Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Նպատակը Հայաստանում տարածված գյուրզայի ենթատեսակի թույնի դեմ հակաթույնի ստացումն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Քիշմիրյանը ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող է: «Այստեղ զբաղվում ենք Հայաստանում տարածված թունավոր օձերի թույներով, դրանց ակտիվ բաղադրամասերի ուսումնասիրությամբ: Սկզբնական շրջանում ուսումնասիրում էինք, թե ինչպես են այդ բաղադրամասերն ազդում տարբեր հիվանդությունների կենդանական մոդելների վրա, դրանց հնարավոր թերապևտիկ դերը, ինչպես են ազդում թույների բաղադրամասերը կենսաբանական թաղանթների վրա: 2018 թ.ից տիկին Այվազյանի ղեկավարությամբ (Նաիրա Այվազյանը Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի վարիչն էխմբ.) ստանում ենք հակաթույն՝ գյուրզայի՝ Հայաստանում տարածված ենթատեսակի թույնի դեմ: Հայաստանում տարածված է գյուրզայի «Macrovipera lebetina obtusa» ենթատեսակը, որն իր բաղադրամասային կազմով զգալիորեն տարբերվում է այլ ենթատեսակներից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Քիշմիրյանը:

No description available.

Նշում է՝ Հայաստանում հակաթույնի հետ կապված խնդիր կա: «Հայաստանում առկա է Ուզբեկստանի արտադրության հակաթույն, այն գնում է մասնավոր ընկերությունը, ումից էլ ձեռք են բերում բուժհաստատությունները: Բավականին ծանր իմունոլոգիական պրոդուկտ է, քանի որ երեք օձի թույնի դեմ է, այսինքն՝ մեր օրգանիզմ տարբեր հակաթույներ են մտնում դա ներարկելու ժամանակ: Այն լրիվ այլ ենթատեսակի դեմ է, Հայաստանում այդ ենթատեսակը չկա: Կասկածներ ունեինք, որ արդյունավետությունը բավականին ցածր է: Հակաթույնի մեկ ամպուլան դեղատանն արժի մոտ 120 հազար դրամ, իսկ մեկ խայթոցի ժամանակ հնարավոր է օգտագործվի հակաթույնի մի քանի չափաբաժին: Այսպիսով՝ նախաձեռնեցինք մեզ մոտ տարածված գյուրզայի ենթատեսակի դեմ հակաթույնի ստացումը: Հակաթույնը նոր գյուտ չէ, 19-րդ դարի վերջերից դրանք մշակվում են: Կենդանական ծագման են, այսինքն՝ կենդանիներին քիչ-քիչ քանակություններով թույն են ներարկում, նրա իմունային համակարգը խթանվում է, և այն արտադրում է հակամարմիններ՝ հակաթույնի առանձին բաղադրամասերի դեմ: Մեր փորձերը սկսեցինք ճագարներից:

Կենդանուն իմունիզացնում ենք, սպասում, որ հակամարմիններ արտադրվեն, այնուհետև վերցնում ենք արյունը, անջատում և մաքրում ենք հակամարմինները, որը հակաթույնի նախատիպ է: Հետո արդեն ստուգվում է դրա արդյունավետությունը կենդանիների վրա: Իրականացրեցինք փորձեր, որոնք բավականին արդյունավետ էին»,-նշում է մեր զրուցակիցը:

Ի դեպ, գնել են խոյ, խնամել նրան և իրականացրել իրենց փորձերը: «Ստացված արտադրանքի նախատիպը շատ ավելի լավն էր, քան ճագարի դեպքում, սկսեցինք դրա արդյունավետության փորձարկումները մկների և առնետների վրա, ինչպես նաև ուզբեկական հակաթույնի արդյունավետության գնահատումը: Մեր մտահոգությունները ճիշտ էին այն առումով, որ ուզբեկական հակաթույնի ազդեցությունը բավականին քիչ է: Մինչ օրս լաբորատոր պայմաններում անընդհատ փորձարկումներ ենք իրականացնում: Ամռանը ստացա դրամաշնորհ գիտական սարքերի ձեռքբերման նպատակով, ներառված էին նաև լաբորատորիայի երիտասարդ ասպիրանտներ, գիտաշխատողներ: Դրամաշնորհն ուղղված էր սարքավորումներ ձեռք բերելուն, որոնք հակաթույնի ստացումը, որակական գնահատումն ավելի հեշտ կդարձնեն: Այս տարի արդեն թեմատիկ ֆինանսավորման շրջանակում տիկին Այվազյանը շահեց բավականին խոշոր դրամաշնորհ Գիտության պետական կոմիտեից՝ ուղղված հակաթույնի մշակմանը և ստացմանը: Առաջիկա մեր պլաններից է ձիերի ձեռքբերումը՝ հակաթույնի նախատիպի ստացումը նրանց օգնությամբ իրականացնելու համար»,-ասում է Քիշմիրյանը՝ ընդգծելով, որ արդյունքներն արդեն իսկ բավականին լավն են, մրցակցում են միջազգային որոշ հակաթույների նախատիպերի հետ: Արդյունքները տպագրված են միջազգային հեղինակավոր ամսագրերում:

No description available.

«Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայում տարբեր խմբեր են գործում, զբաղվում եմ նաև այլ թույներին վերաբերող հետազոտություններով, բայց իմ և տիկին Այվազյանի գործունեության հիմնական ուղղություններից մեկը գյուրզայի՝ Հայաստանում տարածված ենթատեսակի թույնի դեմ հակաթույնի ստացումն է: Փորձերը ցույց են տալիս, որ մեր ստացած հակաթույնի նախատիպն արդյունավետ է նաև մեկ այլ տեսակի հայկական իժի թույնի, դրա բաղադրամասերի դեմ: Այսինքն՝ հայկական իժի խայթոցի դեմ այն նույնպես կարող է արդյունավետ լինել: Հայաստանում տարածված թունավոր օձերն իժեր են, դրանց ընդամենը չորս տեսակ կա Հայաստանում: Բացի գյուրզայի այս ենթատեսակից, մնացած երեքը գրանցված են Կարմիր գրքում, դրանց հանդիպելը կամ դրանց խայթոցի հավանականությունը գրեթե զրոյական է: Բայց գյուրզայի այդ ենթատեսակն ամենուր է, տարածված է ամբողջ Հայաստանում և վտանգ է ներկայացնում»,-հավելում է մեր զրուցակիցը:

No description available.

Զրույցի վերջում անդրադառնում ենք ոլորտային խնդիրներին: «Հայաստանում բավականին վատ վիճակում են ենթակառուցվածքները՝ լաբորատոր սարքերը, կահավորանքը և այլն: Տարբեր դրամաշնորհների շնորհիվ մեր լաբորատորիան բավականին բարվոք տեսք ունի, կահավորված է, սարքավորումներն առկա են: Բայց պետք է նշել, որ Հայաստանի շատ ինստիտուտների պարագայում վիճակը ցավալի է՝ կահավորման, նյութերի, գործիքների և մնացած առումներով: Եթե հայտ ես ներկայացնում դրամաշնորհի համար, պետք է ինչոր հիմք ունենաս՝ գործիքների ու նյութերի տեսքով, դրամաշնորհով դիմում ես փոքր աջակցություն ստանալու համար: Օրինակ՝ դրամաշնորհի համար դիմող անձը կամ գիտական խումբն ասում է՝ իրականացնում ենք հետազոտություններ, այս և այս սարքերն ու նյութերն ունենք, ձեր աջակցությամբ էլ մեզ անհրաժեշտ սարքը կամ նյութը ձեռք կբերենք, որպեսզի մեր հետազոտություններն ամբողջական դառնան: Շատերը նաև անհրաժեշտ բազայի բացակայության պատճառով չեն կարողանում դիմել դրամաշնորհների ստացման համար: Միևնույն ժամանակ գիտական շատ ինստիտուտներ տարբեր դրամաշնորհների միջոցով բազա են ստեղծում, հետո կարողանում դիմել այլ գրանտների և շահել դրանք: Ավաղ, շատ տեղերում վիճակը ցավալի է, քանի որ այդ բազան չկա: Մյուս կողմից բավականին ցածր է պետական աշխատավարձը»,-եզրափակում է Արսեն Քիշմիրյանը:  

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին