Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պատվաստման համար հերթում կարող ես կորցնել և՛ առողջությունդ, և՛ արժանապատվությունդ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսը որոշել է մեզ հետ երկար մնալ, վերափոխվել, տարբեր շտամներով ներկայանալ: Կարծես քաղաքական որոշ գործիչներից լինի՝ ամեն ընտրությանն ինքը կա, ուղղակի տարբեր դեմքերով: 2022 թ.-ի մարտին երկու տարին կլրանա, ինչ վիրուսը Հայաստանում է, «իրեն շատ լավ է զգում», հեռանալ էլ չի պատրաստվում: Դրա դեմ պայքարի միակ տարբերակը ներկայումս համարվում է պատվաստումը, որը, հնարավոր է, չփրկի վարակվելուց, ուղղակի կօգնի հեշտ հաղթահարել հիվանդությունը: Ամեն դեպքում սրա մասին փաստում են առողջապահական գերատեսչությունը և փորձագետները: Չենք քննարկելու պատվաստման թեման, քանի որ կարծիքները տարբեր են՝ մեկը հստակորեն որոշում է պատվաստվել, մյուսը՝ մերժում հիվանդությունից պաշտպանվելու այս տարբերակը, երրորդն էլ չի ուզում... «չիպավորվել»:

Առողջապահության նախարարությունն ամենատարբեր խողովակները գործի դնելով՝ կոչ է անում պատվաստվել, հետևել հակահամաճարակային կանոններին: Իհարկե, այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք չենք ուշացել, հատկապես երկրորդ պահանջի մասով: Երբ 2020 թ.-ին վիրուսի ի հայտ գալու մասին խոսակցությունները սկսվեցին, ու այն դեռևս չէր հայտնաբերվել Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներ էր անցկացնում մարզերում, վիրուսը «պինցետով էր հանելու», «տնական օղիով դեզինֆեկցիա էր անելու», առողջապահության համակարգի պատասխանատուն էլ խրոխտ կեցվածքով հայտարարում էր, թե սովորական տեսակի գրիպի հետ գործ ունենք, նույնն էլ ասում էր Փաշինյանը: Հետո մի բուռ երկրում այն սկսեց արագ տեմպերով տարածվել, մարդկանց մահվան պատճառ դառնալ: Լրջացա՞նք: Բնավ: Երկու բաց սահման ունեցող պետության դեպքում (գրեցի ու մեջս մի տեսակ կասկած ընկավ՝ այս առումով բան փոխվել է, թե՞ ոչ) կորոնավիրուսը նման տեմպերով տարածվելու իրավունք չուներ:

Տարածվեց, որովհետև «աննախադեպ» վատ ձևով կազմակերպվեց դրա դեմ պայքարը: Սահմանափակում էին, ասենք, զվարճանքի վայրերի գործունեությունը, հետո հասկանում, որ տնտեսությունը «վարի է գնում», վերացնում էին սահմանափակումները, հետո նորից սահմանափակում, կարծես երիցուկով «սիրում է, չի սիրում» են խաղում: Հիմա եկել, հասել ենք պատվաստման փուլին: Դեռ նախորդ ամիս որոշեցի՝ պետք է պատվաստվել: Պոլիկլինիկա չգնացի, վախենում եմ այդ հաստատությունից: Եթե պետք է բժշկի դիմեմ անգամ փոքր հարցով, նախընտրում եմ բժշկական վճարովի հաստատությունները: Ո՞ւր գնալ պատվաստվելու: Շրջիկ կայանը նախընտրեցի, ավելի կոնկրետ` կիրակնօրյա մի հաճելի առավոտ Աջափնյակից հասա Նոր Նորք՝ առողջ մնացած մի քանի նյարդաթելերս խնայելու և այս գործընթացի վրա ավելի քիչ ժամանակ ծախսելու համար: Սպասեցի իմ հերթին, մի քանի ստուգում, հետո պատվաստում: Ուղիղ մեկ ամիս անց պետք է ստանայի երկրորդ դեղաչափը:

Ինքս ինձ համոզեցի, որ այս անգամ գնամ պոլիկլինիկա՝ ավելի մոտ է, ժամանակ քիչ կծախսեմ: Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր: Զանգեցի, ասացին, որ կարող եմ գնալ, հերթում սպասել, մոտենալ տեղամասային իմ բժշկին: Հարցին՝ իսկ հերթը բազմամա՞րդ է, ստացա պատասխան՝ «համեմատաբար է մարդաշատ ասվածը, ինձ նման հարցեր մի տվեք»: Շըրխկ: Հասա պոլիկլինիկա` մտքումս արդեն ծրագրելով, թե ուր եմ գնալու, եթե այդտեղ ոչինչ չստացվի: Հիմա՝ չոր փաստեր: Դուռը բացում եմ, հավաքված է 50-60 մարդ՝ իրար գլխի, կեսից շատն առանց դիմակի: Մի կնոջ հարցնում եմ՝ սա ի՞նչ հերթ է, բայց հոգուս մի թաքուն անկյունում ունեմ այդ հարցի պատասխանը: Ասում է՝ պատվաստման հերթն է, մոտեցեք տղային և գրանցվեք: Մոտենում եմ երիտասարդին, բացում է բլոկնոտը, գրում անուն-ազգանունս, հերթում 186րդն եմ:

Սպասում եմ հերթիս: Մի քանի րոպե հետո երիտասարդը մի քանի անուն-ազգանուն է կարդում, նրանք մոտենում են մատենավարների բաժնի երկու պատուհաններից մեկին: Ընթացքում պատուհաններից մեկի մոտ կանգնած քաղաքացիները պարզում են, որ աշխատակիցը զբաղված է այլ գործով, իրենց «սպասարկել» չի կարող, բոլորը մնում են մի պատուհանի հույսին՝ իրար գլխի հավաքված, առանց կանոնավոր հերթի, շարքի ու կարգի: Կողքից ուղղակի հետևում եմ ընթացքին, ինքս չեմ տեսել 90-ականների հերթերը, բայց տղամարդկանցից մեկն ասաց՝ կարծես 2 կգ բրնձի հերթի կանգնած լինենք: Ընթացքում պարզվում է, որ մի քանի քաղաքացի եկել են ստանալու երկու դեղաչափով պատվաստված լինելու հավաստագրերը, նրանց ասվում է, որ պիտի սպասեն նույն այն երկար հերթում, որտեղ սպասում են պատվաստման համար պոլիկլինիկա եկած քաղաքացիները: Իմ նյարդերն, իհարկե, տեղի են տալիս:

Դուրս եմ գալիս, գնում պատվաստման շարժական կետ, 10-15 րոպե և... պատվաստված եմ: Այն հերթը, որ տեսա ու որում մեզանից շատերն են հայտնվել, թերևս հարված է մեր՝ որպես քաղաքացու արժանապատվությանը: Սա «թողեք աշխատեն»-ի ուղիղ շարունակությունն է, ընդ որում՝ անտրամաբանական: Պատվաստման գործընթացը Հայաստանում սկսվել է այս տարվա ապրիլի կեսերից: Ութ ամիս է՝ առողջապահական գերատեսչությունը չի կարողանում պատվաստման նորմալ, արժանապատիվ գործընթաց կազմակերպել, որովհետև այն հերթը, որը տեսա սեփական աչքերով, ամենաթողության հետևանք է: Կարելի է ինչ-որ կարգ սահմանել, քաղաքացիներին նախապես հերթագրել, հերթագրել՝ ըստ տեղամասային բժշկի սպասարկման տիրույթի, երկու դեղաչափով պատվաստված քաղաքացիների հավաստագրերի համար մարդկանց նորից ժամերով չսպասեցնել, դա կազմակերպել, ասենք, այլ պատուհանի սկզբունքով: Ի վերջո, ամբողջ բեռը մնացել է պոլիկլինիկաների վրա, իսկ շարժական կետը, գոնե իմ տեսածի օրինակով, գրեթե դատարկ էր: Նման վրիպումներ, ավելի ճիշտ՝ բարձիթողի վիճակ կարելի էր ունենալ, ասենք, գործընթացի մեկնարկին:

Դա ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց հիմա՝ ութ ամիս անց, պատվաստվել ցանկացողների հերթում քաղաքացին ժամը 12:00-ի դրությամբ լինի 186-րդը, սպասի իր հերթին անմարդկային, անընդունելի պայմաններում, որտեղ, ի դեպ, վարակվելու հավանականությունը մեկին մեկ է, ուղղակի անթույլատրելի է: Կպատճառաբանեն՝ պատվաստվողների քանակը շեշտակի ավելացել է, այդ դեպքում՝ ավելացրեք շարժական կետերը, քաղաքացիներին ուղղորդեք այնտեղ, ելքեր գտեք, դա՞ էլ քաղաքացին պետք է անի: Որոշ հարցերի մոտեցա նաև հումորի տեսանկյունից, բայց սա թերևս սեփական էմոցիաները թաքցնելու միջոց էր: Առողջությունն ու արժանապատվությունն ամենակարևորն են մարդու համար, իսկ պատվաստման համար պոլիկլինիկայում առաջացած հերթում կարող ես երկուսն էլ կորցնել: Առողջ եղեք:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»