Երևան, 07.Դեկտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ցանկանում են քաղաքականացնել գիտական կազմակերպությունների կառավարման խորհուրդները». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման՝ առաջ բերելով հատկապես գիտական հանրույթի ոչ միանշանակ վերաբերմունքը դրա որոշ դրույթների նկատմամբ: Հատկապես մասնագիտական հանրույթի համար խնդրահարույց է այն, որ գիտական յուրաքանչյուր կազմակերպության համար ստեղծվելու է ութ անդամից բաղկացած խորհուրդ. չորս անդամին առաջադրելու է կազմակերպության գիտական խորհուրդը, երեքին՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը, մեկին՝ Գիտությունների ազգային ակադեմիան։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ այս բոլոր հարցերը կարգավորվում են նոր՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով: «Այս օրենքի ճակատագիրը բոլորս ենք հիշում, արդեն մեկ տարի է՝ այն շրջանառվում է մի քանի տարբերակներով: Վերջին տարբերակն ընդունեց Ազգային ժողովը, սակայն Հանրապետության նախագահը չստորագրեց այն: Սահմանադրական դատարանն էլ մի քանի հոդվածով Սահմանադրությանը հակասող ճանաչեց այն: Օրենքի նախագիծը վերադարձավ, և լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, փոփոխություններ է կատարել և նորից ներկայացրել այն հանրային քննարկման: Բայց փոփոխություններն, ըստ էության, վերաբերում են բուհերի կառավարման խորհուրդների կազմավորման կարգին, քանի որ այդ կարգին էին առնչվում նաև ՍԴ-ի դիտողությունները: Մինչդեռ և՛ մասնագիտական հանրույթը, և՛ գիտնականներն ու մտավորականները բազմաթիվ խնդրահարույց կետեր էին տեսնում օրենքի նախագծում, որոնք այդպես էլ մնացին, դրանց անդրադարձ չի կատարվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Նշում է՝ եթե լայն առումով վերցնենք, ապա նախագծի շատ փոքր մասն է առհասարակ վերաբերում գիտությանը և գիտական կազմակերպություններին, իսկ հիմնական մասն առնչվում է բարձրագույն կրթությանը: «Օրենքի նախագիծն իր մեջ ներառում էր երեք օրենք, որոնք հիմա գործում են՝ բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության, Գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին: Փաստորեն, ամբողջ մի օրենք՝ գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին դարձել է մի քանի հոդված և մտել նոր նախագծի մեջ, որն էականորեն որևէ նոր բան չի ավելացնում և չի պակասեցնում: Սակայն ինչպես մյուս դեպքում, այստեղ էլ սևեռվել են, թե ինչպես պետք է գիտական կազմակերպություններում կազմավորվի, կարգավորվի կառավարման խորհուրդը: Նախագծով այս կազմակերպությունների խորհուրդը կազմվելու է 50/50 հարաբերակցությամբ: Կազմակերպության կառավարման խորհրդի ութ անդամներից չորսին առաջարկում են գիտական կազմակերպությունը և ԳԱԱ-ն:

Մյուս չորսին պետք է ներկայացնի կառավարությունը՝ լիազոր մարմինը: Այստեղ խնդիրն այն է, թե ովքեր պետք է լինեն գիտական կազմակերպությունների կառավարման խորհուրդների անդամներ, նրանք պետք է գոնե մի քիչ հասկանան գիտությունից, ինստիտուտների ուղղվածությունից և այլն: Մեր կառավարությունը, ինչպես բուհերի պարագայում, այնպես էլ այս դեպքում հետևողականորեն քաղաքականացնում է կառավարման խորհուրդները, որպես օրինակ վերցրեք Երևանի պետական համալսարանի և մյուս բուհերի վերջերս կազմավորված խորհուրդները: Նույն ձեռագիրը պետք է ցույց տա նաև գիտական կազմակերպությունների պարագայում: Սա, ըստ էության, անհարկի քաղաքականացնելու է նաև գիտական ողջ ոլորտը, իսկ Հայաստանում մոտ հինգ տասնյակ գիտական կազմակերպություններ կան, որոնք գործում են տարբեր գերատեսչությունների ենթակայության ներքո: Ստացվելու է, որ քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց «վերցնելու են» և ձևականորեն նշանակելու կառավարման խորհուրդներում՝ փչացնելով Հայաստանում՝ առանց այդ էլ ոչ լավ վիճակում գտնվող գիտությունը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Նման փոփոխություններ կատարելիս տեղին են մասնագիտական հանրույթի հետ քննարկումները, սակայն պարբերական զրույցների արդյունքում ինքներս ականատես ենք լինում, որ կոնկրետ ոլորտների մասին նախագծեր ներկայացնելիս գերատեսչությունները չեն կազմակերպում պատշաճ քննարկումներ կամ էլ հաշվի չեն առնում փորձագետների կարծիքը: «Կրկին նույն ձեռագիրն է: Քննարկումներ եղել են դեռևս օրենքի նախագծի մշակման փուլում, այսինքն՝ անցած տարվա ընթացքում և այս տարվա սկզբին Գիտությունների ազգային ակադեմիայում, նաև հանրային լսումներ էին կազմակերպվել Ազգային ժողովում: Գիտնականներն ամեն անգամ բարձրացրել են կառավարման խորհուրդների կազմավորման կարգի վերաբերյալ հարցը: Մեծամասնության համար սա անընդունելի տարբերակ է: Դեռ այն ժամանակ որևէ բան հաշվի չէին առել, իսկ հիմա փաստորեն ներկայացվել է նույն նախագիծը՝ առանց որևէ քննարկման: Այս փուլում որևէ քննարկում, նույնիսկ հանդիպումներ չեն եղել գիտական հանրության հետ, այսինքն՝ նրանց կարծիքը ոչ միայն հաշվի չի առնվել, այլ նաև չի էլ լսվել»,-եզրափակում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

36 ժամ ջուր չի լինելուՀայաստանը Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից․ ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարությանը Կրակոցներ Ծաղկաձորում. հայտնաբերվել է 10 հատ որսորդական հրացանի փամփուշտի գնդակներ Հեռահար կառավարման վահանակ կամ՝ պուլտ. ինչպե՞ս է այն հայտնվել մեր կյանքում. «Փաստ»Միտումնավոր անջատել parliament.am-ով հեռարձակման ձայնը Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ, առնվազն անբարոյական սրբապղծություն է.Ռոբերտ ՀայրապետյանԶինծառայողների առողջության ապահովման հրատապության և առաջնահերթության հետ կապված նախագիծն իշխանությունը մերժեց. Տիգրան ԱբրահամյանՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածեցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Ավերիչ երկրաշարժ, որ խլեց ավելի քան 25000 մարդու կյանք. «Փաստ»«Մի ստեք», «Ավելի լավա մեկ–մեկ հայելու մեջ նայեք». Թեժ բանավեճ՝ Արսեն Թորոսյանի և Թագուհի Թովմասյանի միջև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է «Շենքերի վերանորոգում, ցածր աշխատավարձ, տեխնիկական վերազինում». մարզային թատրոնների հիմնական խնդիրները. «Փաստ»Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ. հունվար-նոյեմբերին. Վիճակագրական կոմիտեի տվյալներ. Հռիփսիմե ՍտամբալյանԱռաջիկա տարիները դեռ լինելու են վերելքի ու զարգացման տարիներ ինչպես մեր երկրի, այնպես էլ երկրաշարժի հետևանքով աղետի գոտի հռչակված հյուսիսի համար. Գագիկ Ծառուկյան Վարակակիրների թիվն՝ այսօրԵրբե՛ք չգայթակղվել. «Իմ անձնական շքեղությունը հզոր Հայոց պետությունս է». Խաչիկ Ասրյան«Եթե լացը չի վերածվում գործողության, ապա այն ոչ մի կոպեկ չարժի». «Փաստ»Բաջանաղի խաղերը․ «Քաղաքացիական պայմանագիրը» անմաքուր մեթոդներով իր կողմն է թեքում ծանրության նժարը Երկրաշարժ է գրանցվել Չկա Հայաստան առանց Արցախի եւ չկա Արցախ առանց Հայաստանի. Ասպրամ Կրպեյանը երդվեց «Ցավոտ զիջումները» հասնում են Տավո՞ւշ. սահմանամերձ Ոսկեպարում շուտով կսկսվի նոր ճանապարհի կառուցումը«Համոզված եմ, որ ներքին պայմանավորվածություններով ամեն ինչ լուծված է». «Փաստ» Թոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար 200 հազար դոլար կա. ընդդիմադիր Իջևանում մարդատար ավտոմեքենային բախված բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է Նշված հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը Թանկացումների շղթան ու էներգետիկ մարտահրավերները. «Փաստ»Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 33 տարի Շունը խեղդել ու մասամբ հոշոտել է անասնագոմում աշխատող կնոջը Կարծիք կա,որ կապիտուլյացիայի սիմվոլը փակ դռների հետեւում ավելի մեծ զիջումների խոստում է տվել. Էդուարդ ՇարմազանովՆպատակաուղղված ձևով բանակը տարվում է կազմալուծման, որպեսզի հետագայում այս կամ այն զիջումը հիմնավորվի «բանակում ստեղծված վիճակով». Տիգրան Աբրահամյան Նիկոլի օտարերկրյա «տերերի» մի հատվածը պահանջում է տալ, իսկ մյուս հատվածը՝ արգելում է քննարկել որևէ «միջանցքի» հարց. Արտակ ԶաքարյանԿիրակնօրյա նիկոլամերժումն ու ինքնարդարացման հուսահատ ջանքերը. «Փաստ»Առաջիկա օրերին որոշ շրջաններում ձյուն է սպասվում «Հրապարակ». Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին «ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ինդիկատոր են. սա հստակ ու մեծ ազդակ է». «Փաստ»Հինգից՝ հինգ. «Հայրենիքի» տպավորիչ արդյունքները. «Փաստ»Ավելի քան 11 մլն դոլար միջազգային կառույցներից Հայաստանին՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման համար․ «Ժողովուրդ»ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է. խոսուն ու խորհրդանշական արդյունքներ հատկապես Եղեգնաձորում ու Աբովյանում․ «Փաստ»Նոյեմբերյանում էլ ՔՊ-ն կդառնա ընդդիմություն. «Փաստ»«Հրապարակ».ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ինՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող. «Փաստ»ԱՄՆ-ն ռազմական օգնություն է խոստանում Ուկրաինային` Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկվելու դեպքումԳեղարքունիքի մարզում 28-ամյա վարորդը Opel-ով բախվել է ճանապարհային հայտնված ձիուն. կա տուժած (լուսանկարներ)Մոնիկա Բելուչին խոստովանել է, որ «չի տառապում երիտասարդ երևալու մոլուցքով»Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցըԻջևանում մարդատար ավտոմեքենային բախված բեռնատարի վարորդը հոսպիտալացվել էԹուրք հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Պեկերն արտահանձնվել է Անկարային«Ինչպես բոլոր շրջաներում, Արտաշատում նույնպես գոյություն ունի կայուն 25-30% փնթիապաշտ զանգված». Արման ԴավթյանՊեսկովը կոչ է արել զերծ մնալ «էմոցիոնալ ակնկալիքներից»՝ կապված Պուտին-Բայդեն հանդիպման հետՋորջ Քլունին մերժել է թուրքական ավիաընկերության 35 միլիոն դոլարի առաջարկը«Սա համապետական խնդիր է, որն այսօր «կառավարության ղեկավարը» իր գրառման մեջ ներկայացրել է, որպես ձեռքբերում». Վլադիմիր Մարտիրոսյան