Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Իշխող ՔՊ-ն մի շարք համայնքներում պարտվել է

POLITICS

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ

Արդյունքներն ըստ համայնքների այսպիսին են՝

Աշոցքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2316 ձայնով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել է 1090 ձայն:

Ամասիայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 1217 ձայն, իսկ «Ամասիա-Արփի»  կուսակցությունների դաշինքը՝1199 ձայն, ՀՀԿ-ն՝ 717 ձայն:

Ախուրյանում  ՔՊ-ն հավաքել է 5346 ձայնով,  «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 2483, «Ախուրյան»  կուսակցությունների դաշինք՝ 3122 ձայն:

Ծաղկաձորում հաղթել է ՔՊ-ն՝ 2061 ձայնով, «Մեր համայնքը» դաշինքը հավաքել է 950 ձայն:

Նաիրիում ամենաշատ ձայները հավաքել է «ՎԵՐԱԿԱԶՄՅԱԼ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿՅԱՆ» կուսակցությունը՝ 5949 ձայն, ՔՊ-ն՝ 3888 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝  1387 ձայն, ՀՅԴ՝ 614 ձայն, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 1042 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 357 ձայն:

Թումանյան համայնքում հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1743 ձայնով, ՔՊ-ն՝ 1687 ձայն:

Վարդենիսում ՔՊ-ն հավաքել է ամենաշատ ձայները՝ 3263 ձայն,  «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը՝ 3258 ձայն, «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը՝ 1141 ձայն:

Վեդիում ամենաշատ ձայները հավաքել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 7901 ձայն, ՔՊ-ն՝ 7177 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 2586 ձայն:

Ապարանում նույնպես իշխող ՔՊ-ն պարտվել է՝ հավաքելով 3705 ձայն, հաղթել է «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը՝ 7421 ձայն:

Նոյեմբերյանում ՔՊ-ն հավաքել է 4965 ձայն, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» կուսակցությունը՝ 3335 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝  3541 ձայն:

Վայքում ՔՊ-ն հավաքել է 2257 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1967 ձայն, « Հայրենիք» կուսակցությունը՝ 861 ձայն, «Ազատական» կուսակցությունը՝ 1080 ձայն:

Ջերմուկում հաղթել է ՔՊ-ն՝ 2544 ձայն, «Մեր համայնքը» կուսակցությունը՝ 236 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 118 ձայն:

Եղեգնաձորում հաղթել է «Դավիթ Հարությունյան» կուսակցությունների դաշինքը՝ 4399 ձայն, ՔՊ-ն՝ 1747 ձայն, «Հանրապետություն» կուսակցություն՝ 259 ձայն, Հայ կառուցողական կուսակցություն՝ 193 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 332 ձայն:

Արթիկում ամենաշատ ձայները հավաքել է ՔՊ-ն՝ 7731 ձայն, «ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԹԻԿ» կուսակցությունների դաշինք՝ 4344 ձայն, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» կուսակցություն՝ 2550 ձայն, ՀՅԴ՝ 936 ձայն, «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ»  կուսակցություն՝ 797 ձայն, Ազատական կուսակցություն՝ 2214 ձայն:

Գառնիում հաղթել է ՔՊ-ն՝ հավաքելով 3302 ձայն, «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը՝ 1718 ձայն:

Նոր Հաճընում հաղթել է «ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» կուսակցությունների դաշինքը, «ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ»  կուսակցություն՝ 156 ձայն, ՀՅԴ-ն՝ 349 ձայն, «ՎԱՐԴԱՆ ՊԱՊՅԱՆ» կուսակցությունների դաշինք՝ 1815 ձայն, ՔՊ-ն՝ 2751 ձայն:

Աբովյանում ամենաշատ ձայները հավաքել է «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունը՝ 10403 ձայն, ՀՅԴ-ն՝ 1158 ձայն, «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն՝ 2696 ձայն, ՔՊ-ն՝ 8261 ձայն:

Հրազդանում հաղթել է ՔՊ-ն՝ 13377 ձայն, ՀՅԴ-ն՝ 1473 ձայն, «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունը՝ 788 ձայն, «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» կուսակցությունը՝ 1113 ձայն:

Փամբակում հաղթել է ՔՊ-ն՝ հավաքելով 2544 ձայն, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»  կուսակցությունը՝ 1017 ձայն:

Սպիտակում հաղթել է ՔՊ-ն՝ հավաքելով 8086 ձայն, «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցություն՝ 493 ձայն, ՀՅԴ-ն՝ 666 ձայն, «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ»  կուսակցություն՝ 3478 ձայն:

Սևանում հաղթել է «ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ» կուսակցությունների դաշինքը՝ 9 769 ձայն, «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»  կուսակցություն՝ 1178, ՀՅԴ-ն՝ 1414 ձայն:

Գավառում հաղթել է «ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ»  կուսակցությունների դաշինքը՝ 9869 ձայն, «ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԸ» կուսակցությունների դաշինք՝ 1402 ձայն, ՔՊ-ն՝ 7586 ձայն:

Մարտունիում հաղթել է ՔՊ-ն՝ հավաքելով 14 491 ձայն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 265 ձայն, «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցություն՝ 1531 ձայն, «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցություն՝ 1019 ձայն, «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» կուսակցություն՝ 862 ձայն, «ԱԼԱՇԿԵՐՏ»  կուսակցությունների դաշինք՝ 5046 ձայն:

Վանաձորում հաղթել է «ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ» կուսակցությունների դաշինքը՝ հավաքելով 12 810 ձայն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 419 ձայն, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»  կուսակցություն՝ 984 ձայն, «ՀԱՅՐԵՆԻՔ»  կուսակցություն՝ 1483 ձայն, «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցություն՝ 1313 ձայն, «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» կուսակցություն՝ 1420 ձայն, «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն 874 ձայն, ՔՊ-ն՝ 8295 ձայն, «ալյանս» կուսակցությունը՝ 683 ձայն, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 4809 ձայն:

Փարաքարում ամենաշատ ձայները հավաքել է «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» կուսակցությունը՝ 4637 ձայն, «ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ» կուսակցությունների դաշինք՝ 2227 ձայն, ՔՊ-ն՝ 2609 ձայն:Խոյ համայնքում հաղթել է ՔՊ-ն՝ հավաքելով 4436 ձայն,  «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ կուսակցություն՝ 1156 ձայն, ԱԶԱՏԱԿԱՆ կուսակցություն՝ 1155 ձայն:

Արաքսում ՔՊ-ն հավաքել է ամենաշատ ձայները՝ 3679 ձայն, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ»  կուսակցություն՝ 2296, «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ կուսակցություն՝ 2485 ձայն:

Բաղրամյան համայնքում հաղթել է ՔՊ-ն՝ հավաքելով 3243 ձայն, «ՄԵՐ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ» կուսակցությունների դաշինք՝ 651 ձայն, «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ»  կուսակցություն՝ 2407  ձայն:

Մեծամորում հաղթել է ՔՊ-ն՝ 14048 ձայն, ՀՅԴ-ն հավաքել է 3634 ձայն:

Արմավիրում ընտրությունների մասնակցության իրավունք ունեցող 44452 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 9214 մարդ, որոնցից 8 370 ձայն տրվել է ՔՊ-ին:

Մասիսում  հաղթել է  «ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ» դաշինքը՝ հավաքելով 14 943 ձայն, ՔՊ-ն հավաքել է 13 461 ձայն:

Արարատում ամենաշատ ձայները հավաքել է ՔՊ-ն ՝ 4 988 ձայն, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» կուսակցությունը՝ 1 777 ձայն, «ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ»  կուսակցությունը՝ 1041 ձայն, «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ»  կուսակցությունը՝ 4153 ձայն, «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ»  կուսակցություն՝ 901 ձայն:

Արտաշատում հաղթել է ՔՊ-ն՝ հավաքելով 19 794 ձայն, ՀՅԴ-ն հավաքել է 1448 ձայն, «ՔՐԻՍՏՈՆԵԱ ՀԱՅԱՍՏԱՆ»  կուսակցություն՝ 262 ձայն, «ՀԱՅՐԵՆԻՔ»  կուսակցություն՝ 1672 ձայն, «ալյանս» կուսակցություն՝ 638 ձայն, «ՕՐԵՆՔ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն՝ 9072 ձայն:

Թալինում ամենաշատ ձայները հավաքել է ՔՊ-ն՝ 5037 ձայն, «ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԸ» կուսակցությունների դաշինք՝ 1258 ձայն, «ՀԱՅՔ» լիբերալ կուսակցություն՝ 1624 ձայն, «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 2882 ձայն:

Աշտարակում հաղթել է ՔՊ-ն՝ 14732 ձայն, «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցություն՝ 1176 ձայն, ՀՅԴ՝ 2730 ձայն:

Վաղարշապատում ամենաշատ ձայները հավաքել է ՔՊ-ն՝ 5 776 ձայն, «ՀԱՅՐԵՆԱՏԷՐ»  կուսակցություն՝ 528 ձայն, «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցություն՝ 150 ձայն, ԻՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 273 ձայն, «ԷՋՄԻԱԾԻՆ» կուսակցությունների դաշինք՝ 3872 ձայն:

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!