Երևան, 25.Հունվար.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կյանքից հեռացել է աստղագետ Միշա Ղազարյանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Վախճանվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր, աստղաֆիզիկայի ամբիոնի երկարամյա վարիչ, Ղազարյան գալակտիկաների հեղինակ Միշա Արիստակեսի Ղազարյանը։

Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից ու մանրամասնում են, որ նա արտագալակտիկական աստղագիտության ոլորտի ամենահայտնի հայ աստղագետներից մեկն էր:

Միշա Ղազարյանը ծնվել է 1932թ. մարտի 5-ին Հայաստանի Մարալիկ քաղաքում: 1958թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստղաֆիզիկայի ամբիոնը, 1958-1980թթ․ աշխատել Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)։ 1968թ-ին պաշտպանել է ատենախոսական թեզը պրոֆեսոր Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ, իսկ 1990թ. արժանացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1968թ-ից Ղազարյանն աշխատել է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնում՝ սկզբում որպես դասախոս, իսկ 1990թ-ից՝ որպես պրոֆեսոր։ 1994թ-ից մինչև 2005թ․ եղել է աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը։ 1980-1990թթ․ զբաղեցրել է ԵՊՀ արհեստական արբանյակների դիտողական կայանի վարիչի պաշտոնը։

Ղազարյանի հետազոտությունները նվիրված են Hα աստղերի, գիսաստղերի միգամածությունների և գերմանուշակագույն ճառագայթման ավելցուկով գալակտիկաների տարբեր ուսումնասիրություններին։ Նա հրապարակել է ավելի քան 100 աշխատություն Astrofizika/Astrophysics, ԲԱ հաղորդումներ և Աստղաֆիզիկա ամսագրերում:

Զեկուցումներով է հանդես եկել միջազգային տարբեր գիտաժողովներին։ 706 գերմանուշակագույն ճառագայթմամբ գալակտիկաները գրանցվել են և հայտնի են որպես Ղազարյանի գալակտիկաներ։ Այս օբյեկտներից 120-ը լուսաչափական և սպեկտրադիտական կերպով ուսումնասիրվել են Ղազարյանի և այլոց կողմից ԲԱ 2,6մ և Հատուկ աստղադիտարանի (SAO, Ռուսաստան) 6մ աստղադիտակներով:

Ղազարյանը նշանակալի ներդրում է ունեցել բազմաթիվ հայ աստղագետների պատրաստման գործում։ Հանդիսացել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) և Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) անդամ:

Միշա Ղազարյանի հոգեհանգիստը կայանալու է այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 19։00-ին Նոր Նորքի 1-ին զանգվածի Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի հարևանությամբ գտնվող սգո սրահում։

«Ամենակարևորը իշխանությունը պահելն է. կապ չունի՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքների, թե բնակչության հաշվին». «Փաստ»Ինչ էր ասել Արմեն Սարգսյանը մեկ տարի առաջ. «Ժողովուրդ»«Խաղից դուրս» վիճակում. «Փաստ»Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն օգտվում են հայկական ստարտափի պլատֆորմից. նոր հնարավորություններ՝ Հայաստանի ՏՏ մասնագետների համար. «Փաստ»«Հրապարակ».Փաշինյանը  ասել էր, որ Արցախի անկախության եւ կարգավիճակի հարցում հույսեր փայփայելն անիմաստ էԱրատավոր երևույթների ու մեխանիզմների վերադարձը. «Փաստ»Սրճարանում Փաշինյանից և նրա ընտանիքից պահանջել են կորոնավիրուսի պատվաստումը հաստատող QR կոդը«Գերեվարված բոլորն անձինք պետք է ազատ արձակվեն ու վերադառնան իրենց տները». ԵԽԽՎ նորընտիր նախագահՊոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսիցԴժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցումԱդրբեջանը նման հայտարարություններ է անում, որովհետև Հայաստանն էլ է տասնյակ տարիներ արել․ ՓաշինյանՓաշինյանի շուրթերով ասվում է, որ ընդունում են թուրքական բոլոր նախապայմանները․ Գեղամ ՄանուկյանԲժիշկը զգուշացրել է կորոնավիրուսի պատճառով տեսողության կորստի վտանգի մասինՆԱՏՕ-ն նախատեսում է լրացուցիչ մարտական ​​խմբեր ուղարկել դաշինքի արևելյան սահմաններԱրմեն Սարգսյանն իր հրաժարականի տեքստում ամեն ինչ բավականին պարզ ներկայացրել էԻ՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ․ Վարդան ՈսկանյանԱրմեն Սարգսյանը խուսափում է հերթական զիջումների մասը դառնալ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյունԱյն, ինչ արվում է, արվում է ընդդեմ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և պետականությանԱրձանագրենք, որ Հայաստանում մահացավ վերջին անկախ պետական կառույցըՄեսսին աստիճանաբար ապաքինվում է կորոնավիրուսիցԲացահայտվել է Եղեգնավան գյուղում 2 հոգու դանակահարությունըՆիկոլ Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին. ուղիղԹուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն Վերջին երկու ամսվա ընթացքում տնտեսական վիճակը բարելավվել էԱԺ-ում կրկին պարգևատրում են բաժանելԱրմեն Սարգսյանը ստիպված է հրաժարական տվելԱՄՆ-ն սպառնում է արտահանման զանգվածային հսկողություն սահմանել ռուսական առանցքային ոլորտների նկատմամբՀունվարի 24-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունՄահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. կին հետիոտնը տեղում մահացել է (լուսանկար)Ընկերուհու երիկամը ստացած տղամարդը վիրահատությունից հետո լքել է նրանՎրաստանում չորս նախարար վարակվել է կորոնավիրուսովԱդրբեջանում տեղի է ունեցել հայ ռազմագերիների հերթական դատավարությունըԱդրբեջանի պաշտպանության նախարարը մեկնելու է ԻրանԵնթադրելի է՝ նախագահը հրաժարական է տվել վարչապետի հետ սուր տարաձայնությունների պատճառով․ «Կոմերսանտ»Նոր նշանակում՝ քննչական կոմիտեումԽախտումներ՝ հոգեբուժարաններում. ՄԻՊ-ի հրապարակած զեկույցից պատկերը մինչ օրս նույնն էՍտամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքներըՈւկրաինան հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ Կրեմլ ՀՀ հինգերորդ օմբուդսմեն է ընտրվել Քրիստիննե Գրիգորյանը Դավիթ Կիրակոսյանը նշանակվել է ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ Դոլարն ու եվրոն էժանացել են Հնդկաստանում տղամարդը հրկիզել է բանկը, քանի որ նրան հրաժարվել են վարկ տրամադրել Մեղրի քաղաքում ավտոմեքենա է հրդեհվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է դիվանագիտական ​​առաքելությունն ավարտելու մասին Դերբի Քաունթիի 18-ամյա պաշտպանը տեղափոխվել է Չելսի Երկիրը որբի գլուխ է արդեն 3,5 տարի․ Արթուր Ղազինյան Ադրբեջանական բանակը մեկ օրում երկու զինծառայող է կորցրել Հակառակորդը կեսգիշերին կրակոցներ է արձակել Կարմիր շուկայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 ատիճանով