Երևան, 25.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նպատակը Հայաստանում տարածված գյուրզայի ենթատեսակի թույնի դեմ հակաթույնի ստացումն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Քիշմիրյանը ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող է: «Այստեղ զբաղվում ենք Հայաստանում տարածված թունավոր օձերի թույներով, դրանց ակտիվ բաղադրամասերի ուսումնասիրությամբ: Սկզբնական շրջանում ուսումնասիրում էինք, թե ինչպես են այդ բաղադրամասերն ազդում տարբեր հիվանդությունների կենդանական մոդելների վրա, դրանց հնարավոր թերապևտիկ դերը, ինչպես են ազդում թույների բաղադրամասերը կենսաբանական թաղանթների վրա: 2018 թ.ից տիկին Այվազյանի ղեկավարությամբ (Նաիրա Այվազյանը Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի վարիչն էխմբ.) ստանում ենք հակաթույն՝ գյուրզայի՝ Հայաստանում տարածված ենթատեսակի թույնի դեմ: Հայաստանում տարածված է գյուրզայի «Macrovipera lebetina obtusa» ենթատեսակը, որն իր բաղադրամասային կազմով զգալիորեն տարբերվում է այլ ենթատեսակներից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Քիշմիրյանը:

No description available.

Նշում է՝ Հայաստանում հակաթույնի հետ կապված խնդիր կա: «Հայաստանում առկա է Ուզբեկստանի արտադրության հակաթույն, այն գնում է մասնավոր ընկերությունը, ումից էլ ձեռք են բերում բուժհաստատությունները: Բավականին ծանր իմունոլոգիական պրոդուկտ է, քանի որ երեք օձի թույնի դեմ է, այսինքն՝ մեր օրգանիզմ տարբեր հակաթույներ են մտնում դա ներարկելու ժամանակ: Այն լրիվ այլ ենթատեսակի դեմ է, Հայաստանում այդ ենթատեսակը չկա: Կասկածներ ունեինք, որ արդյունավետությունը բավականին ցածր է: Հակաթույնի մեկ ամպուլան դեղատանն արժի մոտ 120 հազար դրամ, իսկ մեկ խայթոցի ժամանակ հնարավոր է օգտագործվի հակաթույնի մի քանի չափաբաժին: Այսպիսով՝ նախաձեռնեցինք մեզ մոտ տարածված գյուրզայի ենթատեսակի դեմ հակաթույնի ստացումը: Հակաթույնը նոր գյուտ չէ, 19-րդ դարի վերջերից դրանք մշակվում են: Կենդանական ծագման են, այսինքն՝ կենդանիներին քիչ-քիչ քանակություններով թույն են ներարկում, նրա իմունային համակարգը խթանվում է, և այն արտադրում է հակամարմիններ՝ հակաթույնի առանձին բաղադրամասերի դեմ: Մեր փորձերը սկսեցինք ճագարներից:

Կենդանուն իմունիզացնում ենք, սպասում, որ հակամարմիններ արտադրվեն, այնուհետև վերցնում ենք արյունը, անջատում և մաքրում ենք հակամարմինները, որը հակաթույնի նախատիպ է: Հետո արդեն ստուգվում է դրա արդյունավետությունը կենդանիների վրա: Իրականացրեցինք փորձեր, որոնք բավականին արդյունավետ էին»,-նշում է մեր զրուցակիցը:

Ի դեպ, գնել են խոյ, խնամել նրան և իրականացրել իրենց փորձերը: «Ստացված արտադրանքի նախատիպը շատ ավելի լավն էր, քան ճագարի դեպքում, սկսեցինք դրա արդյունավետության փորձարկումները մկների և առնետների վրա, ինչպես նաև ուզբեկական հակաթույնի արդյունավետության գնահատումը: Մեր մտահոգությունները ճիշտ էին այն առումով, որ ուզբեկական հակաթույնի ազդեցությունը բավականին քիչ է: Մինչ օրս լաբորատոր պայմաններում անընդհատ փորձարկումներ ենք իրականացնում: Ամռանը ստացա դրամաշնորհ գիտական սարքերի ձեռքբերման նպատակով, ներառված էին նաև լաբորատորիայի երիտասարդ ասպիրանտներ, գիտաշխատողներ: Դրամաշնորհն ուղղված էր սարքավորումներ ձեռք բերելուն, որոնք հակաթույնի ստացումը, որակական գնահատումն ավելի հեշտ կդարձնեն: Այս տարի արդեն թեմատիկ ֆինանսավորման շրջանակում տիկին Այվազյանը շահեց բավականին խոշոր դրամաշնորհ Գիտության պետական կոմիտեից՝ ուղղված հակաթույնի մշակմանը և ստացմանը: Առաջիկա մեր պլաններից է ձիերի ձեռքբերումը՝ հակաթույնի նախատիպի ստացումը նրանց օգնությամբ իրականացնելու համար»,-ասում է Քիշմիրյանը՝ ընդգծելով, որ արդյունքներն արդեն իսկ բավականին լավն են, մրցակցում են միջազգային որոշ հակաթույների նախատիպերի հետ: Արդյունքները տպագրված են միջազգային հեղինակավոր ամսագրերում:

No description available.

«Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայում տարբեր խմբեր են գործում, զբաղվում եմ նաև այլ թույներին վերաբերող հետազոտություններով, բայց իմ և տիկին Այվազյանի գործունեության հիմնական ուղղություններից մեկը գյուրզայի՝ Հայաստանում տարածված ենթատեսակի թույնի դեմ հակաթույնի ստացումն է: Փորձերը ցույց են տալիս, որ մեր ստացած հակաթույնի նախատիպն արդյունավետ է նաև մեկ այլ տեսակի հայկական իժի թույնի, դրա բաղադրամասերի դեմ: Այսինքն՝ հայկական իժի խայթոցի դեմ այն նույնպես կարող է արդյունավետ լինել: Հայաստանում տարածված թունավոր օձերն իժեր են, դրանց ընդամենը չորս տեսակ կա Հայաստանում: Բացի գյուրզայի այս ենթատեսակից, մնացած երեքը գրանցված են Կարմիր գրքում, դրանց հանդիպելը կամ դրանց խայթոցի հավանականությունը գրեթե զրոյական է: Բայց գյուրզայի այդ ենթատեսակն ամենուր է, տարածված է ամբողջ Հայաստանում և վտանգ է ներկայացնում»,-հավելում է մեր զրուցակիցը:

No description available.

Զրույցի վերջում անդրադառնում ենք ոլորտային խնդիրներին: «Հայաստանում բավականին վատ վիճակում են ենթակառուցվածքները՝ լաբորատոր սարքերը, կահավորանքը և այլն: Տարբեր դրամաշնորհների շնորհիվ մեր լաբորատորիան բավականին բարվոք տեսք ունի, կահավորված է, սարքավորումներն առկա են: Բայց պետք է նշել, որ Հայաստանի շատ ինստիտուտների պարագայում վիճակը ցավալի է՝ կահավորման, նյութերի, գործիքների և մնացած առումներով: Եթե հայտ ես ներկայացնում դրամաշնորհի համար, պետք է ինչոր հիմք ունենաս՝ գործիքների ու նյութերի տեսքով, դրամաշնորհով դիմում ես փոքր աջակցություն ստանալու համար: Օրինակ՝ դրամաշնորհի համար դիմող անձը կամ գիտական խումբն ասում է՝ իրականացնում ենք հետազոտություններ, այս և այս սարքերն ու նյութերն ունենք, ձեր աջակցությամբ էլ մեզ անհրաժեշտ սարքը կամ նյութը ձեռք կբերենք, որպեսզի մեր հետազոտություններն ամբողջական դառնան: Շատերը նաև անհրաժեշտ բազայի բացակայության պատճառով չեն կարողանում դիմել դրամաշնորհների ստացման համար: Միևնույն ժամանակ գիտական շատ ինստիտուտներ տարբեր դրամաշնորհների միջոցով բազա են ստեղծում, հետո կարողանում դիմել այլ գրանտների և շահել դրանք: Ավաղ, շատ տեղերում վիճակը ցավալի է, քանի որ այդ բազան չկա: Մյուս կողմից բավականին ցածր է պետական աշխատավարձը»,-եզրափակում է Արսեն Քիշմիրյանը:  

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տիտանի գոլորշիներով մշակումը երկարացնում է պերովսկիտային արևային վահանակների կյանքը մինչև երեք տարի Նույնիսկ Ադրբեջանն է զարմացել, որ Հայաստանը ընդունել է պայմանագրի առաջարկները. ՄամիջանյանԿոտայքի մարզում Նոր Հաճնի կամրջի տակ որոնում են նետված քաղաքացուՀատուկ ներարկվել են հայկական պետության մարմնի մեջ, որպեսզի նրանք թույն արձակեն, որը կոչնչացնի Կովկասի ամենահին պետությունը. «Փաստ»Երիտասարդ տարիքում կյանքից հեռացել է գյուղատնտես Գրիգ Գրիգորյանը Աղազարյանը կարող է շատ բան բացահայտել ՔՊ-ի դեմ Արևմտամետները նոր խնդիրներ են հարուցում Փաշինյանի համար ՔՊ-ում նոր ալիք է բարձրացել Անդրանիկ Քոչարյանի դեմ «Հայաստանը ճիշտ կանի, եթե դադարեցնի ԱՄՆ կենսալաբորատորիաների աշխատանքն իր հողում». «Փաստ»Առաջնագծում զոhվել են «Զվեզդա» հեռուստաալիքի օպերատորը և նկարահանող խմբի վարորդը Մելիքբեկյանի օրերը հաշվված են, բայց նա մեծ ախորժակ ունի Հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների դեմ պայքարողը պետական հանցագործ է և մարդ, որը դավաճանում է իր հայրերին ու պապերին. Մհեր Ավետիսյան Գերմանիան արգելել է Վրաստանից որոշ պաշտոնյաների մուտքը երկիր «Իլյայի քույրը լինելը պարտավորեցնող է, պարտավորության զգացումն է ապրեցնում». Իլյա Հակոբյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ»ԶՊՄԿ ճաշարանը երկու հերթափոխով ամեն օր սննդով է ապահովում կոմբինատի շուրջ 4500 աշխատակիցներին Նոր Գեղիի տներից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու մարմին Նիկոլը մանկությունից սուտ է խոսել, դա ամոթ է տղամարդու համար. քաղաքացի Բոլոր հարցերում տոտալ ձախողման մեխանիկան. «Փաստ»Ռոնալդուն կժամանի Հայաստան․ ԶԼՄ «Մուլտի Մեջիք Մոլ»-ի մոտ բախվել են մեքենաներ, վիրավnր կա, խցանումն անցել է 1,5 կմ-նԵրկար ժամանակ ջուր չի լինի Արցախի հիմնախնդրի վերաբացման հեռանկարն ու առկա վախերը այդ հեռանկարից. «Փաստ»Ամեն ինչ զիջելու և չքմեղանալու «արվեստը». «Փաստ»Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել. «Փաստ»Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր «Ստի ու կեղծիքի վրա է ստեղծվել այս մարդու իշխանությունը, ինքն էլ է խճճվել իր ստի ու կեղծիքի մեջ, ու դա իրեն կուլ է տալու». «Փաստ»Ե՞րբ կհեռանա ՀՖՖ ղեկավարությունը. «Փաստ»Ինչպիսի թափանցիկ ակնարկ. «Փաստ»Նախատեսվում է ստեղծել ժողովրդական աշխարհազոր. «Փաստ»Ռուսաստանում էլ են ուշադրությամբ հետևում Գյումրու ընտրություններին. «Փաստ»Երևանում շատերին թվում էր, թե Ռուսաստանը կսահմանափակի իր ներկայությունը Կովկասում. ռուսաստանցի փորձագետ ՈՒԵՖԱ-ն կարող է տուգանել Վրաստանին՝ ՀՀ հավաքականի երկրպագուների նկատմամբ ցուցաբերած արարքի համար Ռազմական գործողությունների ​​գոտում ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ են զոհվել և վիրավորվել Վերին Լարսը կրկին փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար «Իմ ամենասիրելի օրերն այսպիսի տեսք ունեն». Սիրուշոն հանգստյան օրերից լուսանկարներ է հրապարակել Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները Պայթյուն-փլուզում՝ Ազատավան գյուղում. կան տուժածներ. shamshyan.com 45-ամյա տղամարդը ավտոտնակում ապօրինի հրացան էր պահում Զելենսկին Սպիտակ տանն է մոռացել գոտին, որը ցանկանում էր տալ Թրամփին Մարտի 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու 3 օրում գրանցվել է 23 ՃՏՊ․ 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների ծավալներն աճել են. ինչպիսի՞ն է Հայաստանի ցուցանիշը Ե՞րբ է նշվում միջինքը և ո՞րն է դրա իմաստը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 14 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Նեթանյահուն և Ռուբիոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում Արտակ Բեգլարյանը Դանիայի խորհրդարանում կազմակերպված գիտաժողովում կոչ է արել ձեռնարկել միջազգային գործողություններ Ուրիշի կնոջը երկար նայելու համար 17-ամյա Գրիշա Պողոսյանի սպանության գործով մեկ անձ է կալանավորվել 24 ժամ ջուր չի լինելու Հզոր մագնիսական փոթորիկ է հարվածել Երկրին