ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Ավերիչ երկրաշարժ, որ խլեց ավելի քան 25000 մարդու կյանք. «Փաստ»
SOCIETY
«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԵՆ ՕՐԵՐ
Քաղաքացիական ավիացիայի միջազգային օր, ԱՄՆ՝ Պյորլ-Հարբորի հարձակման հիշատակի օր, Ուկրաինա՝ Տեղական ինքնակառավարման օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1845 – վախճանվել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի՝ ազգությամբ հայ թիկնապահ Ռուստամ Ռազան։
1919-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Զանգեզուրում ազատագրվել է վերջին ադրբեջանաբնակ գյուղը՝ Աջիբաջը, իսկ ադրբեջանցիները փախել են Նախիջևան և Արաքս գետի հովիտներ:
1925 - ծնվել է թարգմանիչ Ռաֆայել Ավագյանը:
1971– ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը։
1988– Հայաստանի տարածքում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, զոհվել է ավելի քան 25 000 մարդ, մոտ 31 000-ը վիրավորվել է, անօթևան է մնացել ավելի քան կես միլիոն մարդ։
1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Մարտունու ուղղությամբ ընթացող մարտերում խփվել են ադրբեջանական Ми-24 մարտական ուղղաթիռ և Су-25 կործանիչ ինքնաթիռ:
2012- կառավարության որոշմամբ, Լոռու մարզում 1988 թվականի երկրաշարժից տուժած 311 ընտանիքի մեկ սենյականոց բնակարան գնելու համար տրամադրվել է 3-ական միլիոն դրամ:
2020-Գյումրիի կենտրոնական փողոցները Նիկոլ Փաշինյանի այցի կապակցությամբ անվտանգության նկատառումներով փակվել են։ Նա ծաղկեպսակ է դրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հրաժարվել է Փաշինյանի ներկայությամբ հոգեհանգստի կարգ մատուցել։
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա.43- վախճանվել է հին հռոմեացի քաղաքական գործիչ և փիլիսոփա Մարկոս Տուլլի Ցիցերոնը:
1598– ծնվել է իտալացի նշանավոր քանդակագործ և ճարտարապետ Լորենցո Բերնինին:
1678 -Լուի Էնպենը դարձել է Նիագարա ջրվեժը հայտնագործած առաջին եվրոպացին:
1732 -Լոնդոնում բացվել է Թագավորական Կովենտ-գարդեն թատրոնը:
1787– Դելավերը դարձել է ԱՄՆ-ի առաջին նահանգը։
1805 - ծնվել է «ժամանակակից կախարդության հայրը»՝ շվեյցարացի իլ յուզիոնիստ Ժան Էժեն Ռոբեր-Ուդենը:
1810 -ծնվել է կենդանի օրգանիզմների կառուցվածքի բջջային տեսության հիմնադիր, գերմանացի հիստոլոգ և ֆիզիոլոգ Թեոդոր Շվանին:
1878-ծնվել է ճապոնացի գրող, բանաստեղծուհի, ֆեմինիստուհի և պացիֆիստուհի Ակիկո Յոսանոն:
1890 -ծնվել է խորհրդային սիրտ-անոթային վիրաբուժության հիմնադիրներից մեկը՝ ռուս վիրաբույժ-գիտնական Ալեքսանդր Բակուլևը:
1894 -վախճանվել է Սուեզի ջրանցքի նախագծող և կառուցման ղեկավար՝ ֆրանսիացի դիվանագետ և ինժեներ Ֆերդինանդ դե Լեսսեպսը:
1928– ծնվել է ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ Նոամ Չոմսկին:
1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիան անսպասելի հարձակվել է Օահու կղզու վրա գտնվող Պյորլ-Հարբոր ամերիկյան ռազմաբազայի վրա, այս դեպքերի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։
1943– ընդունվել է Լիբանանի դրոշը։
1972- իրականացվել է «Ապոլլոն-17» տիեզերանավի թռիչքը, որը «Ապոլլոն» ծրագրի շրջանակներում իրականացրել է վերջին վայրէջքը Լուսնի վրա:
1975 -Ինդոնեզիան ներխուժել է Արևել յան Թիմոր:
1982 -Տեխասում (ԱՄՆ) առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով:
1991 - Սանկտ Պետերբուրգում ստեղծվել է Պետրովյան գիտությունների և արվեստների ակադեմիան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



















































