Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կատարել եմ քո ցանկությունը, տեր իմ». ըստ Սոս Հակոբյանի՝ Վանեցյանի մասին հայտարարություններից հետո, Ալեն Սիմոնյանը զեկուցել է Փաշինյանին

POLITICS

Aravot.am-ը գրում է.

«Վանեցյանն իր գործունեության 20 տարիների ընթացքում մշտապես պայքարել է եւ արմատախիլ է արել այդ Սիմոնյանի եւ իր գործընկերների նման մոլախոտերին, որոնք իրենց գործունեությամբ ոչինչ չեն անում, բայց իրենց գոյությամբ թունավորում են շրջակա միջավայրը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն՝ անդրադառնալով «Առաջին լրատվականի» հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին:

Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանը մասնավորաբար ասել էր. «Ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի: Իրենք թող չկարծեն, որ իրենց կարող են թույլ տալ հայտարարություններ եւ վարվելակերպ, որը պատասխան չի ստանալու: Ես խղճում եմ այդ մարդկանց. իրենք քաղաքականությունից չեն հասկանում եւ հայ ժողովրդին չեն ճանաչում: Դե, ե՞րբ են կապ ունեցել:  Վանեցյանը ե՞րբ է հայ ժողովրդի հետ կապ ունեցել: Ինքը մշտապես, ժամանակին եղել է Սերժ Սարգսյանի աշխատողը, հետո իրեն հնարավորություն է տրվել ինքը դառնա հեղափոխական թիմի անդամ, բայց ինքը գնացել` իր տեղը գտել է Սերժ Սարգսյանի կողքը: Մարդ, որը որ ունեցել էր ամենաբարձր վարկանիշներից մեկը հեղափոխությունից հետո, այսօր ունի ամենաբարձր բացասական վարկանիշներից մեկը: Իր, մնացած նմանատիպ գործընկերների հաջորդ մակարդակը լինելու է՝ հեռախոսը դնելու են, լայվ են մտնելու, ասելու են՝ սիրելի հայրենակիցներ, սպասենք մի քանի հոգի հավաքվի, ինչ-որ բաներ խոսենք: Զգուշացնում եմ հիմա, թող իրենց չափավորեն՝ վարչապետի հասցեին, իմ քաղաքական թիմի հասցեին»:

Սոս Հակոբյան

Սոս Հակոբյանը հակադարձում է. «Վանեցյանին ոչ թե հնարավորություն է տրվել որեւէ բան անելու, այլ Վանեցյանն առաջին օրից մինչեւ իր հրաժարականի օրն ամեն ինչ արել է՝ թե արտաքին մասով Հայաստանի շահերը ամուր պահելու, հատկապես մեր ռազմավարական դաշնակցի հետ վստահելի հարաբերություններ ունենալու համար, թե երկրում հանցավորության դեմ պայքարի, կոռուպցիայի ոչնչացման, դրա հիմքերի քանդման համար: Եվ երբ Վանեցյանը հասկացել է, որ այս ազգակործանների դեմը միայնակ հնարավոր չէ առնել, կանգնեցնել Հայաստանի եւ Արցախի կործանումը, նա այդ ժամանակ դուրս է եկել եւ որոշ ժամանակ անց մտել է քաղաքականություն: Իսկ Սիմոնյանն իր ուսապարկ գործընկերների եւ քաղաքական հոր հետ միասին սերունդների կողմից միշտ հիշվելու են որպես Հայաստանի՝ տարածաշրջանային գործոնից, տարածաշրջանային բանակցությունների օբյեկտ սարքողներ: Սերունդները նրանց հիշելու են դեռ հարյուրամյակներով եւ իրենք իրենց խարանը, կարծում եմ, դեռ իրենց կենդանության օրոք կհասցնեն «վայելել»: Մեր զրուցակիցը նաեւ հավելում է. «Մեկ ժամանոց հարցազրույցի երեսուն րոպեն այդ մարդը խոսում է պետական բյուջեով գնվող իր մեքենայի եւ իր եղբոր բիզնեսի մասին. անպետք նորություններ, իրենց անպետք գործունեության մասին, որոնք հենց իրենք գցել են լրատվական դաշտ՝ որեւէ բանով մարդկանց զբաղեցնելու համար եւ ՀՀ-ի՝ ուղղակի կործանման մասին նորություններն, իրենց ճղճիմ թեմայով շեղելու համար: Իր հարցազրույցի մյուս երեսուն րոպեն, այս մարդը խոսում էր ընդդիմադիրների մասին, կարծես չկա որեւէ խնդիր՝ քաղաքացուն վերաբերվող, որի մասին ԱԺ նախագահը տեղյակ է եւ կարող է լուսաբանել՝ իր գործունեության մասով ի՞նչ է արել, մեկ մարդու, մեկ խմբի որեւէ խնդիր լուծելու համար: Մենք լսում ենք անկանոն ձեւով տարբեր եվրոպական մայրաքաղաքների անուններ եւ ինչ-որ հանդիպումների քանակ, որ ԱԺ նախագահն իր աշխատակազմով կամ ուսապարկ-պատգամավորներով այցելել է, եւ չենք լսում մեկ բովանդակային կետ, մեկ հարց, որը նա կարողանում է արտաքին գործընկերների մոտ առաջ մղել՝ ի շահ ՀՀ-ի: Լրատվամիջոցին, որին նա տվել է հարցազրույցը, կառաջարկեմ մի հաղորդում մշակել եւ անունը դնել՝ «Առանց բովանդակության», որ ԱԺ սույն նախագահն իր գործունեության շուտափույթ դադարեցումից հետո, որին շատ չի մնացել, որեւէ աշխատանք ունենա, որի միջոցով կշարունակի լինել տեսախցիկների առաջ: Ցավով եմ այս արձանագրումներն անում, բայց մեր ԱԺ նախագահը մնացել է քաղաքագիտության մեջ հայտնի դերասան կամ դեմագոգ քաղաքական գործչի տիպի ծիրում»:


Առհասարակ, մեր զրուցակիցը նաեւ հորդորում է՝ մեծ ուշադրություն չդարձնել Սիմոնյանի եւ իր «կոմպանիայի» ասածներին, որովհետեւ, իր գնահատմամբ, երբ Արթուր Վանեցյանը հստակ անուններ է տալիս Նիկոլ Փաշինյանին եւ իր գործունեությանը, հստակ բացատրում է հանրությանը դրանց հանցավոր գործունեության հետեւանքների մասին, նրանք ուղղակի հերթական առաջադրանքն են ստանում Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «իրենց դեմքին գտնվող բացվածքով, խոսեն, փնովեն, վատաբանեն այդ քաղաքական գործիչներին եւ վազելով գնան նրա մոտ ասելով՝ «կատարել եմ քո ցանկությունը, տեր իմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!