Yerevan, 25.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մոլի ծխո՞ղ եք, մեծ է հավանականությունը, որ մի օր կդիմեք օնկոուրոլոգի

SOCIETY

ՀՀ ԱՆ Վ․Ա Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նորագոյացությունների բուժման առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում։Ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգ, ուրոլոգ եվ անդրոլոգ  Ազատ Հայկազի Չախոյանը  զբաղվում է միզասեռական համակարգի չարորակ եվ բարորակ գոյացությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժմամբ, նաև  միզասեռական համակարգի ոչ օնկոլոգիական հիվանդությունների ու սեռավարակների բուժմամբ, տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վերականգնմամբ  եվ պահպանմամբ:

Բժիշկն ունի էնդոսկոպիկ, լապարասկոպիկ եվ  բաց վիրահատությունների իրականացման բավական մեծ փորձ: Նա իր պրակտիկայում հաջողությամբ ներդնում է քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները՝ ապահովելով արդյունավետ բուժում և երկարատև արդյունք: Եվրոպական եվ ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիաների ակտիվ անդամ է, հետեվում է նորություններին ու դրանք ներդնում իր պրակտիկայում:  Բժիշկ Չախոյանի հետ Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը զրուցել է տղամարդկանց շրջանում ամենաշատ տարածում ունեցող քաղցկեղի տեսակների մասին:

-Ուռուցքային որ հիվանդություններն են առավել տարածված տղամարդկանց շրջանում:

Առավել հաճախ միզասեռական համակարգի օրգաններից ուռուցքային նորագոյացությունները առաջանում են շագանակագեղձում և միզապարկում: Համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում առավել հաճախ հանդիպում է շագանակագեղձի քաղցկեղը։ Բայց Հայաստանի վիճակագրությունը հակասում է համաշխարհային տվյալներին․ մեր երկրում ավելի տարածված է միզապարկի քաղցկեղը: Ապացուցված է՝ ծխելը  մեծապես նպաստում է միզապարկի քաղցկեղի առաջացմանը: Բանն այն է, որ տարիքի հետ տղամարդու շագանակագեղձը անխուսափելիորեն մեծանում է և արդեն 45-50 տարեկանից կարող է խանգարել միզարձակությանը, որ միզապարկն ամբողջությամբ դատարկվի: Ծխախոտում առկա ուռուցքածին նյութերը ծխի հետ անցնում են արյան հուն այնուհետև երիկամներում ֆիլտրացիայի են ենթարկվում և մեզի միջով անցնում միզապարկ։ Մնացորդային մեզ ունեցող պացիենտների մոտ, այդ ուռուցքածին նյութերը շարունակաբար բացասաբար ազդում են միզապարկի պատերի վրա: Ու քանի որ տղամարդը տարիքով է և իմունային համակարգը տուժված է, այդ նյութերն անում են իրենց չար գործը:

Վատն այն է, որ միզապարկում գտնվող փոքր չափսերի ուռուցքային գոյացությունները որևէ գանգատ չեն առաջացնում: Չափսերի մեծացման դեպքում գոյացությունը կարող է վնասվել, որի դեպքում կառաջանա արյունամիզություն, որը որպես կանոն կրում է անցողիկ բնույթ: Արյունամիզության վերանալուց հետո պացիենտները այդ երևույթը վերագրում են՝ մրսածությանը, ակտիվ շարժմանը կամ այլ ինչ որ պատճառի և ուշադրություն չեն դարձնում:  Սակայն շատ կարևոր է այս գանգատին շատ լուրջ վերաբերվելը:

-Ինչպե՞ս եք պարզում միզապարկի քաղցկեղի զարգացումը որ փուլում է գտնվում:

Միզապարկի քաղցկեղի զարգացման փուլը որոշելու համար  պացիենտներին անպայման համակարգչային կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան  է  նշանակվում: Այս հետազոտությունները  կարևոր ինֆորմացիա են հաղորդում քաղցկեղի տարածվածության մասին, հիմք դառնում բուժման ճիշտ մարտավարության որոշման համար։ Բոլոր հետազոտությունները Ֆանարջյան Ուռուցքաբանության կենտրոնում կատարվում են տեղում, պացիենտները ստիպված չեն լինում այլ ախտորոշիչ կենտրոն գնալ։ Հետազոտությունների հիման վրա որոշվում է բուժման ռազմավարությունը:

-Ինչ բուժում եք կիրառում միզապարկի քաղցկեղի դեպքում:

Երբ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, մենք դա կատարում ենք մինիմալ ինվազիվ եղանակով: Բարակ էնդոսկոպի օգնությամբ միզելու անցքով՝ միզուկով անցկացվում է գործիքը միզապարկ և հեռացվում չարորակ գոյացությունը առանց որևէ կտրվածքի: Վիրահատությունը  հիմնականում կատարվում է ողնուղեղային անզգայացման պայմաններում: Սա մինիմալ ինվազիվ և արդյունավետ վիրահատական միջոց է, որը թույլ է տալիս բուժել հիվանդին՝պահպանելով միզապարկն ու նրա ֆունկցիան։ 

Հայաստանում միայն Ֆանարջյան կլինիկայում է կատարվում միզապարկի տրանսուրետրալ մասնահատում՝ ֆլուորեսցենտային ֆոտոդինամիկ հսկողությամբ:

-Իսկ ինչ գործոնների առկայությամբ է պայմանավորված շագանակագեղձի քաղցկեղը:

Ամբողջ աշխարհում շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ թոքերի քաղցկեղից հետո ամենահաճախ ախտորոշվող քաղցկեղի տեսակն է։ Թե՞ որոնք են այս քաղցկեղի առաջացման էկզոգեն և էնդոգեն գործոնները, անհնար է նշել, հետևաբար կոնկրետ կանխարգելիչ մեթոդներ նույնպես ժամանակակից օնկոուրոլոգիան չի տալիս։ Ապացուցված է կապը շագանակագեղձի քաղցկեղի և պացիենտների տարիքի միջև, տարիքի մեծանալու հետ նաև մեծանում է քաղցկեղի առաջացման ռիսկը: Շագանակագեղձի քաղցկեղը ունի ժառանգական նածատրմադրվածություն։ 50 տարեկանից սկսած պետք է անցնել պրոֆիլակտիկ հետազոտություններ, հանձնել PSA թեստ , որպեսզի շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվի վաղ փուլերում։

Ինչ գանգատներ են լինում շագանակագեղձի նորագոյացությունների դեպքում։

Շագանակագեղձի քաղցկեղը որևէ գանգատ չի առաջացնում, երբ գտնվում է վաղ փուլերում, այդ ժամանակ ուռուցքը լինում է փոքր չափսերի։ Գոյացության մեծացման հետ առաջանում են տարբեր գանգատներ՝ հաճախամիզության, դժվարամիզության, ցավ միզելու ժամանակ, միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացում, միզակապություն: Ուռուցքի տարածման (մետաստազներ) դեպքում կարող են առաջանալ ոսկրային ցավեր, քանի որ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում մետաստազները հիմնականում ոսկրերում են առաջանում։

-Ինչպես է ախտորոշվում շագանակագեղձի քաղցկեղը՝

 Պացիենտներին կատարվում է PSA թեստի որոշում, մատնային հետազոտությամբ շոշափվում է շագանակագեղձը և շեղումների դեպքում ցուցում դրվում բիոպսիա կատարելու։ Տեղային անզգայացման պայմաններում իրականացվում է շագանակագեղձի տրանս-ռեկտալ բիոպսիա և վերցրված կտորները ուղարկվում են հյուսվածքաբանական քննության, որի արդյունքում որոշվում է քաղցկեղի ագրեսիվության աստիճանը ըստ Գլիսոնի սանդղակի:

Բազմապրոֆիլ մասնագիտական <Ֆանարջյան Ուռուցքաբանության> կենտրոնը վերազինված է անհրաժեշտ հետազոտական ժամանակակից բազայով, շուտով կենտրոնը կունենա նաև նոր ՄՌՏ սարք, ինչը զգալիորեն կբարձրացնի հետազոտությունների որակը։

-Որ դեպքերում է կատարվում վիրահատական բուժում։

Երբ շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլերում և ուռուցքը սահմանափակված է լինում շագանակագեղձում, այդ դեպքերում կատարվում է վիրահատական բուժումը, որի դեպքում հեռացվում է շագանակագեղձը և սերմնաբշտերը ամբողջությամբ։

-Որ դեպքերում է կատարվում հորմոնալ բուժում:

Շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ   հորմոնալ բուժումը կիրառվում է այն դեպքում, երբ քաղցկեղը ագրեսիվ բնույթ ունի և առկա է տեղային տարածում կամ մետաստատիկ ախտահարում: Շագանակագեղձի քաղցկեղը հորմոն-կախյալ ուռուցք է, այն սնվում է ամորձիներում արտադրվող արական սեռական հորմոններով: Հորմոնային բուժումն ագրեսիվ քաղցկեղի դեպքում հաճախ լինում է լավագույն լուծումը: Կա հորմոնային բուժման երկու տերբերակ. դեղորքային և վիրահատական՝ ամորձիների հեռացում:

Շագանակագեղձի քաղցկեղի տեղային տարածված դեպքերում կիրառվում է ճառագայթային բուժում, իսկ մետաստազավորման դեպքում հորմոնալ բուժման հետ մեկտեղ կատարվում է քիմիաթերապևտիկ բուժում։

 

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package