Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը հայտարարություն են տարածել

ПОЛИТИКА

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներ Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել։

«Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը, իրականացնելով Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով իր իրավունքները, որպես Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանին, մինչդեռ հանձնաժողովի քաղաքական մեծամասնությունը՝ օգտագործելով իր քանակական առավելությունը, միտումավոր կերպով մեկ տասնյակից ավելի անգամ տապալել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: Ավելին այն օգտագործելով որպես պատրվակ խաթարում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը:

Հարկ է նշել, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև իշխող քաղաքական ուժի որոշ պատգամավորներ դեռևս նախորդ՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովում հանդիսացել են նույն հանձնաժողովի անդամներ,  սակայն պատշաճ կերպով չեն ապահովել հանձնաժողովի  Սահմանադրությունից բխող խորհրդարանական վերահսկողություն: Պատասխանատվությունից խուսափելու, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հանգամանքների խորհրդարանական քննության հարցում անկհայտորեն շահերի բախում ունենալու հանգամանքով պայմանավորված, միտումնավոր չարաշահում են սեփական լիազորությունները, կատարում անհիմն, իրականությանը չհամապատասխանող և այն նենգորեն խեղաթյուրող հայտարարություններ։ Խուսափելով Հայաստանի և Արցախի առջև ծառացած պաշտպանական և անվտանգային հրատապ հարցերի քննարկումներից, շարունակաբար դրսևորելով հանցավոր անգործություն՝ վերոնշյալ անձինք 8-րդ գումարման Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին փաստացի զրկում են խորհրդարանական արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից։ Հանձնաժողովի նախագահն, ըստ երևույթին, կամ չի տիրապետում օրենսդրական կարգավորումներին, կամ կանխամտածված խեղաթյուրում է դրանք, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կատարում հայտարարություններ, որոնք պատգամավորական էթիկայի կանոնների կոպտագույն խախտումներ են, իսկ որոշ դեպքերում՝ առերևույթ քրեական հանցակազմի տարեր պարունակող արարքներ:

Ըստ այդմ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարում են, որ․

1. «Հայաստան» խմբակցությունը իրացրել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իր իրավունքը: Արթուր Ղազինյանի թեկնածության օգտին կողմ են քվեարկել թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների բոլոր ներկայացուցիչները: Հետևաբար առկա չէ թեկնածուի վերանայման որևէ անհրաժեշտություն, ինչպես նաև օրենքի կարգավորման տեսակետից թեկնածուին վերաառաջադրելու պահանջ՝ անկախ այս հարցով հանձնաժողովում քվեարկությունների քանակից։

2. Որպես քաղաքական համարժեք և զսպիչ գործողություն են համարում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների չմասնակցելը հանձնաժողովի այն նիստերին, որտեղ օրակարգը վերաբերում է միմիայն հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությանը, քանի դեռ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուի վերաբերյալ քաղաքական մեծամասնության վարքագիծը չի փոփոխվել:

3. Նշված դեպքերում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների չմասնակցելը անհարգելի բացակայություն համարելու վերաբերյալ հանձնաժողովի նախագահի հայտարարությունները ապօրինի են, քանի որ նա, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, ունի հանձնաժողովի նիստից պատգամավորի բացակայությունը միմիայն հաշվառելու լիազորություն: Այսինքն. օրինականության սկզբունքն ամրագրող Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանձնաժողովի նախագահը չունի պատգամավորի բացակայությունը հարգելի կամ անհարգելի համարելու լիազորություն:

4. Դատապարտում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի՝ կառավարող խմբակցության որոշ պատգամավորների կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպտագույն խախտումները և հակաիրավական արարքները:

5. Շարունակելու են կիրառել Սահմանադրությամբ և օրենքներով իրենց տրված լծակները՝ օրինականության վերահաստատման և հանձնաժողովի բնականոն գործունեության վերականգման համար»,-նշված է հայտարարությունում։

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении