Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մեզ միավորող արժեքները պետության ողնաշարն են»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերլուծելով քաղաքական իրավիճակը, սխալները, փորձելով դրանք ուղղելու ելքեր գտնել՝ շատերը հանգում են մեկ պարզ մտքի՝ կարիք ունենք հասարակության հետ աշխատելու, մարդկանց սովորեցնելու, արժեքային համակարգ փոխելու: Հավելում՝ գուցե թերացել ենք կրթության ոլորտում, գուցե տարիներ ի վեր չենք սովորել մշակութային կարևոր արժեքներն առաջին պլան բերել: Իրականում այսպես է, քանի որ շատերը, անգամ բացահայտ փաստերի առկայության դեպքում, չեն ցանկանում առերեսվել իրականությանը, որն, այո, ցավոտ է, բայց այն չընդունելու դեպքում եղածն էլ կորցնելու հավանականություն կա: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշում է՝ ամենակարևոր խնդիրը վերաբերում է հասարակությանը:

«Սխալ ուղղությամբ ենք ներկայացնում մեր պահանջները, մեր հույսերը կապում ենք քաղաքական գործիչների ու կուսակցությունների հետ՝ մոռանալով, որ երկրի քաղաքակրթական մակարդակը որոշվում է հասարակությունով: Հնարավոր չէ ունենալ զարգացած պետություն՝ չունենալով զարգացած հասարակություն: Ինչպես ենք հասնում դրան, դա ևս շատ կարևոր է: Սա կրթական ու մշակութային հարց է: Այս խնդիրը չի լուծվում Քրեական օրենսգրքով: Այն պահանջում է շատ երկար, լուրջ աշխատանք, ոչ այնքան աղմկոտ, պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք ինչոր արդյունքի հասնել, դրան կհասնենք տարիներ հետո: Միայն զարգացած հասարակությունը կարող է թելադրել, թե ինչ երկիր է ուզում տեսնել, ինչ երկրում է ուզում ապրել:

Թվում է, թե հեշտ է ղեկավարել, այսպես ասենք, խավարամիտ հասարակությանը, ինչ-որ կարգախոսներով տանել առաջ և հետ, ինչ-որ մարդու վրա բարդել ամեն ինչ և համարել, որ մարդուց հրաժարվելով՝ ամբողջովին փոխում ենք մեր կյանքը: Մեր փորձը ցույց է տալիս, որ այդպես չէ: Դեռ երեք տարի առաջ մի քանի անգամ, երբ ակտիվորեն շրջանառվում էր «մերժիր Սերժին» կարգախոսը, բոլոր հարցազրույցներում ասում էի, որ դա սխալ կարգախոս է, քանի որ խնդիրը չի կարող մեկ մարդը լինել: Խնդիրը համակարգային է, պետք է մերժել համակարգը, բայց դրա համար պետք է հասկանալ՝ ինչն ես կոնկրետ մերժում: Այստեղ ախտորոշում է պետք, ինչ-որ բանից հրաժարվելուց առաջ, բուժում նշանակելուց առաջ պետք է հասկանալ՝ ինչով ենք հիվանդ: Բայց այդ հիվանդությունը մենք մեզանից հեռացնում ենք, համարում ենք, որ մեր կողքինը, ընդդիմախոսը հիվանդ է, իսկ մենք առողջ ենք, կրթվելու, զարգանալու կարիք չունենք: Կարծում եմ, որ այդ համատարած անգրագիտությունը, եթե կարելի է ասել՝ տգիտությունը, մեր ամենամեծ ցավն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բաբայանը:

Նշում է՝ բոլոր կուսակցությունները խնդիր ունեն շատ ձայն հավաքելու, սա ևս նորմալ է: «Նրանց համար կարևոր է քանակը, դրա համար գնում են ավելի պարզունակ հայտարարությունների, որոնք արագ ընկալվում են, ավելի զգացմունքային են, չեն պահանջում մտքի աշխատանք, որոնք հաճո են լսելու համար և այլն: Ուստի մեր ամենամեծ խնդիրը հասարակությանը կրթելն է: Բոլոր այն երկրները, որոնք հասել են որոշակի հաջողությունների, հենց սկզբից կրթությունը և մշակույթը դրել են խնդիրների լուծման կենտրոնում: Մշակույթն ունի շատ կարևոր կիրառական նշանակություն. սա ո՛չ ժամանց է, ո՛չ էլ բիզնես, սա երկրի քաղաքակրթական չափանիշն է: Մարդը պետք է կապված լինի մշակույթի հետ, հասկանա, որ մշակույթը ժամանց չէ կարուսելի պես, այլ սեփական անձը, երկրի պատմության, ապագայի, ներկայի մեջ իր տեղը գտնելու, ուրիշին հասկանալու միջոց: Այսօր շատ լավ երևում է այդ բացը: Խնդիր ունենք իրար լսելու, ոչ թե գոռալով մյուսին ճնշելու, այլ իրար հասկանալ փորձելու: Ի վերջո, մի ընտանիք ենք, անկախ նրանից, թե ինչ հայացքներ ունենք: Պետությունը զարգանում է այն ժամանակ, երբ հանրությունն իրեն ընկալում է որպես մի ընտանիք, որտեղ յուրաքանչյուրն ունի իր պարտավորությունները և պարտադիր չէ, որ բոլորը նույն կերպ մտածեն»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Բերում է ընտանիքի օրինակ, որտեղ, ասենք, մեծանում են երկու եղբայրներ: «Ասենք, նրանց տարիքային տարբերությունը երկու տարի է, սովորել են նույն դպրոցում, նույն հեքիաթներն են լսել, նույն գրքերը կարդացել, նույն ծնողներն ունեն, բայց նրանք կարող են բացարձակ տարբեր լինել, և դա բնական է: Եթե նույն ընտանիքում են տարբեր, ապա ինչպես կարող են երկրում բոլորը նույն կերպ մտածել, նույն կերպ զգալ: Մենք ոչ թե պետք է փնտրենք, թե ինչն է մեզ բաժանում, այլ գտնենք այն, ինչը մեզ միավորում է: Բաժանող բաներ միշտ կարելի է գտնել, մեզ միավորող արժեքներն են պետության ողնաշարը: Մեզ միավորում է այս հողը, որը ևս պետք է ճանաչել ու դա չանել գրքերով, պետք է ճանաչենք մեր մշակույթը, քանի որ դա մեր անձնագիրն է: Պետք է տիրոջ վերաբերմունք ունենանք, քանի որ այս հողը, քաղաքը, փողոցը, մեր ողջ հանրապետությունն է մեր տունը, ոչ թե մեր բնակարանը: Այդ տունը պետք է մաքուր պահենք, աղբը հավաքենք, այլ ոչ թե բողոքենք, որ ինչ-որ մեկն աղտոտում է, թե՞ համակերպվել ենք այդ աղբի հետ: Շատ հարցեր կան: Կարծում եմ՝ որպես պետություն կկայանանք այն ժամանակ, երբ մեր հանրությանը կընկալենք որպես մեկ ընտանիք: Ինչպես ընտանիքի ծնողներն են ցանկանում լավ կրթություն տալ իրենց երեխաներին, այնպես էլ նույնը պետք է անենք հանրության հանդեպ: Թե չէ, ցավոք, ամեն անգամ նույն սխալն անում ենք, անունն էլ դնում հայի բախտ, իսկ գուցե մե՞նք մի բան այնպես չենք անում»,-եզրափակում է Ռուբեն Բաբայանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США