Ավստրալիայի խորհրդարանի աշխատակիցների ավելի քան մեկ երրորդը ենթարկվել է սեռական ոտնձգությունների
SOCIETYԱվստրալիայի խորհրդարանի աշխատակիցների ավելի քան մեկ երրորդը ենթարկվել է սեռական ոտնձգությունների: Այս մասին հայտնի է դարձել սեռական խտրականության դեմ պայքարի հանձնակատար Քեյթ Ջենքինսի զեկույցից, հայտնում է BBC News-ը։
Զեկույցի հեղինակն ասել է, որ ոտնձգությունների զոհ են դարձել հիմնականում կանայք։ «Նման փորձը կործանարար հետք է թողնում առանձին քաղաքացիների և նրանց թիմերի համար և խարխլում մեր խորհրդարանի աշխատանքը՝ ի վնաս երկրի», - եզրափակել է նա։
Հրատարակության տվյալներով՝ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Ավստրալիայի խորհրդարանի նախկին աշխատակից Բրիտանի Հիգինսը հայտարարել է բռնաբարության մասին երկրի պաշտպանության նախարարի աշխատասենյակում։ Զեկույցի համաձայն՝ աշխատողների 51 տոկոսը դարձել է ահաբեկման, սեռական ոտնձգության կամ սեռական բռնության փորձի զոհ: