Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս էին ժամանակին գդալով կամ ասեղով կողմնացույց պատրաստում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կողմնացույցի գյուտի պատմությունը շատ հին ժամանակներում է եղել: Կողմնացույցի առաջին նկարագրությունը կատարվել է մ.թ.ա. 3-րդ դարում չինացի փիլիսոփա Հեն Ֆեյ-Ցուի կողմից: Դա եղել է մագնետիտից պատրաստված նեղ բռնակով գդալ, որը գնդակի տեսք է ունեցել: Այն տեղադրվել է պղնձից ու փայտից պատրաստված ափսեի վրա, որի վրա պատկերված են եղել կենդան ա կեր պի նշան ն ե րը: Աշ խ ա տան ք ի սկզբունքն այն է, որ գդալը պտտել են, և այն կանգնելիս միշտ ցույց է տվել դեպի հարավ: Դա եղել է աշխարհում առաջին կողմնացույցը: 11-րդ դարի կեսերին Չինաստանում սկսել են արհեստական մագնիսներից պատրաստել կողմնացույցի սլաքներ: Դրանք ամենից հաճախ ունեցել են ձկան տեսք:

Այդ սլաքները իջեցրել են ջրի մեջ, որտեղ դրանք լողացել են, և ձկան գլուխը միշտ ուղղված է եղել դեպի հարավ: Միևնույն ժամանակ, չին գիտնական Շեն Գուան կողմնացույցի մի քանի այլ տարբերակ է ստեղծել: Նա մագնիսացրել է կարի ասեղը և մոմով ամրացրել մետաքսի կախված թելից: Դա եղել է ավելի ճշգրիտ կողմնացույց, քանի որ պտտվելիս առաջացած շփումը այս դեպքում նվազ է: Մեկ այլ տարբերակում նա առաջարկել է այդ ասեղը դնել մեխի սուր ծայրին: Հենվելով իր բազմաթիվ փորձերի վրա՝ գյուտարար Շեն Գուան նկատել է, որ կողմնացույցի սլաքը միշտ փոքր շեղումով է ցույց տալիս հարավը: Նա կարողացել է դա բացատրել մագնիսական և աշխարհագրական միջօրեականների տարբերությամբ: Ավելի ուշ, գիտնականները պարզել են, թե ինչպես հաշվարկել այդ շեղումը Չինաստանի տարբեր տարածքների համար: 11-րդ դարում շատ չինական նավեր են հագեցած եղել լողացող կողմնացույցերով: Դրանք տեղադրված են եղել նավի քթամասում, որպեսզի նավապետը միշտ կարողանա տեսնել դրա ցուցումները: 12-րդ դարում արաբներն են սկսել օգտագործել կողմնացույցի չինական գյուտը, իսկ 13-րդ դարից՝ նաև եվրոպացիները:

Եվրոպայում իտալացիներն առաջինն են իմացել կողմնացույցի մասին, այնուհետև դա հայտնի է դարձել իսպանացիներին, ֆրանսիացիներին, ապա բրիտանացիներին ու գերմանացիներին: Այն ժամանակվա կողմնացույցը իրենից ներկայացրել է խցանի վրա դրված մագնիսացված ասեղ, որը լողում է ջրի տարողության մեջ: Շուտով քամուց պաշտպանելու համար այդ սարքը սկսել են ծածկել ապակիով: 14-րդ դարի սկզբին մագնիսացված ասեղը տեղադրել են թղթի շրջանակի վրա, իսկ որոշ ժամանակ անց իտալացի Ֆլավիո Ջոիյան թղթի վրա գծված օղակը բաժանել է 16 մասի, այնուհետ՝ 32 մասի: 16-րդ դարի կեսերին կողմնացույցի սլաքը ամրացրել են կախոցին՝ նպատակ ունենալով նվազեցնել նրա շարժման դիմադրությունը, և մեկ դար անց կողմնացույցի պատմության մեջ հայտնվել է պտտվող քանոնով կողմնացույցը, ինչը մեծացրել է կողմնացույցի ցուցիչների ընկալման ճշգրտությունը:

Կողմնացույցը եղել է բաց ծովում նավարկելու առաջին նավարկային սարքը: Այն ներկայումս էլ օգտագործվում է և թույլ է տալիս երկար ճանապարհորդություններ կատարել օվկիանոսների խորքերում ու չմոլորվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է