Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ինդիկատոր են. սա հստակ ու մեծ ազդակ է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը հստակ ազդակ է համարում: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի շարք խոշոր համայնքներում պարտություն է կրել: Անդրադառնալով նաև դեկտեմբերի 5-ին նախորդած ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջաններին ու արդյունքներին՝ «Փաստի» հետ զրույցում Ս. Սերոբյանը մի քանի դիտարկում է արել:

«Այս ամբողջ ընթացքում իշխանությունների կողմից ճնշումների, անգամ ձերբակալությունների շղթայի ականատես եղանք: Համայնքներում նաև ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվեցին: Ըստ իրենց, օգտագործված այս ամբողջ գործիքակազմը քաղաքացիների դիրքորոշումների մեջ որոշակի փոփոխություններ պետք է մտցներ, բայց այդ փորձերը դրական ելք չունեցան: ՏԻՄ ընտրությունների արդյունքները, նախընտրական քարոզարշավն ու այս ամբողջ ընթացքն ապացուցեց, որ իրականում ժողովուրդը էյֆորիայից դուրս է եկել ու երկիրը պահպանելու ցանկություն ունի՝ հաշվի առնելով թե՛ անվտանգային, թե՛ նաև սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրները: 2018-ին 70 տոկոս քվեով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն իր արդեն այսօրվա վարկանիշի, իրականացրած գործողությունների, նաև անգործության արդյունքում իրական պատկեր ստացավ. ժողովուրդն այժմ մերժում է Նիկոլին ու իր իշխանությունը: Քաղաքացիները 4 տարվա մեջ եկել են այն եզրահանգման, որ ոչինչ իրենց կյանքում չի փոխվել: Ավելին՝ քաղաքացին իր մաշկի վրա է զգում, որ ժամանակին սխալվել է, ու իր սխալ ընտրությունը կյանքեր է խլել: Այս իշխանության ամեն մի օրը կյանք է խլում նաև հիմա»,-ասաց մեր զրուցակիցը:

Այս իշխանությունը, նրա խոսքով, չկանխարգելեց, չհաշվարկեց հնարավոր հետևանքները, ճիշտ չկառավարեց. «Արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, երբ ընտրական գործընթացների ժամանակ քաղաքացիներն իրենց քվեն հիմնականում ընդդիմադիր, չեզոք կուսակցությունների կամ դաշինքների տվեցին: Եթե խոսենք, մասնավորապես, դեկտեմբերի 5-ի ընտրությունների մասին, ապա համայնքներում խոսքը ոչ թե 3-4, այլ բավականին մեծ՝ 100, 200, 500 ձայների տարբերությամբ պարտություն կրելու մասին է: Համախմբվածության մեծ օրինակ էին նաև Ծովագյուղի ու Սեմյոնովկայի բնակիչները, որտեղ ոչ մի ընտրող չմասնակցեց ընտրություններին: Սա բացառիկ դեպք է մեր ընտրական գործընթացի մեջ: Սա, կարելի է ասել, ժողովրդավարության օրինակ է. քաղաքացիները գիտակցում են, որ ընտրությունը ոչ թե պարզապես մի «պտիչկա» դնելն ու քվեաթերթիկ գցելն է, այլ իրենց հետագա 5, 10 տարիների կյանքի պլանավորումը:

Մինչդեռ գրեթե բոլոր համայնքների արդյունքներից կարելի է եզրակացնել, որ քաղաքացին իր ապագան չի կապում ներկայիս իշխանությունների հետ: Սա հստակ ու մեծ ազդակ է: Մեծ՝ կարմիր ժապավենով ազդակ է նաև իշխանություններին առ այն, որ ՀՀ ներսում կան համայնքներ, որոնք ամբողջապես մերժել են իրենց, թեպետ ԱԺ ընտրություններին որոշակիորեն քվեարկել էին իրենց օգտին: Այսօր ռեալ ընտրությունների արդյունքում ձևավորվելու են համայնքային իշխանություններ, որտեղ մեծամասնությունը կազմելու են ընդդիմադիր, չեզոք, նաև անկուսակցական թեկնածուներ: Մենք տեսանք, որ լավ, աշխատասեր, իր համայնքին նվիրված քաղաքացու ու ղեկավարի դերակատարությունն ավելի բարձր գնահատվեց, քան Ն. Փաշինյանի՝ հասարակությանը հրամցվող ստերի ամբողջ կույտը: Համագյուղացին քվեարկեց իր գործող ղեկավարի օգտին, որովհետև համայնքի ղեկավարը ոչ թե կուսակցական դրոշով, այլ իր գործով էր ապացուցել իր աշխատանքը»:

Անդրադառնալով որոշ շրջանակների այն կարծիքներին, թե այս ամենը զուտ ժողովրդավարության շղարշ ապահովելու համար է, ու ցանկության դեպքում իշխանությունը կարող էր հաղթել, Ս. Սերոբյանը նշեց. «Սա միֆերի հերթական շղթայի մի մասն է:Այս համատեքստում նախ նշենք, որ համայնքներում իշխանությունները ճնշումներ, տարբեր լծակներ էին կիրառել: Ձերբակալություններ, ստերով համեմված ճղճիմ ելույթներ, կոչեր ևս եղան: Չնայած այս ամենին ու իշխանության բանեցրած գործիքակազմին, այնուամենայնիվ, համայնքներում իրենց նախընտրած ձայները չհավաքեցին: ՔՊ-ն պարտություն է կրել՝ իր դիրքերը զիջելով տարբեր ընդդիմադիր ու չեզոք ուժերի: Իշխանությունը մեծ լծակներ է կիրառել, որ հաղթանակ տանի, բայց պարտվել է, որովհետև իրականում քաղաքացիները չեն քեարկել իրենց օգտին: Ես հետևել եմ ընտրությունների ընթացքին, ինքս, այո, օրինական եմ համարում արդյունքները: ԱԺ ընտրությունների ժամանակ ավելի շատ ընտրակեղծիքներ կային, բայց նույնը կարող եմ ասել նաև ԱԺ ընտրությունների առումով: Ընտրակեղծիքների մասով մոտ 200 հազար քվե հանենք, բայց մնում են, չէ՞, այն ավելի քան 400 հազարը, որոնք իրենց ձեռքով ընտրել էին մահաբեր, ազգակործան իշխանություններին: Մինչդեռ ԱԺ ընտրություններից ընդամենը 4 ամիս անց՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով կարող ենք ասել, որ քաղաքացիների տրամադրությունները փոխվել են»:

Կառավարման փորձագետի դիտարկմամբ, որքան էլ դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքները ոգևորիչ են, բայց, ամեն դեպքում, ընդդիմությունն ու մյուս ուժերն անելիք ունեն. «Իհարկե, քաղաքացու քվեն շատ կարևոր է, բայց նույնքան կարևոր է քվեի պահպանումը հետագայի առումով: Ոգևորիչ է, որ ընդդիմադիր, նաև չեզոք ու անկուսակցական թեկնածուները հաղթանակ են տարել, բայց ամենակարևորը տեղերում ավելի շատ քաղաքացիների հետ աշխատանք տանելն է: Տեղերում պետք է աշխատանքներն իրականացնել, որ ավելի շատ մարդ վերադառնա ռեալ իրականություն: Իրականություն, ուր կան շատ կորուստներ, որի պատասխանատվությունը կրում է այս իշխանությունը, և այն պարտադիր պետք է հեռանա: Փոքր համայնքներում տեղի ունեցած ընտրություններն իրականում ինդիկատոր են մեզ համար այն առումով, որ փոփոխությունների շղթան թեպետ ուշ, բայց, ամեն դեպքում, մտել է Հայաստան: Այս իմաստով իշխանությունն անզոր է ամեն գնով պահպանել մի բան, որն այլևս չկա: Իշխանությունը չունի վստահության քվե, չունի նաև գրագետ կադրեր, որոնք կարող են կառավարում իրականացնել»:

Այս համատեքստում նա անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների կողմից ՏԻՄ ընտրությունների արդյունքները որպես ձեռքբերում ներկայացնելու փորձերին: Խոսելով նաև Փաշինյանի այն հայտարարության մասին, թե նախկինում ընտրությունների կեղծման պրակտիկան է հանգեցրել անվտանգային աղետների, իսկ ապագայի երաշխիքը պետք է պետականություն և պետական ինստիտուտները լինեն, Ս. Սերոբյանը շեշտեց. «Իրականում սա պարտության լղոզման ևս մեկ օրինակ է: Պատերազմող երկրում կարևորագույն հիմնահարցը հզորացումն է, սահմանների ամրությունը, մեծ թշնամիներ ունենալու գիտակցումը: Իշխանությունը պետք է հզորացներ այդ համակարգերը: Բայց հենց այս իշխանություններն են ինստիտուտներ քանդել, հենց նրանք են գեներալներ ձերբակալել, նրանք, ի վերջո, բանակաշինության գործընթացում մեծ ներդրում ունեցողների վրա կեղծ ցուցմունքներ կարողներ են: Ամոթ է, երբ նման ստորակարգ պաշտոնյան կարող է հայտարարել, որ իր հիմնական նպատակը որևէ ինստիտուտի պահպանումն է: Իր ամբողջ վարչակարգն ու անգրագետ կադրերը ինստիտուտներ են քանդել, խեղաթյուրել են ամբողջ պետական համակարգը: Պետական որևէ ինստիտուտ չի աշխատում, ունենք իրավիճակ, երբ բոլոր պետական, այդ թվում՝ անվտանգային գործառույթները, իր ուսերին է վերցրել ՄԻՊ գրասենյակը:

Իսկ իշխանությունը պարապուրդի է մատնված կամ էլ խոսում է միայն իրեն հասու պրիմիտիվ, երկրորդային թեմաներից, ինչպիսին Ամանորի արձակուրդներն են: Եթե իշխանությունը ցանկանում է ունենալ պետական ապարատի շարունակականության ապահովում, նախ՝ պետք է գիտակցի, որ իր ուսերին դրված պատասխանատվությունը չի կարող տանել ու պետք է հրաժարական տա: Եթե չի գիտակցում պատասխանատվությունը, չի գիտակցում, որ հեռանալու ժամանակն է, իր խնդիրն է, բայց քաղաքացիներն օր օրի իրեն հեռացնելու են իշխանությունից: Եվ դա լինելու է ընտրությունների միջոցով: Մերժումը շարունակվելու է, թեպետ շուտափույթ պետք է լինի, որ բացառվի նոր համաձայնագրի կնքումը, նոր տարածքների հանձնումը: Այս առումով ավելի արագ գործընթացի կարիք կա, որ հետո կրկին չներկայացնեն այնպես, թե պատերազմի շեմին էինք ու նա «փրկեց» մի շարք զինվորների, քաղաքացիների: Նախկինների վրա մեղքը գցելով, սեփական պարտությունը ժողովրդավարության սկզբունքների տակ քողարկելով՝ հնարավոր չէ թաքցնել իրականությունը: Նրանք պարտվել են, որովհետև քաղաքացիներն այլևս չեն վստահում իրենց»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է