Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մոսկվան պետք է տարբերակներ փնտրի Իլհամ Ալիևի ռազմական նկրտումներին հակազդելու համար. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

newizv.ru-ն «Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի վտանգ. ի՞նչ պետք է անի Մոսկվան» վերնագրով հոդվածում գրում է, որ Մոսկվան ահռելի սխալ է գործել՝ թույլ տալով Բաքվին՝ Թուրքիային ներքաշել հակամարտության մեջ և ռազմական լուծում փնտրել առանց Կրեմլի հետ հաշվի նստելու: Այն ժամանակ գերակայել է Մոսկվայի ցանկությունը՝ չկապել իր ձեռքերը հերթական պատերազմով։ Երևի այլ շահեր էլ են եղել, քանի որ մերձկրեմլ յան մեր «պետական այրերի» եսասիրական «պրագմատիզմը» ոչ մի դեպքում չպետք է մոռանալ։ Միայն հիշեցնենք, որ այն ժամանակ ռուսական լրատվամիջոցները ակտիվորեն քարոզում էին այն միտքը, որ մենք սխալ դաշնակից ենք ընտրել Անդրկովկասում, որ մեզ պետք է համագործակցել հարուստ Ադրբեջանի հետ, իսկ խեղճ Հայաստանը միայն մեր ձեռքերն է կապում... Այսպես թե այնպես, այս պահին ունենք այն, ինչ ունենք ...

Մասնավորապես, Անդրկովկասում մեր դաշնակցի ռազմական պարտությունը, Ադրբեջանի վրա ազդեցության փաստացի ամբողջական կորուստը, Թուրքիայի առավելագույնս ամրապնդվելը տարածաշրջանում և Ադրբեջանի ձգտումը՝ ավելի և ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից՝ սպառնալով նրան ռազմական ագրեսիայով։ Ինչո՞ւ է Ալիևն այդքան համարձակ դարձել. դա պարզապես գլխապտո՞ւյտ է հաջողությունից, թե՞ դրա հետևում ինչ-որ մեծ ու լուրջ բան կա: Նման վարքագծի երեք տարբեր վարկած կա: Առաջին վարկածով նա ինչ-որ լռել յայն պայմանավորվածություն ունի Կրեմլի հետ և խաղում է իր խաղաքարտը։

Այս վարկածը շատ կասկածելի է թվում, բայց, հավանաբար, այդպես լինելը շատ բան կբացատրեր։ Երկրորդ վարկածն այն է, որ Ալիևը վստահ է, որ մոտ ապագայում Մոսկվան ժամանակ չի ունենա Անդրկովկասի համար, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ներկայիս իրավիճակը, որը հնարավոր է չի լինի հետագա տասնամյակներին։ Եվ սա արդեն շատ ավելի հավաստի է թվում: Ամեն դեպքում, բավականաչափ նշաններ կան Ռուսաստանի նկատմամբ ինչ-որ խոշոր և ձգձգվող հակամարտության հրահրման։ Երրորդ վարկածն այն է, որ Ալիևը վստահ է, թե Թուրքիայի օգնությամբ կկարողանա հաղթել Հայաստանին, նույնիսկ եթե նրան օգնության հասնի Ռուսաստանը։ Իսկ դա Մոսկվայի համար, թերևս, ամենավտանգավոր իրավիճակն է, քանի որ այդ դեպքում դժվար թե հնարավոր լինի խուսափել կոնֆլիկտից։ Բաքվում, հավանաբար, գնահատվում են բոլոր գործոնները։

Եվ դա ոչ միայն ադրբեջանական բանակի որոշակի տեխնոլոգիական ու քանակական գերազանցությունն է հայերի նկատմամբ։ Կարևոր է նաև այն, որ Հայաստանում մշտական հիմունքներով տեղակայված ռուսական ստորաբաժանումները կհայտնվեն ծանր իրավիճակում նյութատեխնիկական ապահովման դժվարությունների պատճառով, եթե Անկարան բացահայտորեն բռնի Բաքվի կողմը։ Կրեմլն այս դեպքում կկանգնի Վրաստանով Հայաստան զորքերի շտապ տեղափոխման հարցը ինչ-որ կերպ լուծելու խնդրի առաջ, ինչը, հաշվի առնելով Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների ներկա մակարդակը, գրեթե անհնար է թվում։ Ճիշտ է, կլինի իրանական երթուղին, բայց այն ավելի երկար է, ավելի բարդ և, որ ամենակարևորն է, այն կարող է կտրվել ադրբեջանցիների և թուրքերի հաջող գործողություններով հենց Հայաստանի Սյունիքի մարզում։ Այսինքն, Ադրբեջանը, Զանգեզուրի միջանցքը ճեղքելով, ոչ միայն լուծում է իր լոգիստիկ խնդիրները, այլ նաև ամբողջությամբ կտրում է իր հիմնական թշնամուն Ռուսաստանից։ Ի՞նչ կարող է անել Մոսկվան հակամարտության սրումը կանխելու կամ ինչ-որ կերպ դադարեցնելու համար, եթե այն բռնկվի։

Նախ՝ պետք է հիշել, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և եթե Ռուսաստանը չկարողանա ապացուցել այդ դաշինքի արդյունավետությունը, նրա անդամների մեծ մասի մոտ հիմնավոր կասկածներ կառաջանան՝ արժե՞ արդյոք մնալ այդ կառույցում։ Իսկ դա արդեն իսկ խաթարում է անվտանգության ողջ համակարգը Ռուսաստանի ամբողջ շրջագծով... Ուստի պետք է փաստել. Մոսկվան չի կարող թույլ տալ Հայաստանի հերթական ռազմական պարտությունը արդեն սեփական տարածքում։ Դա նշանակում է, որ պետք է որոշ տարբերակներ փնտրել Իլհամ Ալիևի ռազմական նկրտումներին հակազդելու համար։ Առաջին հայացքից ամեն ինչ միանգամայն ակնհայտ է. պետք է առավելագույնի հասցնել ռուսական զորքերի առկա խմբավորումը Հայաստանում, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի այն կարողանա ռազմական գործողություններ իրականացնել լիարժեք շրջապատման պայմաններում բավական երկար ժամանակ։

Բայց այստեղ հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանում տեղակայված ռուսական ավիացիան կկարողանա երկար ու արդյունավետ դիմակայել թուրքական ավիացիային, քանի որ, եթե ոչ, ապա բոլոր ջանքերը կփոշիանան, և Ադրբեջանը ևս մեկ հաղթանակ կտոնի… Ճիշտ է, կա հակազդման մեկ այլ սցենար. Մոսկվան պետք է ապահովի հայկական բանակի մարտունակությունը, և վերջինս կարող է հարվածներ հասցնել Ադրբեջանի որոշ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին։ Ղարաբաղյան ուղղությամբ հնարավոր կլինի մտածել փոքր հակահարձակման մասին, իսկ դա չափազանց ցավալի կլինի ինչպես ողջ Ադրբեջանի, այնպես էլ անձամբ Ալիևի համար, որը շատ ջանքեր է «ներդրել» Ադրբեջանի փրկչի կերպարով ներկայանալու համար։

Ղարաբաղում ցանկացած պարտություն նրա համար հիմա ուղղակի անընդունելի է, բայց Բաքուն, անգամ իր ողջ ներուժով, դժվար թե կարողանա ապահովել իր բանակի անհրաժեշտ որակական և քանակական գերազանցությունը Հայաստանի հետ ողջ սահմանին։ Բացի այդ, Մոսկվան կարող է փորձել խաղարկել Իրանի խաղաքարտը։ Իսրայելի հետ Բաքվի սիրախաղից ու Թուրքիայի լուրջ հզորացումից Թեհրանը ծայրաստիճան դժգոհ է։

Դժվար է ասել՝ արդյո՞ք նա ռիսկի կդիմի միայնակ դիմակայել Ադրբեջանին և Թուրքիային, բայց եթե լինի Ռուսաստանի ռազմական աջակցությունը, ապա հնարավոր է... Իսկ դա արդեն շատ լուրջ սպառնալիք է Բաքվի համար... Այսպես թե այնպես, պետք է խոստովանել, որ Ղարաբաղի հարցի ռազմական լուծումը ոչ թե հանդարտեցրել է իրավիճակը տարածաշրջանում, այլ ավելի է բարդացրել այն։ Թե ինչպե՞ս Մոսկվան կկարողանա հանգուցալուծել այն, և արդյո՞ք ընդհանրապես կկարողանա, դեռ բաց հարց է։ Սակայն պարզ է, որ գալիք ձմեռը և գարունը կարող են շատ «զվարճալի» լինել Մոսկվայի համար: Ընդ որում, հիմնական աշխարհաքաղաքական խաղացողները դեռ չեն էլ մտել գոտեմարտի մեջ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении