Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 33 տարի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում 33 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝  էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Պատճառված վնասները

Սպիտակի երկրաշարժը պատկանում է, այսպես կոչված, լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:

Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 հազարը, զոհերի թիվը կազմեց 25 հազար: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:

Ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարեց գործել 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս  հասավ նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին:

Աշխարհը Հայաստանի կողքին էր

Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը, սակայն խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը:

Երկրաշարժից հետո Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝  ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։ Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Հայաստան էին տեղափոխվում դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և այլ պարագաներ։

1989 թվականին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։ Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին:

Երկրաշարժի առաջին ժամերից Հայաստանի կողքին էր Սփյուռքը

Մեր հայրենակիցները բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակում, անհատապես իրենց օգնությունն էին առաջարկում: Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայ  մասնագետներ շտապեցին Հայաստան՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին այստեղ և մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

Սպիացող վերքեր

Երկրաշարժի հետևանքով աղետի գոտու անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագիրն ավարտվում է: Ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին և մինչև 2021 թվականը ծրագրի շահառու է ճանաչվել 5419 ընտանիք՝ ներառյալ նաև բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնածները: Ծրագրի շրջանակներում 2008-2019 թվականներին՝ շուրջ 67.3 մլրդ դրամի հաշվին լուծվել է 5177 ընտանիքի բնակարանային խնդիրը: Ծրագրի ավարտական փուլը կամ ծրագրի շահառու ճանաչված, սակայն դեռևս բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն չստացած 242 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծումը մեկնարկել է 2020 թվականին: Այս ընտանիքիներից 214-ի հիմնական մասը գյուղական բնակավայրերի բնակիչներ են: Որպես հիմնական լուծում 187-ն ընտրել էր բնակելի տների կառուցման տարբերակը, 20-ը՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը, 7-ն էլ նախընտրել է ուղղակի ֆինանսական աջակցությունը:

Մնացած 28 ընտանիքի բնակարանային խնդրի լուծում կտրվի այլ ծրագրով: Այդ ընտանիքները Շիրակի մարզի Ջրաձոր համայնքից են: Նրանց բնակարանային խնդրի լուծումը և ֆինանսավորման հարցը դիտարկվելու է ՀՀ կառավարության համապատասխան որոշման շրջանակում՝ Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Ջրաձոր համայնքից վերաբնակեցվող ընտանիքների հետ միասնական մոտեցումների համաձայն և նախատեսված աջակցության ամբողջ ծավալով:

Կառավարությունը դիտարկում է տնակային շինությունների խնդիրների լուծումը

Հայաստանի Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերում հաշվառվել է 7 հազարից ավելի տնակային շինություն: Դրանց զգալի մասը գտնվում է Գյումրիում: Տնակային շինությունների հիմնական մասը զբաղեցված է բնակության նպատակով:  Տնակային շինությունների խնդիրների հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են: Արդարադատության նախարարության կողմից որոշակի օրենսդրական հիմքեր են ստեղծվել: Կառավարությունը 2021-2026 թվականների գործունեության ծրագրով հստակ ամրագրել է, որ այս գործընթացը պետք է շարունակվի այն հաշվարկով, որ 2023 թվականից արդեն կոնկրետ ծրագրեր մեկնարկեն: Մշակվել է որոշակի ձևաչափ և մեթոդաբանություն ոչ հիմնական շինությունների ու դրանցում բնակվող ընտանիքների կարգավիճակի գնահատման հետ կապված: Համայնքների ու մարզերի կողմից իրականացվել են այդ գնահատման աշխատանքները, որոնք ավարտվել են: Հաջորդիվ կհստակեցվեն ֆինանսական մոտեցումները: Տնակային շինություններում ընտանիքները հայտնվել են տարբեր պատճառներով՝ կան, որ ինչ-ինչ պատճառներով կորցրել են իրենց տունը, կան, որ այլ համայնքից եկել են այդ բնակավայր աշխատելու ու տնակում են բնակվում, կան, որ երկրաշարժի հետևանքով տունը կորցրել են, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել պետական ծրագրում: Կան ընտանիքներ, որոնք ստացել են բնակարան պետական ծրագրով, սակայն տարիների ընթացքում ընտանիքի թվաքանակի ավելացմամբ չեն տեղավորվում ստացված բնակարանում:

Կառավարության ծրագրում տեղ գտած դրույթների համաձայն, առաջին փուլով դիտարկվելու են այն շինությունները, որոնք տեղադրված են պետական կամ համայնքային հողամասերի վրա:

Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր