Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Շենքերի վերանորոգում, ցածր աշխատավարձ, տեխնիկական վերազինում». մարզային թատրոնների հիմնական խնդիրները. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ շաբաթներ առաջ «Փաստը» որոշեց ընթերցողներին պատմել Հայաստանի մարզերում գործող թատրոնների մասին: Նախ՝ նշենք, որ թատրոնների տնօրենները սիրով ու պատրաստակամությամբ էին արձագանքում հարցազրույցի առաջարկին, մեծ ոգևորությամբ ներկայացնում կատարած աշխատանքն ու առկա խնդիրները: Եվ այսպես ամփոփենք հարցազրույցների շարքը:

Գյումրու Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով աշխատակազմի սերնդափոխության խնդրին, նշել էր՝ վերջին շրջանում երիտասարդների հոսքը դեպի թատրոն շատ մեծ է, ընդգծել, որ չունեն նաև հանդիսատեսի պակաս: Անդրադարձել էր խնդիրներին. ցածր է աշխատավարձը, թատրոնը, բացի բեմադրական ծախսերից, ունի նաև ներքին հարդարման, տանիքի վերանորոգման անհրաժեշտություն, բայց համայնքապետարանի բյուջեում բավարար միջոցներ չկան:

Հաջորդիվ ուղևորվեցինք Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, որի տնօրեն և գեղղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ 21- րդ դարում անհրաժեշտություն էր դարձել հասարակությանը թատրոնի աշխատանքը ճիշտ ներկայացնելը, ուստի որոշվել էր՝ թատրոնը պետք է ունենա, օրինակ՝ պրոդյուսեր և մի շարք այլ կարևոր հաստիքներ, սերնդափոխությունը թատրոնում անընդհատ է: Թատրոնն ունի նաև խնդիրներ՝ լուսային ու հնչյունային համակարգը հին է, կա նաև տանիքի նորոգման անհրաժեշտություն, այս խնդիրներն առանց պետական աջակցության լուծել չեն կարող: Հաջորդ կանգառը Լոռին էր: Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղղեկավար Սերգեյ Մելիքյանը մեզ հետ զրույցում նշել էր՝ սերնդափոխությունը կատարվում է աննկատ, սակայն հավելել էր՝ ֆինանսական պայմաններից ելնելով` շատերը թողնում են թատրոնը, մեկնում արտերկիր:

Ավաղ, երեխաների թիվը քչանում է, իսկ դա նշանակում է, որ հանդիսատեսի թիվն էլ բավականին նվազել է: Կարողացել էին լուծել թատրոնի դահլիճի վերանորոգման հարցը, փոխել աթոռները, սակայն՝ դերասանները ստանում են նվազագույն աշխատավարձ, զրկված են առողջապահական փաթեթներից: Հովհ. Աբել յանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը նշել էր՝ թատրոնում կողք կողքի ստեղծագործում է երեք սերունդ։ Ընդգծել՝ թատրոնի մասնավոր խնդիրը վերանորոգումն է: Վանաձորում է գործում նաև «Բոհեմ» կամերային թատրոնը, որի տնօրենի հետ ևս փորձեցինք զրուցել:

Առաջին անգամ Գայանե Ավագյանը նշեց, որ արձակուրդում է, վերադառնալուն պես կապ կհաստատի մեզ հետ, հաջորդ անգամ՝ պատրաստվում էին պրեմիերայի, ժամանակ չուներ: Տավուշի մարզում «Ասպարեզ» թատրոնն է, որը գործում է Նոյեմբերյանի մշակույթի տանը: Թատրոնն ունի մանկապատանեկան թատերախումբ, կազմակերպում են տարաբնույթ ներկայացումներ: Մշակույթի տան տնօրեն Սոնյա Զուրաբյանը նշել էր՝ փորձում են ապահովել բազմազանություն, բայց հիմքում «Ասպարեզի» ավանդույթներն են, հավելել՝ թատրոնը տարբեր կարիքներ ուներ, որոնք 2017 թ.-ից համայնքի ղեկավարի ջանքերով կարողացել են լուծել: Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքն առաջինն է, որ կառուցվել է Հայաստանի անկախանալուց հետո: Տնօրեն Հայկ Ղափանցյանը նշել էր՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում սովորող Գեղարքունիքի մարզի ուսանողներն ավարտելուց հետո իրենց տեղը կունենան թատրոնում: Հավելել՝ բոլոր խնդիրների հիմքում բյուջեի սղությունն է: Ջեռուցման, էլէներգիայի վարձերը, շենքի պահպանության ծախսերը թողել են թատրոնի վրա: Հիմա՝ դեպի Արարատի մարզ:

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը ասել էր՝ պետք է անընդհատ առաջնախաղերով հանդես գալ, դերասաններ և ռեժիսորներ հրավիրել Երևանից: Խնդիրների մասին՝ ցանկանում ես բեմադրություն անել, ֆինանսի հետ կապված հարց է: Բոլոր շենքերն ունեն պարբերական վերանորոգման կարիք: Արտաշատում գործում է «Քաջիկ Ավետիսյան» մանկական թատրոնը: Գեղղեկավար Քաջիկ Ավետիսյանը նշում է՝ թատրոնն ինքն է իրեն ֆինանսավորում, երբևէ պետական աջակցություն չեն ստացել: Ցավում է, որ գործարարները հետաքրքրված չեն մշակույթի մեջ ներդրում կատարելու հարցում, քանի որ այդտեղ շահ չկա: Կոտայքի մարզի Աբովյանի դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, անդրադառնալով թատրոնի սերնդափոխությանը, ընդգծել էր՝ ամեն տարի շատ շնորհալի երիտասարդներ են ավարտում Թատերական ինստիտուտը, բայց, ավաղ, բոլորին չես կարող աշխատանքով ապահովել, դերասանների հետ աշխատում են պայմանագրային սկզբունքով: Թատրոնն ունի խնդիրներ՝ տեխնիկական և շենքի վերանորոգման մասով: Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն Վահագն Մարգարյանը նշել էր՝ համարյա զրոյական կետից սկսել են վերակառուցել թատրոնը, նպատակն է, որ հանդիսատեսն ամսական 3-4 այցելություն ունենա թատրոն, թատրոնի վերազինման խնդիրն առաջնայիններից մեկն է: Ուղղությունը Սյունիք: Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը ասել էր՝ հաշվի առնելով այն, որ դերասանի մասնագիտության հանդեպ երեխաների հետաքրքրությունը մեծանում է, շուտով թատրոնը սեփական ստուդիա կունենա, կարգավորում էին նաև սեփական տրանսպորտի հարցը՝ բոլոր թատրոններով շրջագայությունների մեկնելու համար:

Առաջնային էր նաև թատրոնի ընդլայնման հարցը, որը լուծման փուլում էր: Կապանում կա «Տիկնիկ» մանկական թատրոն, որը չի գործում, քանի որ հովանավոր և տարածք չունի: Թատրոնի տնօրեն Գրիշա Մարգարյանն ասել էր՝ չնայած դրան, երեխաները հավաքվում են, բակում ներկայացումներ բեմադրում, տիկնիկներ պատրաստում: Ընդգծել՝ նախկինում իրենց տիկնիկավարները հիմնականում հաշմանդամներ էին: Առաջնային խնդիր է սեփական կամ վարձակալած տարածքի բացակայությունը: Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ևս չէինք անտեսել: Սակայն թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ մեր նշած հարցերի մասին շատ է խոսել, չի ցանկանում կրկնվել:

Արմավիրի մարզպետարանի կայքէջում նշվում է, որ մարզում գործել են Մրգաշատ գյուղի մշակույթի տան ժողովրդական տիկնիկային թատրոնը և Էջմիածնի ժողովրդական թատրոնը: Այժմ մարզում պետական թատրոն չի գործում: Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետարանների կայքէջերում թատրոնների մասին հիշատակումներ չգտանք: Եթե պատասխանեին մարզպետարանների հեռախոսահամարները, գուցե կարողանայինք հավելյալ տեղեկատվություն ստանալ, բայց ավաղ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении