Նիկոլը խճճվել է իր ստերի մեջ. ուզում է պոկվել Մոսկվայից և փրկօղակ գտնել Արևմուտքում. Վահե Հակոբյան
ПОЛИТИКА«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն է:
Բանախոսը նշել է.
- Ես երեկ նոր տեսակի Փաշինյան տեսա, որով պետք է զբաղվեն ոչ թե իրավապահ մարմինները, այլ ուրիշ՝ առողջության կամ առողջության բացակայության հետ առնչություն ունեցող մասնագետներ:
- Նիկոլ Փաշինյանը խախտել է Ադրբեջանի հետ դռնփակ ռեժիմով ձեռք բերված պայմանավորվածությունները, դրա ապացույցն են սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
- Փոխելով Պաշտպանության նախարարին, բերեց իր համար վստահելի մի մարդու, որը ուղիղ կապ է հաստատում Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների հետ: Դրանով գուցե փորձում է նաև Ռուսաստանին հետ պահել գործընթացներից:
- Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելը Մոսկվայի հետ կապ ունի, կարծում եմ, Փաշինյանն ուզում է Արևմուտքում փրկօղակներ գտնել: Նիկոլն ուզում է պոկվել Մոսկվայից:
- Եթե մարդը ադեկվատ չի, դժվար է ասել, թե ինչ է կատարվում նրա գլխի մեջ:
- Ինքը շարունակում է պոպուլիստական՝ թոզ փչելու գիծը: Երեկվա ելույթով ինքն իրեն շատ ավելի բարդ իրավիճակի մեջ դրեց:
- Նոյեմբերի 26-ի հանդիպումից երկու ակնկալիք կա. կամ Սոչիում պարտադրելու են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, կամ Ադրբեջանը նորից ստուգողական կրակոց կանի և կստանա այն, ինչ ուզում է:
- Ադրբեջանը 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները չի կատարել, գերիներին չի վերադարձրել, զորքը պետք է մնար այնտեղ, որտեղ դիրքավորված էր այդ հայտարարությունը ստորագրելու պահին, այնինչ հայկական զորքը նահանջել է:
- Փաշինյանը արժեզրկել է Արցախը, պետական, ազգային շահը: Իրենք մեկ արժեք և մեկ նպատակ ունեն՝ պահել իրենց աթոռները:
- Նիկոլ Փաշինյանն ինքը քցող է, բոլորին խաբում է, դրա համար ինքն էլ ոչ մեկին չի հավատում. դա հոգեբանական վիճակ է:
- Փաշինյանը խճճվել է իր ստերի մեջ:
- Խաղի մեջ մտած պետությունները տարբեր հետաքրքրություններ ունեն. Ադրբեջանը պետք է ամեն ինչ անի, որ իր ուզածին հասնի, Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որ հարցը չլուծվի Բրյուսելում և արագ ստորագրվի փաստաթուղթը, Արևմուտքն ուզում է, որ վերջնական փաստաթուղթը ստորագրվի Բրյուսելում կամ Մինսկում: Բոլոր դեպքերում Փաշինյանին ստիպելու են փաստաթուղթ ստորագրել, ինքն էլ այնքան կամք չունի, որ դիմադրի:
- Այն, ինչ կատարվում է այսօր փողոցում՝ բնական երևույթ է, բողոքի ալիքը, համոզված եմ, կանի իր ասածը:
- Մենք առաջարկում ենք՝ կանգնեցնել պարտությունների շարքը, վերջ դնել պարտվողականությանը, հետո հասկանանք՝ որպես երկիր ո՞ր ուղղությամբ ենք գնում:
- Երկրի տնտեսության վիճակը կոլապսային է, ամբողջ հույսը դրված է հանքարդյունաբերության վրա, բայց Կառավարությունը օրենսդրական այնպիսի փոփոխություններ արեց և դեռ անելու է, որ հանքարդյունաբերության ոլորտը վերջնականապես քայքայվի:
- Բլեֆ է առկա տեխնոլոգիաներով պղնձաձուլարաններ կառուցելու մասին Փաշինյանի և նրա կառավարության անդամների հայտարարությունները: Իհարկե, կառուցել հնարավոր է, բայց մեր երկրի, քաղաքացիների համար հետևանքներն աղետալի կլինեն. ծանր թափոններն ի՞նչ են անելու, գի՞պս են արտադրելու: Հնարավոր է՝ գիպս էլ արտադրեն, բայց շատ վատ որակի, դա ի՞նչ են անելու, թաղելո՞ւ են… Հայաստանը դառնալու է մեծ գերեզմանոց:
- Կապանի օդանավակայանը գործարկելու մասին հայտարարությունը ևս բլեֆ էր, պոպուլիստական հնարք՝ Սյունիքում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններից առաջ:
- Կառավարությունը ճնշումներ գործադրելով «Գեոպրոմայնինգ» ընկերության նկատմամբ՝ նրանից խլեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը:
- Օտարերկրյա կապիտալով Հայաստանում աշխատող ամենախոշոր հիմնարկը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այսպես շարունակվելու դեպքում, կոլապսի մեջ կհայտնվի: Դրան կավելանա տնտեսական, քաղաքական, սոցիալական կրիզիսը, արդյունքում՝ այս ամենի դխկոցը մի տեղից դուրս է գալու…
- Ադրբեջանն իր ամենալավ երազում անգամ այսպիսի արդյունք չէր պատկերացնում, որ ստացավ Նիկոլի և նրա խմբակի շնորհիվ:
- Դժգույն, դժբախտ թեզը հիմա էլ Սյունիքի վրա է պրոյեկցիա անում: Հանրությունը պետք է հասկանա ու մտածի, որ այսպես շարունակվելու դեպքում հետևանքն ինչ է լինելու՝ թիկունքում Երևանն է, նահանջելու տեղ չկա:
- Գուցե պատահական չէր, որ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի մեկնելուց առաջ Փաշինյանի հետ երեկոյան նախատեսված հանդիպումը չկայացավ, այն բանից հետո, երբ դրանից առաջ հրապարակվեց Ալիևի հետ Բրյուսելում հանդիպման մասին: Եվ Միշուստինը Երևանից Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու փոխարեն՝ գնացել էր ջազ ակումբ:
Заявление о ситуации и совете трибунала
Погода в Армении
Галстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желания
Самвел Бабаян: Никол Пашинян давно должен был уйти в отставку
Тигран Абрамян: Для завершения процесса импичмента необходимо присутствие части депутатов от «ГД»
Курсы валют в Армении
Архиепископ: Руководитель Армении не должен быть популистом
Президент Армении встретился с мэром Лос-Анджелеса Карен Басс
Число покинувших свои дома из-за наводнений на юге Бразилии превысило 300 тыс.
Галстанян: У меня двойное гражданство, я этого никогда не скрывал
Жозеп Боррель объявил о намерении Испании и Ирландии 21 мая признать Палестину
Экс-глава МИД Армении: Кандидатом на пост премьер-министра должен стать архиепископ Баграт Галстанян
Трибунал национального достоинства начнет свою работу с 20 мая։ Аршак КарапетянЯ обращаюсь к руководителю нашей страны: как обращаться к нему, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянСурен Папикян: Альтернативы суверенитету и конституционализму Республики Армения нет
«Газпром» начал распродавать имуществo после рекордного в истории убытка
Первый пациент с имплантатом Neuralink в мозгу уже обыгрывает здоровых людей в компьютерных играх
Вице-премьер Правительства Армении: Сотрудничество с МВФ имеет важное значение
Баграт Галстанян: Настало время победы триколора над черно-белым
Баграт Галстанян: Мы зафиксировали первую победу
Обращение по случаю 79 годовщины победы в ВОВ
Маркедонов: Разговор Путина с Пашиняном будет непростым
Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство»
“Amio Era”: образование – это возможность изменить жизньАрхиепископ Баграт Галстанян: Шествие объединило представителей всех парламентских и внепарламентских сил
Погода в Армении
Ученые заявили о возможности создать варп-двигатель из научной фантастики
В апреле Армению посетили 163 970 туристов
В Армении уточнен порядок выдачи уведомлений гражданам о явке в военные комиссариаты для сборов
Пакистан и Иран достроят газопровод вопреки предупреждениям США
МВФ: мировая экономика разделилась на три блока из-за политических разногласий
Brent подешевела до $82,7 за баррель
В Сюникской области Армении построят таможенный и логистический центр
Al Jazeera: в Газе результате удара израильских ВВС погибли минимум семь человек
Израиль открыл контрольно-пропускной пункт Керем-Шалом для ввоза гуманитарной помощи в сектор Газа
Захарова: Москва приветствует встречу глав МИД Армении и Азербайджана
Corriere della Sera: НАТО собирается прописать в декларации отказ от отправки войск в Украину
ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков
Студенты Ереванского госуниверситета организовали акцию протеста у здания парламента Армении
Архиепископ: Католикос всех армян благословил движение, а не возглавил его
Захарова: Москва приветствует встречу глав МИД Армении и Азербайджана
Против односторонних уступок: Автоколонна двинулась из Гюмри в Абовян, чтобы присоединиться к маршу на Ереван
Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ
Обращение лидера движения и партии «Всеармянский Фронт»
С нами разговаривают с ультиматумом: Аршак КарапетянФиксированная сеть Ucom уже действует в Арташате
ФАСЕ предупреждает Пашиняна-в случае дальнейших попыток применения силы, соответствующие европейские органы строго осудят власти
«Паст». Ажиотаж вокруг геополитической конференции в Москве. Какие радикальные оценки она получила на Западе?Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении
Архиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидацию
1
Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате
2
В США возник скандал с проазербайджанским конгрессменом
3
Министр попрощается с должностью: арест также не исключен
4
Получение званий увидим 28 мая: Аршак Карапетян
5
«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории