Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գործում չկա որևէ ապացույց, որ մատակարարված ապրանքը եղել է ժամկետանց և անորակ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկու ամսից ավելի է՝ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) կալանավորված է: Նա և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մեղադրվում են խոշոր չափի գումար հափշտակելու, կեղծիքներ կատարելու մեջ: Ոչ մեկ անգամ Գալստյանի փաստաբաններն ահազանգել են՝ գործը փակուղում է, այն արհեստականորեն ձգձգվում է: Փաստաբան Արմեն Անդրիկյանը նշում է՝ ձգձգման պատճառն ասել չի կարող, բայց իր համար մեկ բան ակնհայտ է:

«Գործում չկա մի ապացույց, որը կհիմնավորեր Դավիթ Գալստյանի մեղավորությունը, չկա որևէ ապացույց: Ավելին ասեմ՝ կալանավորման վերջին դատական նիստի ընթացքում թե՛ դատարանին, թե՛ նախաքննական մարմնին պաշտպանական կողմը ներկայացրել է այնպիսի ապացույցներ, որոնցով ամբողջությամբ հերքվում են այն վարկածները, որ մատակարարված ապրանքը եղել է անորակ ու ժամկետանց:Ի սկզբանե այս գործի շրջանակներում ասել ենք, որ դրա վերաբերյալ բոլոր տեսակի հարցերի պատասխանը կարող է տալ փորձաքննությունը: Եթե նախաքննական մարմինը պնդում է, որ ապրանքներն անորակ ու ժամկետանց են, այդ հարցերի պատասխանը միայն փորձաքննության միջոցով է հնարավոր ստանալ: Նախաքննական մարմինը նշանակել էր փորձաքննություն, սակայն այն անկատար է թողնվել: Այսինքն, գործում չկա որևէ ապացույց, որ մատակարարված ապրանքը եղել է ժամկետանց և անորակ, բացի դա, նշանակված փորձաքննությունն անկատար է թողնվել, գործում չկան նաև խարդախության հանցակազմի հնարավոր դրսևորման ապացույցներ: Չպետք է շեղվենք նաև այն մեղադրանքից, որն առաջադրված է Դ. Գալստյանին:

Նրան առաջադրված է մեղադրանք՝ խարդախության եղանակով գույքի հափշտակություն՝ խաբեության միջոցով: Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքներով և մեր օրենսդրությամբ նախատեսված է, որ Դավիթ Գալստյանն ի սկզբանե պետք է ունենա հափշտակության դիտավորություն, որը գործով չի ապացուցվում: Պարզ օրինակ բերեմ, որ ամեն ինչ ավելի հասկանալի լինի: Գործ ունենք պայմանագրային իրավահարաբերության հետ, այսինքն՝ մի կողմը մատակարարում է, մյուս կողմը ստանում ապրանքը և դրա դիմաց վճարում: Օրինակ՝ գնացել եք խանութ և ձեռք բերել կարագ: Հնարավոր է՝ հետագայում պարզվի, որ դա այն կարագը չէ, որ դուք ուզել եք: Ի՞նչ է, դա նշանակում է, որ վաճառողը հանցագործ է և խարդախություն է արե՞լ: Այս դեպքում էլ կա պայմանագրային իրավահարաբերություն:

Եթե մի պահ նույնիսկ պատկերացնենք որ պայմանագրային այդ իրավահարաբերության դրսևորման դեպքում կան որոշակի անճշտություններ, օրինակ՝ ապրանքը ձեռք բերած անձի սրտով չի, ապա դրա համար կա համապատասխան օրենսդրություն: Դրանք քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություններ են: Ասեմ ավելին՝ պաշտպանության նախարարությանը բազմիցս դիմում ենք հղել՝ խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք կա ապրանքի վերաբերյալ որևէ պահանջ, կա՞ որևէ պահանջ ապրանքը վերադարձնելու, փոխարինելու և այլն: Մինչ այսօր դրա վերաբերյալ որևէ պատասխան չենք ստացել: Նշանակում է, որ եղել են քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություններ, բայց նախաքննական մարմինը դա գնահատում է որպես խարդախությամբ գույքի հափշտակություն: Աբսուրդն այս է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անդրիկյանը:

Հիշեցնում է՝ մինչ այս պահը Դավիթ Գալստյանը գտնվում է կալանքի տակ: «Փորձ է արվել կալանքի անհրաժեշտությունը հիմնավորել նրանով, որ կա որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն և իբր Դ. Գալստյանը դրանց կխոչընդոտի, իրականում դա ամբողջությամբ անհիմն է: Թե՛ նախորդ, թե՛ այս գործով, որը հարուցված է դեռևս ապրիլի 23-ից, Դ. Գալստյանը պատշաճ վարքագիծ է դրսևորել: Վեց ամսից ավելի նախաքննություն է իրականացվել, չկա մի ապացույց, որը Գալստյանը փորձ է արել խոչընդոտել կամ փախուստի դիմել: Վեց ամիս հետո Դ. Գալստյանը կալանավորվում է այն հիմնավորմամբ, որ կարող է խոչընդոտել: Առավել քան կանխատեսելի էր, որ նա չի խոչընդոտի, քանի որ 6-7 ամիս ընթացել էր նախաքննությունը, և չկար խոչընդոտման մի որևէ փորձ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հիմա այն մասին, թե որոնք են լինելու Գալստյանի փաստաբանների քայլերն այս իրավիճակում: «Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել կալանքի ժամկետի երկարացման դեմ: Ինչո՞ւ դրա հետ մեծ հույսեր չենք կապում: Այս պահին չի գործում էլեկտրոնային մակագրության եղանակը: Մեր դեպքում գործերը հիմնականում մակագրվել են այնպիսի դատավորների, որոնք կարելի է ասել լոյալ են այս ամեն ինչին: Չենք տեսել սկզբունքային մոտեցում մեր հարցով: Ներկայացնում ենք համապատասխան բողոքներ կալանքի հետ կապված, համապատասխան միջնորդություններ, այդ թվում՝ փորձաքննություն կատարելու և այլն: Բայց այս պահի դրությամբ չունենք դրական արդյունք այն իմաստով, որ մեր միջնորդությունները մերժվում են նախաքննական մարմնի կողմից: Շահագրգռված ենք, որ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն իրականացվի, այդ տրամաբանությունից ելնելով ենք ներկայացնում այդ միջնորդությունները: Խնդիր ունենք, որ օբյեկտիվութունը բացահայտվի, խնդիր ունենք՝ հաստատվի, որ ապրանքը անորակ և ժամկետանց չի եղել, այդ տրամաբանությունից ելնելով ենք միջնորդություններ ներկայացնում: Բայց, ցավոք, նախաքննական մարմնի կողմից դրանք մերժվում են: Դրա վերաբերյալ հետևությունները թողնում եմ ձեզ»,-եզրափակում է փաստաբան Արմեն Անդրիկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!