Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ժողովրդավարության իմիտացիա կոչվող շոու՝ ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, ի վնաս Արցախի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը մասնակցեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին, որը տեղի ունեցավ առցանց, և որի ժամանակ ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովրդավարություն և անվտանգություն» իրավապաշտպան ՀԿ ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչպե՞ս և ի՞նչ նպատակով օգտագործվեց հարթակը: Խոսել ենք նաև ժողովրդավարության մասին իշխանության հայտարարությունների ու հայաստանյան իրավիճակի մասին, դիտարկել նաև արտաքին մարտահրավերները:

Անդրադառնալով նախ Փաշինյանի մասնակցությանը վերոնշյալ գագաթաժողովին՝ Ն. Զոհրաբյանը հիշեցրեց մինչ այդ նրա կողմից արված հայտարարությունը:

«Փաշինյանը մինչ այդ հայտարարեց, որ ինքն այդ հարթակն օգտագործելու է ագրեսոր Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ իրականացված ագրեսիային առնչվող հարցերը բարձրացնելու համար: Ավելին՝ ասաց, որ Ադրբեջանի կողմից ՀՀ 41 կմ սուվերեն տարածքը զավթելը ոչ այլ ինչ է, քան հարձակում ժողովրդավարության վրա: Մենք բոլորս անհամբեր սպասում էինք, որ Բայդենի կազմակերպած այդ ֆորումին Փաշինյանը, այնուամենայնիվ, բարձրացնելու է այդ հարցերը: Մինչդեռ արդյունքում զրո հարց ագրեսոր Ադրբեջանի, զրո հարց և զրո հարցադրում ռազմագերիների, զրո բարձրաձայնում մեր այն բոլոր հիմնախնդիրների մասին, որոնք անպայմանորեն պետք է հնչեին այդ գագաթաժողովին: Մասնավորապես՝ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործում էր միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային ռումբեր: Ադրբեջանն օգտագործում էր քիմիական զենք նաև խաղաղ բնակչության նկատմամբ, Ադրբեջանը խոշտանգում էր ռազմագերիներին: Սրանք հենց ժողովրդավարության այդ ֆորումին ենթակա հարցեր են, որոնք անպայմանորեն պետք է բարձրացվեին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Զոհրաբյանը:

Խոսելով գագաթաժողովի նպատակի մասին, այդ համատեքստում անդրադառնալով նաև Հայաստանի մասնակցությանը՝ նա հավելեց. «Նպատակը մեկն էր: Բայդենը կազմակերպել էր հակառուսական ակցիա: Նա փորձեց հերթական անգամ Ռուսաստանին ցույց տալ, որ բազմաթիվ երկրների կարող է համախմբել հակառուսականության դրոշի ներքո: Իսկ Հայաստանը հերթական անգամ կա՛մ չհասկանալով, կա՛մ ուղղակիորեն հասկանալով՝ ներքաշվեց հակառուսականության այդ ֆորումի մեջ: Ի վերջո, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հակառուսական այդ ակցիային մասնակցելու որոշում էր կայացրել, նա, ըստ իս, առնվազն պետք է հայտարարեր, որ Հայաստանի համար հասկանալի չէ, թե ինչու Ռուսաստանը հրավիրված չէ: Եթե սա հերթական անգամ արվել է չհասկանալով, այլ հարց է, բայց եթե արվել է միտումնավոր՝ ՌԴ-ին ինչ-որ բաներ հասկացնելու համար, մենք դրա հետևանքները դեռ շատ երկար ենք քաղելու: Ի դեպ, հետևանքներն արդեն տեսնում ենք:

Մասնավորապես, Հայաստանը գերեվարում է երկու ադրբեջանցու և ժամերի ընթացքում այդ ադրբեջանցիները, «ռեխները» բաց ու ծիծաղելով, ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձվում են Ադրբեջանին: Մինչդեռ հայ ռազմագերիները շարունակում են ավելի քան մեկ տարի ու ամիսներ շարունակ մնալ Բաքվի ու Ադրբեջանի այլ բանտերում: Սա էր այդ ֆորումին մասնակցելու գինը: Հերթական հակառուսական քայլը, որը, իմ վստահ համոզմամբ, անարձագանք ու անպատասխան չի մնալու: Բայց խնդիրն այն է, որ այդ պատասխանից տուժում են խոցելի խմբերը, այն մարդիկ, ովքեր բացարձակապես մեղավոր չեն հակառուսականության այս բումի մեջ, որը Հայաստանում նորից սկսել է ակտիվանալ»:

Շեշտելով մի շարք այլ փաստերի մասին՝ նա ընդգծեց. «Այն, որ այս իշխանությունն իր արտաքին քաղաքական նախապատվություններով հակառուս է, դա որևէ մեկին, այդ թվում՝ Ռուսաստանին ապացուցել պետք չէ: Այն, որ այս պահին այս իշխանությունը Ռուսաստանին հաճոյանալու համար անում է ամեն ինչ, դա ևս փաստ է: Ժողովրդական խոսքով ասած՝ որ պահին այս իշխանության ատամը կտրեց, Ռուսաստանին թիրախավորելու է, ինչը ևս փաստ է: Պարզապես, ինչպես ասում են, աստղերը դասավորվել են այնպես, որ այս իշխանությունները հարմար օբյեկտ են թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի համար: Ուստի՝ բոլորը փորձելու են Հայաստանի այս իշխանություններից իրենց քաղաքական շահի համար առավելագույնը պոկել: Մինչդեռ դրանից տուժում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախը, թեպետ, ինչպես հասկանում եմ, ցավոք, բոլոր աշխարհաքաղաքական խաղացողների համար իրենց շահը շատ ավելի գերակա է, քան իրենց համար մնացյալ «մանր-մունր» շահերն ու հետաքրքրությունները»:

Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցում անդրադարձանք իշխանության՝ ժողովրդավարության կարևորության մասին հայտարարություններին ու զուգահեռ առկա իրականությանը, որտեղ ՏԻՄ ղեկավարներ են ձերբակալվում ու կալանավորվում, նաև անկախ մարմին հանդիսացող, բայց իշխանությանը ոչ հաճո ՏԻՄ ղեկավարներից են փորձում ազատվել: «Մենք հայտարարությունների հետ կապ չունեցող իրականություն ունենք: ՏԻՄ ընտրությունները դրա վառ վկայությունն էին: Պատկերացնենք՝ ինչ կլիներ, եթե նախորդ իշխանությունների ժամանակ ՏԻՄ ընտրված ղեկավարները կալանավորվեին միայն նրա համար, որ չեն ներկայացնում իշխող կուսակցությունը: Ես, որպես միջազգային կառուցներում երկար տարիներ աշխատած պատգամավոր, պատկերացնում եմ, թե հիմա համաշխարհային ինչ վայնասուն կբարձրացներ Եվրոպայի խորհուրդը, Human rights watch-ը, Եվրոպական խորհրդարանը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը: Կարող էինք տեսնել նաև, թե Հայաստանի հարցով համազեկուցողներն ինչպես են ուղիղ չվերթով ու վազելով հասել Հայաստան:

Եթե նման բան տեղի ունենար նախորդ իշխանությունների օրոք, ամերիկյան գրանտներից սնվող բոլոր հասարակական կազմակերպությունները հիմա իրենց մայկաները պատառոտելով՝ ամեն օր ակցիաներ էին կազմակերպել Երևանի փողոցներում: Բայց այսօր տեսնում ենք միջազգային հանրության տոտալ լռությունը: Այսօր Մամիկոն Ասլանյանի, Առուշ Առուշանյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է տեղի ունենում: Իսկ այն, ինչ արեցին ծանրագույն հիվանդություններ ունեցող պրոֆեսոր Արմեն Չարչյանի հանդեպ, ոչ միայն քաղաքական հաշվեհարդար էր, այլև մարդու խոշտանգում: Հաշվի առնելով այս ամենը՝ ժողովրդավարության մասին խոսելն առնվազն ծիծաղելի է: Բայց ես վաղուց եմ հասկացել, որ միջազգային հանրություն կոչվող դոնդողը, եվրոպական, արևմտյան արժեքներ կոչվածներն ընդամենը քաղաքական սոուս, քաղաքական ճաշատեսակ են: Այդպիսի քաղաքական ճաշատեսակ է նաև Մանկական Եվրատեսիլը, որտեղ իրենց կեղտոտ քաղաքական նպատակահարմարությունների ու շահերի մեջ անգամ երեխաներին են ներքաշում»:

Նաիրա Զոհրաբյանը նաև շեշտեց, որ մենք այսօր Հայաստանում չունենք քաղաքացիական հասարակություն, ինչը ևս լուրջ խնդիր է: «Այն քաղաքացիական հասարակությունը, որը ձևավորվել էր նախորդ իշխանության օրոք ու սնվում էր արևմտյան գրանտներից, այսօր կա՛մ իշխանության ներկայացուցիչ են, կա՛մ իշխանությունից սնվող ՀԿ-ներ, կա՛մ իշխանությունից սնվող ինչ-որ անհասկանալի զանգված:

Իրենց պարագայում, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում բոլոր լրագրողներին կախի, «ժողովրդավարության սալ յուտ» են համարելու: Այսօր նոր քաղաքացիական հասարակություն ստեղծելու խնդիր ունենք, որը չի լինի իշխանության գրպանում: Ու քանի դեռ նշված պատճառով մենք մեր ներսում չենք կարողանում անաչառ գնահատական տալ իշխանության քայլերին, միջազգային հանրությունն ասում է՝ եթե դուք գնահատական չեք տալիս, մենք ինչո՞ւ պետք է գնահատական տանք: Այստեղ, իհարկե, խնդիր կա, բայց կա փաստ առ այն, որ այսօր միջազգային հնարությունը լծված է հայ-թուրքական խաղաղասիրական օրակարգը սպասարկելուն: Այդ դեպքում Եվրատեսելի նման ռաբիս, անմակարդակ ու անճաշակ քաղաքական շոուներ դեռևս լինելու են, ու դրանում մեկ վայրկյան չկասկածեք: Առաջիկա օրերին, իմ ունեցած տեղեկություններով՝ նաև վաղը, Մոսկվայի հովանու ներքո նախաձեռնվում են հայ-թուրքական մերձեցման քննարկումներ: Այս ամենը, բնականաբար, նաև Արևմուտքի աջակցությամբ է, և այս ամենը տեղավորվում է այն շոուի մեջ, որը կոչվում է ժողովրդավարության իմիտացիա՝ ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, ի վնաս Արցախի»:

Ամփոփելով՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նշված բոլոր խնդիրների հանրագումարը մեկ իրողության մասին է վկայում. «Նաև տարածաշրջանային վերաձևումների, կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ Հայաստանը թուրքի համար «պրախադնոյ դվոր» սարքելու հանրագումարում մենք կկորցնենք մեր պետականությունը: Այն ամենը, ինչի մասին խոսեցինք, այդ թվում՝ նաև խոսքի ազատությունը, առոչինչ են դառնալու: Մենք պետք է գիտակցենք, որ կանգնած ենք պետականությունը պահել-չպահելու սահմանագծին: Կա՛մ պահում ենք ու փորձում մեր ինքնիշխանությունն ամրակայել, կա՛մ թուրքի համար ընդամենը «պրախադնոյ դվոր» ենք դառնում, ինչի նախանշաններն առավել քան տեսանելի ու ակնառու են: Վստահ եղեք՝ թուրքը հետևողական է լինելու, որ Մեծ Թուրանի մեծ ճանապարհին Հայաստանը իր համար «պրախադնոյ դվորի» վերածվի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ