Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հեռահար կառավարման վահանակ կամ՝ պուլտ. ինչպե՞ս է այն հայտնվել մեր կյանքում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այդ սարքը հայերեն կարելի է անվանել «հեռահար կառավարման վահանակ» երկար անունով, կամ կարճ՝ հեռակառավարիչ անունով, բայց ժողովրդի մոտ ընդունված է դրա ավելի կարճ անվանումը՝ պուլտ: Հեռակառավարիչը, հայտնվելով մարդկանց կյանքում, կարողացել է այն ավելի հարմարավետ դարձնել:

Հեռուստաալիքները փոխելու համար այլևս անհրաժեշտ չէ բարձրանալ բազմոցից: Այս սարքը ստեղծվել է ամերիկացի գյուտարար Ռոբերտ Ադլերի կողմից: Հեռուստատեսության ամերիկյան ակադեմիան 1956 թվականին այդ «տեխնոլոգիական հրաշքը» ստեղծողին շնորհել է «Էմմի» մրցանակ: Ռադիոտեխնիկայի ինստիտուտը տաղանդավոր գյուտարարին է հանձնել հեղինակավոր մրցանակը մարդկության համար ակնառու տեխնիկական նվաճումների համար: Բայց Ադլերից առաջ էլ շատ գյուտարարներ փորձել են հեռակառավարման վահանակ ստեղծել:

Blab-off սարքը («անջատել շատախոսությունը») թողարկվել է 1950-ականներին: Դրանից օգտվելով՝ մարդիկ հնարավորություն են ստացել բարձրացնել կամ նվազեցնել հեռուստացույցի ձայնը առանց բազմոցից վեր կենալու: Որոշ ժամանակ անց «Zenith» ընկերությանը (մասնավորապես հենց այդ ընկերությունում էր աշխատել Ռոբերտ Ադլերը) հաջողվել է թողարկել «Lazy Bones» (թարգմանաբար նշանակում է «ծույլ») անվանումը կրող «պուլտը»: Սակայն այդ սարքի և հեռուստացույցի միջև միշտ մալուխ է եղել:

Շուտով այդ ընկերությանը հաջողվել է առանց լարերի հեռակառավարման մոդել մշակել: Բայց նորաստեղծ սարքն ունեցել է չլուծված խնդիր՝ արհեստական լուսավորությունը խանգարել է սարքում օգտագործվող լուսային ազդանշանի անդրադարձմանը: Ադլերը որոշել է օգտագործել ոչ թե լուսային, այլ ուլտրաձայնային ազդանշանը: Ներդրված նորարարությունից հետո վահանակն սկսել է մասսայական պահանջարկ վայելել, քանի որ այն ավելի գործնական է եղել օգտագործման մեջ:

Դրանից հետո՝ գրեթե քառորդ դար, գյուտարարներից ոչ ոք չէր կարող ավելի լավ բան առաջարկել, քան Ռոբերտ Ադլերի հայտնագործածը, և դա մինչև 1980 թվականին ինֆրակարմիր ճառագայթման հայտնաբերումը: Ժամանակակից համարյա բոլոր հեռակառավարման սարքերի աշխատանքը հիմնված է այդ սկզբունքի վրա: Ավելացնենք, որ Ռոբերտ Ադլերն իր կյանքի ընթացքում 180 արտոնագիր է ստացել էլեկտրոնիկայի ոլորտում կատարած աշխատանքների համար:

Ուլտրաձայնային տեխնոլոգիաները և ճառագայթային խողովակները այն ոլորտներն են, որոնցում նա շատ էր սիրում հայտնագործություններ կատարել, ինչի համար էլ ժամանակին ստացել է նաև Էդիսոնի մեդալ: ԽՍՀՄ-ում հեռակառավարիչը ավելի ուշ է մուտք գործել, քան կապիտալիստական երկրներում: Սակայն խորհրդային մարդիկ ևս կարողացել են հեռակառավարել հեռուստացույցը առանց բազմոցից վեր կենալու:

Օրինակ՝ այդ նպատակի համար շատ հարմար է եղել երկար ճիպոտը, «պոլի փայտը», իսկ որոշներն էլ որպես հեռահար կառավարման վահանակ «օգտագործել» են կանանց, երեխաներին, իսկ որոշ սանձարձակներն էլ՝ անգամ զոքանչներին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան