Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե լացը չի վերածվում գործողության, ապա այն ոչ մի կոպեկ չարժի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից մեկ տարի անց պատերազմի հասցրած վնասներն ավելի շատ ենք զգում, նաև վիզուալ առումով տեսնում: Թեկուզ մեկ պարզ օրինակ՝ այսօր արդեն փողոցում հաճախ ենք հանդիպում ձեռնափայտով կամ էլ անվասայլակով տղաների, և առաջին միտքը՝ պատերազմի հետևանքն է: Հոգեբան Իրինա Ծատուրյանն ասում է՝ եթե անցյալ տարի պատերազմից վերադարձած տղաներն էին հետսթրեսային վիճակում, ապա հիմա ամբողջ ազգն է այդ վիճակում:

«Միշտ ենք ունեցել բացարձակ նևրոտիզացման ինչոր փուլեր, բայց հիմա շատ ծանր վիճակում ենք, ինչո՞ւ, որովհետև կորցրել ենք ապահով ապրելու, վաղվա օրվան պարզ հայացքով նայելու հնարավորությունը:

Շատացել են այն մարդիկ, որոնք ցանկանում են հանրապետությունից գնալ: Դա ևս շատ լուրջ է, սա էլ իր հետևանքներն է ունենալու: Երբ մարդը ցանկանում է հեռանալ, ունի ճամպրուկային տրամադրություն, ապա նա չի կարող լիարժեք ապրել: Նա ուղղակի մեխանիկորեն ինչ-որ բաներ է անում, չի վայելում իր երկրի բերկրանքը: Հիմա սոցցանցերում շատ են ներբեռնում մեր երկրի տեսարժան, պատմամշակութային վայրերի մասին պատմող տեսանյութեր: Ինձ մոտ տպավորություն է, թե վախ կա՝ իսկ գուցե սա՞ էլ կորցնենք: Մեկն էլ գուցե մեկնում է, մտածում է, որ հնարավոր է այլևս չտեսնի հարազատ վայրերը: Հիմա շատ ծանր վիճակում ենք, երևի թե երբեք չենք եղել նման ծանր հոգեվիճակում: Շատերն անգամ կարծիք են հայտնում, թե նախկինում ինչ լավ ժամանակներում էինք ապրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ծատուրյանը:

Ընդգծում է՝ իրեն հաճախ են ասում, որ անուղղելի լավատես է: «Իմ աշխատանքը նաև մարդուն մխիթարություն տալն է: Բայց ինչպե՞ս ես դա անում. երբ ինքդ հիմքեր ունես դրա համար: Հիմա խմորումների մեջ ենք, չգիտենք վաղն ինչ է մեզ սպասվում: Ժամանակից դուրս ենք՝ հինը դուրս է եկել, նորը չի խարսխվել: Այս կարգի ժամանակները շատ ծանր են: Նման ժամանակահատված ապրելու փորձ չենք ունեցել»,-նշում է մեր զրուցակիցը:

Հետո հավելում է՝ միևնույն է, պետք է շարունակենք ապրել: «Եթե սխալ ապրենք, հոգեբանական խնդիրներով, մեզ վրա չաշխատենք, մեր վիճակն ավելի կվատանա: Անցած տարի ինքս անընդհատ լացում էի մեր տղաների համար: Բայց եթե իմ լացը չի վերածվում գործողության, ապա իմ լացը ոչ մի կոպեկ չարժի: Իմ լացը վերածվեց աշխատանքի պատերազմից վերադարձած տղաների, որդեկորույս ծնողների և նրանց ընտանիքի մյուս անդամների հետ: Ամեն մեկս այդպես պետք է վարվենք մեր տեղերում:

Դարավոր սգացող ազգ ենք եղել, սուգը չենք դրել ինքներս մեզ վրա աշխատանք տանելու հիմքում, ուղղակի լացել ենք: Պետք է նոր մտածողություն գա, որքան երկար ենք ապրում, այնքան շատ բան ենք սովորում: Մենք որպես ազգ երկար ենք ապրել, երկար ժամանակ ունեինք սովորելու: Ի վերջո, ինչո՞ւ սա մեզ հետ եղավ: Գուցե այն պատճառով, որ մեր ձայները «բանկաների» դիմա՞ց էինք վաճառում, հինգ հազար դրամով: Դեռ տարիներ առաջ բղավում էի քաղաքացիական հասարակություն կառուցելու անհրաժեշտության մասին: Գոնե հիմա դա պետք է հասկանանք: Եթե այս ամենը որպես դաս ընկալեինք, հասկանայինք, թե ում ենք վստահում մեր ձայնը, գուցե այս ամենը մեզ հետ չպատահեր»,-եզրափակում է Իրինա Ծատուրյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել