Ереван, 28.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Զիջումներ են պարտադրվում, իսկ ՀՀ իշխանությունը ընդդիմանալու զրոյական կեցվածք է դրսևորում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի կողմից վերջին գործողությունները սպասելի էին, որովհետև նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է պատերազմը՝ այս անգամ փորձելով վերցնել հայ-ադրբեջանական սահմանի բոլոր կարևորագույն բարձունքները:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի նկատմամբ կիրառվող ագրեսիային: «Խոսքն այն տարածքների մասին է, որոնք վիճարկելի են ըստ այն հիմնավորման, թե այդ տարածքների մի մասը ժամանակին Խորհրդային Ադրբեջանի մաս է եղել: Մինչդեռ Հայաստանի ղեկավարությունն ու փորձագիտական շրջանակները մոռանում են, որ Ադրբեջանը ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդն է: Վերջին շրջանի գործողությունները սպասելի էին նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտադրությունների տեսանկյունից: Նրանք հայկական սահմանամերձ բնակավայրերի բնակիչների նկատմամբ բացահայտ բռնություններ, կյանքից ու այլ իրավունքներից զրկելու քաղաքականություն են վարում, նաև ճանապարհներ փակում: Այս ամենն ակնհայտ բացահայտում է թշնամու այն մտադրությունը, ըստ որի, ցանկանում են, որ մեր այդ բնակչությունը վախի, անհուսության և ՀՀ իշխանությունների ապաշնորհ կառավարման հետևանքով լքի բնակավայրերը»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Ադրբեջանի մյուս խնդիրը Թուրքիայի հետ ցամաքային կապ հաստատելն է:

«Իսկ կապող ճանապարհն անցնում է Սյունիքով: Ու որքան էլ «Զանգեզուրի միջանցք» կոչվածն ամրագրված չէ ո՛չ 2020 թ. նոյեմբերի 9-ի, ո՛չ 2021 թ. հունվարի 11-ի հայտնի հայտարարություններում, այնուամենայնիվ, Ադրբեջանի ԶՈւ գործողություններն ուղղակիորեն բացահայտում են այդ ծրագրերն իրականացնելու Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նպատակները: Մասնավորապես, նոյեմբերի 16-ին Իշխանասարի մոտ երկու կարևորագույն բարձունք վերցնելով՝ իրենք վերահսկողության տակ վերցրին ամբողջ Սյունիքը, ներառյալ Երևան-Սիսիան-Գորիս ավտոմայրուղին, որն այժմ խոցելի է: Բացի այդ, Ադրբեջանն ու Թուրքիան Իրանը Հայաստանին կապող ճանապարհահատվածի մի մասից մեզ կտրեցին, թեպետ եթե Գորիս-Կապան ճանապարահահատվածի մի մասը՝ 21 կմ-ն փակ է, փակ է նաև Իրանից Հայաստան ու Հայաստանով Վրաստան, ՌԴ երկկողմանի բեռնափոխադրումների հնարավորությունը: Իսկ շրջանցող ճանապարհը սկզբունքորեն չի կարողանալու բեռնափոխադրումների համար տրանսպորտային այնպիսի ինտենսիվ հոսք ապահովել, որը կար ժամանակին, այսինքն, երբ Գորիս-Կապան ավտոճանապարհն ինքնիշխան Հայաստանի վերահսկողության ներքո էր»,- ասաց նա՝ շեշտելով, որ առաջարկվող ճանապարհը բավականին անբարենպաստ է նաև ոչ բարվոք եղանակային պայմանների դեպքում:

Վերադառնալով Ադրբեջանի նպատակներին՝ նա հավելեց. «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը, ելնելով հաղթողի ուժերի դիրքերից, բանակցությունների սեղանի շուրջ փորձում է Հայաստանին նորանոր զիջումներ պարտադրել: Իսկ ՀՀ քաղաքական իշխանության՝ նշվածին ընդդիմանալու կեցվածքը զրոյական է: Ես տեսականորեն ու գործնականում չեմ բացառում, որ սպասվելիք բանակցությունների ընթացքում ՀՀ ազգային ու պետական շահերը պաշտպանելու է մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն»: Նա նշեց, որ Ադրբեջանն արդեն սկզբունքորեն իրականացնում է սահմանազատման գործընթացը: «Որքան էլ Նիկոլ Փաշինյանը, իր մունետիկներն ու խոսափողներն ասեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները զատված են դեռ այն ժամանակներից, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ԱՊՀ, նաև ՄԱԿ-ի անդամ դարձան, միևնույնն է, երկու պետությունները չեն ճանաչել միմյանց սահմանները: Չկան նաև դիվանագիտական հարաբերություններ, ուստի ցանկացած տարածք վերցնելով՝ Ադրբեջանը կարող է ասել՝ «քանի դեռ սահմանների ճանաչում չկա, այն իմն է»:

Մինչդեռ սահմանների ճանաչումն իր մեջ բավականին վտանգներ է պարունակում, մասնավորապես՝ Հայաստանի հյուսիս-արևել յան կողմում սահմանագծման, սահմանազատման հնարավոր գործընթաց սկսվելու դեպքում: Խոսքը Տավուշի մարզի մասին է, ուր կան տարածքներ, որոնք Ադրբեջանը վիճարկում է ու հայտարարում, թե այդ տարածքներն իրենն են: Նիկոլ Փաշինյանը խորամանկության, ստի, մանիպուլյացիայի վարպետ է, միևնույն ժամանակ կրավորական, պարտվողական, ոչ խորագետ ու վախվորած բնատուր կեցվածք ունի:

Այս տեսանկյունից, եթե Ադրբեջանը ստիպի, չի բացառվում, որ նա համաձայնի նաև Տավուշի մարզի որոշ տարածքներ հանձնել: Սա կնշանակի, որ Հայաստանը հյուսիսից ևս կտրվում է, ու մեր հարևան Վրաստանի հետ ունեցած ավտոմայրուղին այլևս Ադրբեջանի ԶՈւ-երի վերահսկողության ներքո է լինելու: Ընդհանուր առմամբ, եթե Հայաստանը ճանապարհների առումով կտրվում է հարևան Իրանից ու Վրաստանից, ապա Հայաստան պետությունը կդառնա անկլավ թուրքական աշխարհի մեջ: Այդ դեպքում Հայաստանն անկլավային վիճակում է հայտնվելու, որի գործառույթը թուրքական բիզնեսի կապիտալի սպասարկումն է լինելու: Ի դեպ, Հայաստանում կան քաղաքական ուժեր, բիզնեսմեններ ու անհատներ, որոնք արդեն պատրաստակամություն են հայտնել սպասարկել այդ ծրագրերը: Ցավոք, այս ազդեցության գործակալների, մի մասի դեպքում էլ՝ գործակալ-կառավարիչների ձեռքով վերջնականապես փորձ է արվում ոչնչացնել մեր պետականությունն ու ինքնիշխանությունը: Մեր անվտանգությունն օր օրի վտանգվում է: Վաղ թե ուշ, ցավոք, կանգնելու ենք կա՛մ թուրքական, կա՛մ ռուսական աշխարհի հետ մաս կազմելու ընտրության առաջ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашинян отправляет группы в Тавушскую областьКурсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа Стало известно, сколько потерял Иван Ургант из-за бойкота Азербайджан предупредил ЕС и НАТО о последствиях военной помощи Армении