Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Փորձում ենք ապահովել բազմազանություն, իսկ հիմքում թատրոնի ավանդույթներն են». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերյանի «Ասպարեզ» թատրոնը հիմնադրվել է 1939 թ.-ին, 1969 թ. աշնանը վաստակել է ժողովրդականի կոչում: Դժվար տարիներին այն բավարարել է Նոյեմբերյան համայնքի և հարակից գյուղերի բնակիչների մշակութային պահանջները, իսկ այսօր արդեն մեծ թափ է առել: Այժմ այն կոչվում է Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնի «Ասպարեզ» թատրոն:

No description available.

«Թատրոնի ռեժիսորը գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանն է: Հիմնականում իր սցենարներով ենք ներկայացումներ բեմադրում, կամ էլ նա վերամշակում է արդեն գոյություն ունեցողները՝ հարմարեցնելով մեր հանդիսատեսի պահանջմունքներին: Հանդիսատեսին ենք ներկայացրել «Էլ ո՞ւր երթանք, լաո», «Եզոպոս» և այլ ներկայացումներ: Ունենք նաև մանկական թատերախումբ: Տարեկան ներկայացնում ենք չորս մանկապատանեկան ներկայացում՝ երեխաների մասնակցությամբ, և մեկ հիմնական ներկայացում: Այս օրերին փորձում ենք նաև կյանքի կոչել ստվերների թատրոնը: Նոյեմբերյանում սա առաջին փորձն է: Շուտով կլինի ներկայացման պրեմիերան: «Ասպարեզ» թատրոնի հանդեպ նկատվող հետաքրքրությունը մեզ ուղղորդեց ստեղծելու մանկապատանեկան թատերախումբ, բեմադրելու տիկնիկային ներկայացումներ, հիմա էլ արդեն հերթը ստվերների թատրոնինն է»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Նոյեմբերյան համայնքի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը:

No description available.

Ընդգծում է՝ փորձում են ապահովել բազմազանություն, բայց հիմքում «Ասպարեզ» թատրոնի ավանդույթներն են, երեխաների հետ աշխատում են թատրոնի դերասաններն ու ռեժիսորը: Ասում է՝ ֆինանսական խնդիրների չհանգելու համար այնպիսի սցենարներ են ընտրում, որոնք կարող են կյանքի կոչել ունեցած հնարավորությունների սահմաններում: «Այսպես ասենք՝ վարձատրվում են թատրոնի ռեժիսորը և դերասանը, երեխաներն ու պատանիները կամավորության սկզբունքով են ընդգրկվում ներկայացումներում: Բացի դա, եթե կարիք կա դերասան հրավիրելու, որպեսզի նա ընդգրկվի ներկայացումներում, նա վարձատրվում է համայնքապետարանի կողմից՝ հատուկ այդ նպատակով հատկացված բյուջեից: Այս առումով համայնքապետարանը մեզ նման հնարավորություն է տալիս»,-նշում է մեր զրուցակիցը:

No description available.

2014 թ.-ից մշակույթի կենտրոնն իր մեջ ներառում է գեղարվեստի բաժինը, մշակույթի տունը և գրադարանները: «Այստեղ գործում է հետաքրքիր փոխգործակցություն՝ գրադարանների հետ կապված սցենարային ընտրություն ենք կատարում, գեղարվեստի մեր աշխատողները կատարում են դեկորացիայի ձևավորումը, տիկնիկային ներկայացումների ժամանակ օգտագործում ենք երեխաների պատրաստած տիկնիկները, ստվերային թատրոնում էլ աշխատելու ենք նրանց պատրաստած ֆիգուրներով: Եվ արդեն մշակույթի կենտրոնում մեր դերասանախմբի միջոցով մատուցում ենք ստացված աշխատանքը»,-ընդգծում է կենտրոնի տնօրենը:

No description available.

No description available.

Մինչ համավարակի տարածումը կազմակերպվել են ֆիլմերի ցուցադրություններ, գորգարվեստին և առհասարակ մեր ավանդույթներին առնչվող տարաբնույթ միջոցառումներ են ներկայացվել:«Սակայն հիմա համավարակի սահմանափակումները ու պատերազմը փոփոխություններ են մտցրել նաև մեր գործունեության մեջ: Օրինակ՝ սահմանափակումների շրջանում պատրաստեցինք հոլովակներ, որտեղ երեխաներն անդրադառնում էին թատերական գործիչներին, ներկայացնում նրանց կյանքն ու գործունեությունը: Մոտենում է նաև Ամանորյա ներկայացումների ժամանակը, մանկապատանեկան թատերախումբը հանդես կգա ներկայացումով»,-ասում է մեր զրուցակիցը: 2018 թ.-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի «Ասպարեզ» թատրոնի ռեժիսոր Սամվել Բեգլարյանը և թատրոնի դերասանուհի Նաիրա Աբրահամյանն արժանացել են ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների: «Թատրոնը համագործակցում է Ալավերդու, Մհեր Մկրտչյանի անվան թատրոնների հետ: Համագործակցությունը շատ ենք կարևորում, հյուրընկալում ենք թատերական ու երաժշտական ներկայացումներ: Համագործակցությունը դրսևորվում է նաև նվերների տեսքով, օրինակ՝ Մհեր Մկրտչյանի թատրոնը մեզ նվիրեց լուսարձակներ, որոնց կարիքը վաղուց ունեինք»,-նշում է կենտրոնի տնօրենը:

No description available.

No description available.

Խնդիրներին ենք անդրադառնում: «Նախքան խնդիրներին անդրադառնալն ասեմ՝ ամենակարևորը՝ թող պատերազմ չլինի, միայն խաղաղություն, նահանջի նաև այս հիվանդությունը, յուրաքանչյուրս զբաղվենք մեր սիրելի աշխատանքով: 2017 թ.-ից աշխատում եմ, թատրոնն այդ ժամանակ տարբեր կարիքներ ուներ, որոնք համայնքի ղեկավարի ջանքերով կարողացանք լուծել: Համախմբվում ենք, սկսում միասին աշխատել, իսկ հանդիսատեսն էլ արդեն տեսնում և գնահատում է մեր աշխատանքի արդյունքը»,-եզրափակում է Սոնյա Զուրաբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян