Երևան, 08.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ցավոտ զիջումները» հասնում են Տավո՞ւշ. սահմանամերձ Ոսկեպարում շուտով կսկսվի նոր ճանապարհի կառուցումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպարում նոր ճանապարհ է կառուցվելու։ Արդեն կարծիքներ կան, որ այն լինելու է այլընտրանքային ու տեղի բնակիչների մոտ մտահոգություն կա, որ «ցավոտ» զիջումները կհասնեն նաեւ իրենց։ Ճանապարհաշինական աշխատանքները սկսվելու են առաջիկա օրերին. նոր ճանապարհը մի քանի գյուղեր կապելու է Բագրատաշեն անցակետին։

Տավուշի այս գյուղի մոտով երկու ճանապարհ է անցնում։ Ադրբեջանական մարտական դիտակետերից արձակվող գնդակոծություններից Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհով երթևեկողների անվտանգությունը պաշտպանելու նպատակով ժամանակին կառուցվել է հիմնական ճանապարհը շրջանցող ճանապարհ: Գյուղի կողքով անցնում է նաև Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհը:

Մ 16 մայրուղին, որը կապում է Բագրատաշեն անցակետին, ըստ Google քարտեզի, մի քանի հատվածից հատում է Ադրբեջանի սահմանը։

Տեղեկությունները պարզաբանելու համար «Փաստինֆո»-ն կապ հաստատեց Ոսկեպարի համայնքապետ Սերոբ Մաղսուդյանի հետ։ Վերջինս նշեց, որ ճանապարհի կառուցման մասին տեղեկության լսել է, բայց այս պահին աշխատանքներ չեն իրականացվում, պաշտոնական տեղեկատվություն էլ չկա։

«Այս պահի դրությամբ աշխատանքներ չկան։ Այն, ինչ դուք եք լսել, նույնը ես եմ լսել, բայց ոչ մի պաշտոնական բան չկա։ Ընդհանրապես չգիտեմ»։

Փորձեցինք հասկանալ՝ արդյոք տեղեկությունները լսելով համայնքապետը փորձե՞լ է կառավարությունից մանրամասներ իմանալ ու հասկանալ՝ ճանապարհների վերանորոգման, թե այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին է խոսքը, Մաղսուդյանը նշեց. «Ոչ մի այդպիսի բան պաշտոնապես չկա դեռևս»։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը նույնպես նշեց, թե անտեղյակ է։ «Չունեմ նման տեղեկատվություն»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց մարզպետը։

ՏԿԵ ճանապարհային դեպարտամենտից էլ հրաժարվեցին բանավոր հարցմանը պատասխանել՝ նշելով, որ հարցումը պետք է գրավոր ուղարկել, միայն այդ կերպով կարող են պատասխանել։

«Ձեր հարցերը ձևակերպեք, մեր մասնագետները կնայեն, կպատասխանեն։ Մենք հարցերը գրավոր ընդունում, գրավոր պատասխանում ենք»,- հայտնեցին վարչությունից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել։

Աղբյուր` Փաստինֆո

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒՆԻՍԻ)․ Առաջին լվացքի մեքենան, առաջին փոշեկուլը, հակածխախոտային առաջին պայքարը․ «Փաստ»Արևմուտքը միշտ գումարներ է տալիս զարգացող, կամ մեր նման փոքր երկրների, կախման մեջ պահելու նպատակովԽաչիկ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի ասուլիսը (Ուղիղ) Զիջողականության շրջապտույտում՝ հանուն աթոռների․ «Փաստ»Ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի հետ Հայաստանի գործընկերությունը․ «Փաստ» Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարինՀայաստա՞նը, Մոլդովա՞ն, թե՞ Արևելյան Եվրոպայի երկրորդ էշելոնի երկիր կլինի «նորեկը» Ռուսաստանի դեմ․ «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեցԼիլիթ Բադանյանի նոր ֆոտոշարքը Պղնձի արժեքը կայուն է «Բոլորիս Ալենի հեքիաթները կպատմեն բարի, աշխատասեր ու կարեկից լինելու կարևորության մասին․ «Փաստ»Մահվան ելքով վրաերթ՝ Աշտարակ-Երևան ճանապարհինԱդրբեջանը կրակ է բացել Խոզնավարի հատվածում․ իրավիճակը՝ սահմանին Նավթը թանկանում է «Մեր ընտանիքին եղբորս որդիներն են ուժ տալիս, նրանք իր մի պատառիկն են». Փոխգնդապետ Սեյրան Սարյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին․ «Փաստ»Թուրքական լիրան շարունակում է էժանանալ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան Քաղաքական ճնշումների եռաժանին․ «Փաստ»«Վերաարտահանումը լրիվ ջնջել է արտահանման իրական պատկերը»․ «Փաստ»ԱՄՆ դատախազությունը ծանուցել է Թրամփին նրա դեմ հարուցված քրեական գործի մասին 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել«Մանիպուլացնելով, սեփական ժողովրդին հոգեբանական տեռորի ենթարկելով ՝ փորձում են ցույց տալ, թե զիջման այլընտրանքը պատերազմն է»․ «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ Ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է․ «Փաստ»Ի՞նչ է կատարվում դատախազությունում․ «Փաստ»Հակաարցախյան հերթական «օպերացիան»․ «Փաստ»ԼՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու որոշում ունի․ «Փաստ»Միայն մի բան է «հարաբերականորեն կայուն»․ «Փաստ»Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում․ քաղաքացիները պնդում են՝ ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան Դպրոցներում ավարտական քննություններն ընթանում են ըստ սահմանված կարգի. ԳԹԿ տնօրեն Տարածաշրջանում կապերի ապաշրջափակման հարցում շոշափելի առաջընթաց է նկատվում․ Փաշինյան Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ) Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակՌուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ․ Զախարովա Իր պաշտոնավարման 5 տարում ՀՀ գործող վարչապետը փոխել է արարողակարգի 3-4 ղեկավար. Վահագն Մելիքյան․ Alphanews.am Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին՝ 2 հայ զինծառայողի վերաբերյալ Ինքնասպան եղած զինծառայողը գրություն է թողել. ինչ է գրել նա Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունն ու մահվան պատճառը Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից Դոլարն էժանացել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին Կուկուռուզնիկի վերածնունդը՝ «Ապրելու երկիր» կուսակցության առաջնահերթ օրակարգում UCOM-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն Macbook PRO-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը Գլոբալ էներգետիկ ճգնաժամը խափանում է համաշխարհային ծրագրերը Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Սըր Լինդսի Հոյլին Տեղի է ունեցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Զանգեր» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկումների շարքի հինգերորդ հանդիպումը Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակովԵրիտասարդության պալատը վերադառնում է Երևան