,9 %, կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում՝ 11,7 %, յուղերի և ճարպերի ապրանքախմբում՝ 23,6 % գնաճ։

Ու գնաճը մեղմվելու որևէ միտում ցույց չի տալիս։ Ավելին, ԿԲ կանխատեսումների համաձայն, գնաճի բարձր մակարդակը կպահպանվի մինչև տարեվերջ։ Ավելին, շատ դեպքերում էլ կարող ենք անգամ գների ակնթարթային թանկացումների հանդիպել, քանի որ համապատասխան մարմինների կողմից շուկայի գների վերահսկողությունը ցածր մակարդակի վրա է ու շատ դեպքերում ուղղակի անուշադրության է մատնված։ Հիմա, երբ մարդկանց եկամուտները ոչ միայն չեն բարձրացել, այլև շատ դեպքերում իջել են, գնաճային ճնշման մեծացումը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ստեղծելու հիմքեր է ձևավորում։ Անկախացումից հետո գրեթե միշտ Հայաստանը պայքարել է ծայրահեղ աղքատությունը վերացնելու ուղղությամբ, սակայն ներկայիս բարձիթողի տնտեսական վիճակի արդյունքում շատ շուտով բազմաթիվ մարդիկ հայտնվելու են աղքատության շեմից ցածր մակարդակում։

Մյուս կողմից էլ՝ սոցիալ-տնտեսական վիճակի վատացումը խոստանում է դժգոհությունների գեներացում ու սոցիալական բունտեր։ Այսպիսի իրավիճակից դուրս գալու նպատակով Հայաստանի համար շատ կարևոր է խթանել բիզնես գործունեությունը և, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեջ առկա միտումները, տնտեսությունն ադապտացնել նոր իրավիճակին ու շեշտը դնել արտահանման խթանման վրա։ Փաշինյանի իշխանության կողմից միշտ քննարկման առարկա է եղել արտահանմանը միտված տնտեսություն ունենալու հարցը, սակայն մենք այսօր նորանոր պարտքեր վերցնելու միջոցով հազիվ տնտեսության մեջ առաջացած ճեղքերը լցնելով ենք զբաղված, իսկ իշխանությունների միակ հպարտության առարկան ասֆալտապատումն է։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package