Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովում

INTERNATIONAL NEWS

Դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է  ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովը։ Ի թիվս կազմակերպության շրջանակներում միջազգային կարևոր թեմաների, երկու տասնյակի հասնող արտաքին գերատեսչությունների ղեկավարներ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։

Կարող ենք արձանագրել, որ հակառակ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից արված  հայտարարությունները գալիս են փաստելու, որ միջազգային հանրության համար հակամարտության կարգավորման հարցն արդիական է, ինչպես նաև վերահաստատելու, որ ԼՂ հակամարտության կարգավորումը դիտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և մանդատի ներքո՝ խաղաղ բանակցությունների միջոցով։

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդենն իր ելույթում  շեշտել է.

«Չլուծված խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս ռազմական գործողությունների վերսկսմամբ: ԵԱՀԿ-ն տարածաշրջանում կենսական դեր ունի, և մենք բոլորս պետք է լիակատար աջակցություն ցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ այս նախարարական համաժողովի ընթացքում և դրանից հետո»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը իր հերթին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը․

«Կոչ ենք անում կողմերին առաջընթացի հասնել հումանիտար հարցերի, այդ թվում՝ պատանդների ու պահվող անձանց, ականազերծման, անհայտ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ հետաքննության հարցերում, որի արդյունքում ոճրագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հուսով եմ, որ այս հարցերի վերաբերյալ մենք բոլորս միասին կկարողանանք աշխատել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, առաջընթացի հասնելու համար։ Բոլոր կողմերին կոչ ենք անում լուծել մյուս կարևոր խնդիրները, մասնավորապես՝ սահմանազատման և սահմանագծման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը, ինչպես նաև շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև խաղաղ կարգավորման համար», - թեմայի շուրջ մանրամասնել է Բլինկենը։

Իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  հակամարտության կարգավորման հարցում բարձր է գնահատել ԵԱՀԿ դերը։

Համաժողովին Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Ռիսթերը նույնպես ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսումը։

«Կոչ ենք անում կողմերին Մինսկի խմբի հովանու ներքո համաձայնության գալ այնպիսի միջոցառումների իրականացման շուրջ, որն ի շահ ժողովուրդների կնվազեցնի լարվածությունը և կնպաստի այլ ոլորտներում առաջընթացի համար համապատասխան միջավայր ստեղծելուն։ Մենք վերահաստատում ենք մեր վստահությունը կողմերի հետ համանախագահության տարվելիք աշխատանքի նկատմամբ։ Կոչ ենք անում նաև հավատարիմ մնալ նոյեմբորի 9-ի հայտարարության շրջանակներում  ձեռք բերված պայմանավորվածություններին»,- նշել է Ռիսթերը։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆերտը իր ելույթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու կոչով է հանդես եկել։

«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանային բախումները վերսկվեցնին աղետալի պատերազմից մեկ տարի անց։ Խնդրում եմ կողմերին համախմբել և համաձայնության գալ երկարատև խաղաղության հասնելու շուրջ»,- ընդգծել է Սեդերֆերտը։

ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին անդրադարձ են կատարել նաև ԵՄ-ում նախագահող Սլովենիայի, Կանադայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Ռումինիայի,  Խորվաթիայի, Իսլանդիայի և այլ պատվիրակությունների ղեկավարները՝ աջակցություն հայտնելով հակամարտության տևական լուծմանն ուղղված ջանքերին։  Նիդերլանդների ԱԳ նախարար Բեն Կնապեն հայտնել է, որ հարկավոր է շուտափույթ լուծում տալ բոլոր գերիների վերադարձի խնդրին։

Հատկանշական է, որ  ԼՂ հակամարտությանն անդարդարձ կատարած պատվիրակությունների ղեկավարների հայտարարություններում, որպես հումանիտար հրատապ լուծման ենթակա հարց առաջնայինը դիտարկվել է ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի խնդիրը։

Եվրոպական միության եզրափակիչ հայտարարությունում նաև անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման անհրաժեշտությանը։

«Եվրամիությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման գործում և պատրաստ է իր ներդրումը ունենալ այդ գործում»,- ասված է հայտարարության մեջ։

Հրադադարի պահպանման խնդրին հայտարարությամբ անդրադարձել է նաև ԵԱՀԿ «Քառյակը»՝ Ալբանիան, Շվեդիան,  Լեհաստանը և Հյուսիսային Մակեդոնիան: Երկրները կոչ են արել հավելյալ միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի և առարկայական բանակցություններ վերսկսելու ուղղությամբ:

«Հրատապ անհրաժեշտություն կա առաջընթաց գրանցելու այնպիսի հումանիտար հարցերի կարգավորման ուղղությամբ ինչպիսիք են գերիների ու պահվող անձանց վերադարձը,  ականազերծմումը, անհետ կորածները, տեղահանվածների կամավոր վերադարձը, պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը, ինչպես նաև ապահովել միջազգային մարդասիրական  կազմակերպությունների  անխոչընդոտ մուտքը տարածաշրջան: Այդ նպատակով մենք լիակատար աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո գործադրվող ջանքերին։»,- ասված է «Քառյակի» հայտարարության մեջ:

Փաստորեն՝ ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը ի ցույց դրեց, որ առկա է ԼՂ հակամարտության  վերաբերյալ երկու, կարելի է ասել, հակադիր մոտեցում․ մի կողմից՝  Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները, որոնք մեծապես համընկնում և համահունչ են, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրողությունները որպես իրավիճակի լուծման հիմք ներկայացնելու փորձերը, մտացածին պատկերացումներն ու քարոզչությունը, որոնք, խոշոր հաշվով, որևէ «խրախուսական» արձագանքի չարժանացան միջազգային հանրության կողմից։ 

Թերևս, հենց այս պատճառով է, որ ադրբեջանական կողմը մտացածին պատճառաբանությամբ խուսափեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութայն հովանու ներքո Ստոկհոլմում նախատեսված ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից։

Իրապես, թե՛ համանախագահ երկրների ներկայացուցիչների, թե՛ ԵԱՀԿ անդամ մյուս երկրների վերոնշյալ հայտարարություններից հետո, այս հանդիպումն ամենուրեք ընկալվելու էր որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման համատեքստում, այլ ոչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված “հետկոնֆլիկտային” խնդիրների լուծման, ինչպես ադրբեջանական կողմը փորձում էր իր հանրությանը ներկայացնել Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած հանդիպումները։

Հատկանշական է, որ համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ թեև  համանախագահներն առանձին հանդիպումներ ունեցել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ, սակայն չի հաջողվել իրենց հովանու ներքո անցկացնել համատեղ հանդիպում։

«Հանգամանքները թույլ տալուն պես նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում՝ շարունակելու քննարկումները, որոնք սկսվել են սեպտեմբերին՝ Նյու Յորքում  և նոյեմբերին՝ Փարիզում»,- ասված է հայտարարության մեջ։

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!