Ереван, 20.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ո՞ր երկրներն են հավակնում բիլիարդի ստեղծման «դափնիներին». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բիլիարդը սիրված ու տարածված սեղանի խաղ է, որի իմաստը գնդիկները հատուկ սարքավորման՝ կիի օգնությամբ սեղանի գրպանները՝ անցքերը գցելն է, որոնք տեղակայված են անկյուններում և բիլիարդի սեղանի երկու ամենամեծ կողմերի մեջտեղերում: Դեռ հին ժամանակներից են երգեր, բանաստեղծություններ և պատմվածքներ գրվել բիլիարդի մասին: Այդ խաղը իր հետքն է թողել բազմաթիվ կինոնկարներում և գեղանկարներում: Իսկ ո՞րն է խաղի գաղտնիքը, ո՞րն է աշխարհում նրա այդքան ժողովրդականության պատմությունը: Դեռևս համաձայնություն չկա այն հարցում, թե որտեղ է առաջացել բիլիարդը:

Այնուամենայնիվ, շատ հետազոտողներ կարծում են, որ այն, ինչպես և շախմատը, ծագել է ասիական երկրներից մեկում: Տարբեր աղբյուրների համաձայն, Հին Չինաստանը, Հնդկաստանը և Եգիպտոսը կարող են հավակնել բիլիարդի ծննդավայրը համարվելու պատվին: Բայց այն խաղը, որը աղոտ կերպով հիշեցնում է ժամանակակից բիլիարդը, ծագել է Ֆրանսիայում: Առաջին բիլիարդի սեղանը պատրաստվել է հատուկ ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 11-րդի համար 1470 թվականին: Բիլիարդի հնագույն սեղանները, մեղմ ասած, հեռու են եղել կատարյալ լինելուց: Սեղանների կողերը չեն ունեցել անհրաժեշտ առաձգականություն, գնդակները նրանց հարվածելիս հետընթաց չեն կատարել: Կիերը շատ կոպիտ են եղել, և գրեթե անհնար է եղել դրանց օգնությամբ գնդակներին տալ կողային պտույտ: 16-րդ դարի ավարտին և 17-րդ դարի սկզբին բիլիարդի սեղանների բարելավում է եղել:

Բիլիարդի գրպանները հագեցվել են ցանցերով՝ գնդակները պահելու համար, սեղանները պատել են բրդյա հաստ կտորով, իսկ ավելի ուշ՝ կաուչուկով, որը մակերեսին տվել է անհրաժեշտ առաձգականություն և էլաստիկություն: Այդ ժամանակ էլ հենց սեղանի կառուցվածքում հայտնվել է 6 գրպան: Փոխվել է նաև բիլիարդի սեղանի ձևը: Սկզբում սեղանները եղել են քառակուսի, ութանկյուն և նույնիսկ կլոր: Բայց, ի վերջո, ընտրվել է ժամանակակից և ծանոթ քառանկյուն ձևը: Երկարեցվել են կիերը, որոնք ի սկզբանե զգուշությամբ են ընդունել խաղասեղանի տերերը: Նրանց մտահոգությունները կապված են եղել այն փաստի հետ, որ խաղացողները կարող էին դրանցով քերել կամ ծակել սեղանի թանկարժեք կտորը: Բայց նման վախերն անիմաստ են եղել: Նորարարությունների և բարելավումների շնորհիվ բիլիարդի նկատմամբ հետաքրքրությունն սկսել է արագորեն աճել:

Խաղի զարգացման հետ միասին սկսել են հայտնվել խաղացողներ, որոնց գործողություններին կողքից հետևելը և, առավել ևս, նույն սեղանի շուրջ խաղալն անչափ հաճելի է դարձել: Բիլիարդի առաջին կանոնները հրապարակվել են 1674 թվականին Լուազոնի ջանքերի շնորհիվ, որը մատնանշել էր այդ խաղի օգտակարությունը խաղացողների ուղեղի և ֆիզիկական առողջության համար: Հետագայում այդ տեսությունը հաստատել է Յոհան Օյլերը: Բիլիարդի աշխարհի առաջին առաջնությունը տեղի է ունեցել դեռ 1870 թվականին Սան Ֆրանցիսկոյում, իսկ արդեն 1906 թվականին Փարիզում անցկացվել է աշխարհի առաջին առաջնությունը դրամական՝ 40 հազար ֆրանկ մրցանակային ֆոնդով:

Ռուսական Կայսրությունում բիլիարդ խաղը հայտնվել է Պետրոս 1-ին կայսեր օրոք: Նա այն բերել է Հոլանդիա կատարած իր ուղևորությունից և շատ արագ սիրահարվել է այդ խաղին: Նոր խաղը լավ է ընդունվել կայսերական շրջապատի կողմից. այն խաղացել են կալվածքներում, պալատներում և տարբեր մասնավոր բնակավայրերում: Բիլիարդը հատուկ ժողովրդականություն է ձեռք բերել սպաների շրջանում: 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի առաջին կեսին բիլիարդը հասանելի է դարձել բնակչության գրեթե բոլոր շերտերին: Մարդիկ սկսել են բիլիարդ խաղալ ոչ միայն զվարճանքի համար:

Այն սկսել է վերածվել սպորտի: Խորհրդային իշխանության հաստատումով ԽՍՀՄ բոլոր երկրներու, այդ թվում՝ Հայաստանում, բիլիարդը գործնականում գրեթե մոռացության է մատնվել: Բայց մեկ տասնամյակ անց այս խաղի նկատմամբ հետաքրքրությունը նոր թափով է բորբոքվել: Հիմա էլ բիլիարդը շարունակում է մնալ ամենասիրված խաղերից մեկը. այն խաղում են ոչ միայն իրական կյանքում, այլ նույնիսկ համացանցում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянФСБ России сообщила о задержании гражданина Украины на пропускном пункте Верхний Ларс Байрамов обсудил с уходящим послом Ирана региональные форматы типа 3+3 В военном лагере в Ираке прогремел взрыв: погиб один человек, 8 человек ранены Пашинян признает свою неудачуКак обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола ПашинянаОни хотят, чтобы мы забыли Геноцид, а через 100 лет забыли и Арцах: Жпит Мелконян Эр-Рияд и Ереван разработают «дорожную карту» по установлению дипломатических отношений: интервью главы МИД Армении Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBankДенежные переводы в Армению из России сократились более чем наполовину Ларс из-за ремонта закрыт для большегрузов Страны G7 призвали Иран отказаться от поддержки палестинского движения ХАМАС Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеВ Ереване открылась выставка «Академия ювелирного искусства» В Иране после прозвучавших взрывов ситуация стабильна: СМИ Иранские военные заявили, что не намерены отвечать на удар Израиля по Исфахану Четыре шахматистки Армении начинают выступления на индивидуальном ЧЕ по шахматам среди женщин Лавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзники Почему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаNYT: целью удара Израиля по Ирану была авиабаза рядом с городом Исфахан В Ереване произошел наезд со смертельным исходом СМИ: города Ирана не подвергались атакам со стороны иностранного государства Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries