ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ընդունվել է Սահմանադրության նոր տարբերակը․ «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1818 –ծնվել է բառարանագիր Հովհաննես Հյունքյարպեյենտյանը։
1889- վախճանվել է բանաստեղծուհի և թարգմանչուհի Աննա Աբամելիք-Լազարևան։
1895-ծնվել է խորհրդահայ պետական գործիչ Անաստաս Միկոյանը։
1900 –ծնվել է նկարիչ Ռուբեն Շահվերդյանը։
1913 –ծնվել է խորհրդահայ պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը։
1919– ծնվել է դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանը:
1943- տեղի է ունեցել Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի առաջին նիստը Իոսիֆ Օրբելու, Ստեփան Մալխասյանցի, Վիկտոր Համբարձումյանի և այլ գիտնականների մասնակցությամբ։
1945– Երևանում տեղի է ունեցել Հաղթանակի կամրջի պաշտոնական բացումը:
1956– ծնվել է գործարար, բարերար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
1957 – ծնվել է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն։
2005- ընդունվել է Հայաստանի Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը։ -ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական դուդուկը ճանաչել է «մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց»:
2006-«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Լոս Անջելեսում կազմակերպված ամենամյա «Հեռուստամարաթոնի» ընթացքում հավաքվել է 13,7 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղում վերականգնողական տարբեր ծրագրեր իրականացնելու համար:
2008- շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ է տարել Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում՝ պաշտպանելով երկու տարի առաջ նվաճած օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։
2016-«Իմ Արցախը» խորագրի ներքո անցած «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոնի» ժամանակ հանգանակվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։
2020-Ադրբեջանի բանակը, համաձայն եռակողմ պայմանավորվածության, մտել է Քելբաջարի շրջան:
ԱՇԽԱՐՀ
1177– տեղի է ունեցել Մոնժիզարեի ճակատամարտը Սալահ ադ Դինի զորքերի և Երուսաղեմի թագավորության միջև, որը Խաչակրաց արշավանքների նշանավոր մարտերից մեկն է:
1562– ծնվել է իսպանացի անվանի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր Լոպե դե Վեգան:
1666 -ծնվել է իտալացի կսմիթային երաժշտական գործիքներ ստեղծող վարպետ Ջուզեպե Ջովանի Բատիստա Գվարներին։
1783 -ԱՄՆ-ի անկախության համար մղված պատերազմից հետո վերջին բրիտանական զինվորները լքել են Նյու Յորքը։
1785 -վախճանվել է անգլիացի բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ Ռիչարդ Գլովերը։
1810 –ծնվել է ռուս վիրաբույժ և հասարակական գործիչ Նիկոլայ Պիրոգովը։
1867– շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը արտոնագրել է դինամիտի գյուտը:
1936 -Գերմանիան և Ճապոնիան կնքել են Հակակոմինտերնային համաձայնագիրը։
1956- վախճանվել է ուկրաինացի գրող և ռեժիսոր Ալեքսանդր Դովժենկոն։
2016 -վախճանվել է կուբացի հեղափոխական, քաղաքական և պետական գործիչ Ֆիդել Կաստրոն։
2020-վախճանվել է արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում