Yerevan, 24.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Էլեկտրական ծածկոցներ. որքանո՞վ են դրանք անվտանգ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ջեռուցիչները, կոնվեկտորները, օդորակիչները և ջեռուցման այլ էլեկտրական սարքերն օգտագործվում են փակ տարածքները տաքացնելու համար: Ընդ որում, դրանք հաճախ շատ են չորացնում օդը և կարող են առաջացնել փոշու և մանրէների տարածում, եթե ժամանակին չմաքրվեն։ Բացի այդ, ջեռուցման այդ բոլոր սարքերը շատ են էլեկտրաէներգիա սպառում: Եվ չնայած նրան, որ մարդու համար ավելի լավ է քնել զով, օդափոխվող սենյակում, բոլորը չէ, որ կարող են իրենց ստիպել մտնել սառը անկողին: Սա հատկապես վերաբերում է թույլ առողջություն ունեցող մարդկանց: Այդ ամենի պատճառով էլ ստեղծվել է էլեկտրական վերմակը, որը դարձել է ելք նման իրավիճակներից: Էլեկտրական անկողինները՝ էլեկտրական սավանն ու էլեկտրական վերմակը, օգնում են ջերմություն և հարմարավետություն ստեղծել մարդու համար, եթե անգամ նա քնում է ցուրտ սենյակում:

Դրանք արագորեն տաքացնում են անկողինը և ամբողջ գիշեր ջերմություն ապահովում քնած մարդու համար: Միևնույն ժամանակ, նվազագույնի է հասցվում էլեկտրաէներգիայի սպառումը, ինչպես նաև ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Օգտագործման ընթացքում նման սարքը շատ պարզ և անվտանգ է, ինչպես նաև ունի մի շարք այլ առավելություններ: Առաջին անգամ էլեկտրական անկողին հայտնվել է Ամերիկայում: Այն հորինել է բժիշկ Սիդնի Էյս Ռասելը 1912 թվականին: Դա իրականում ոչ թե ծածկոց էր, այլ ավելի շուտ սավան, որը գցվում էր մարդու տակ՝ ներքնակի վերևում, և այն տաքացնում էր մարդուն ներքևից: Էլեկտրական ծածկոցների մասսայական արտադրության վերաբերյալ կա երկու կարծիք:

Ոմանք կարծում են, որ առաջին արտադրությունը գրանցվել է ԱՄՆ-ում 1930-ին, իսկ ոմանք էլ նշում են 1937 թվականը: Ինչ վերաբերում է ժամանակակից էլեկտրական ծածկոցներին և էլեկտրական սավաններին, ապա տարբեր երկրներում նման իրերի տարբերություններ կան: Կանադայում և ԱՄՆ-ում էլեկտրական ծածկոցը կոչվում է վերմակ, իսկ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի երկրներում՝ ենթաներքնակ, որի տաքացուցիչը գտնվում է սավանի տակ:

Ոմանք կարծում են, որ մահճակալն ավելի արագ և արդյունավետորեն տաքացնում է ենթաներքնակը, բայց ինչպես ցույց է տվել պրակտիկան, էլեկտրական վերմակն օգտագործման համար ավելի հարմար է: Այն կարող է օգտագործվել ոչ միայն անկողնում գիշերային հանգստի ժամանակ, այլ նաև առօրյա կյանքում: Օրինակ՝ աթոռին նստած կարդալիս կարելի է այն փաթաթել ոտքերին, կամ գցել ուսերին, ինչպես նաև կարելի է ծածկվել վերմակով այն չափով, ինչ չափով ցանկություն կա։ Ժամանակակից էլեկտրական ծածկոցներն ունեն կառավարման վահանակ, որի վրա կա ջերմաստիճանի կարգավորիչ, որն իր հերթին հնարավորություն է տալիս մարդուն սահմանել ջեռուցման համար անհրաժեշտ ջերմաստիճանը:

Լավագույն մոդելներն ունեն տարբեր ավտոմատ ռեժիմներ, ինչպիսիք են տուրբո ջեռուցումը կամ ջեռուցման ավտոմատ անջատումը: Կան մոդելներ, որոնք կարող են օգտագործվել մարմնի հատուկ մասերը տաքացնելու համար: Դրանք շատ հարմար են օգտագործման համար թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով: Օրինակ՝ երբ անհրաժեշտ է տաքացնել միայն մեջքը կամ ոտքերը: Ժամանակակից էլեկտրական ծածկոցների որոշ մոդելներ ածխածնային մանրաթելերի բարակ լարերի պարունակության շնորհիվ գործում են «ցածր լարման» ռեժիմով՝ օգտագործելով ընդամենը 12 - 24 վոլտ հոսանք, և, ի տարբերություն 110-240 վոլտանոց ծածկոցների, ավելի անվտանգ ու հարմարավետ են: Էլեկտրական ծածկոցները գրեթե ամեն օր սերտ շփվում են մարդու մարմնի հետ, ուստի գնելիս պետք է համոզվել, որ այն համապատասխանում է անվտանգության բոլոր անհրաժեշտ չափանիշներին: Այս պահին էլեկտրական ծածկոցների գրեթե բոլոր արտադրողները արտադրում են CE, GS կամ TUV եվրոպական ստանդարտներին համապատասխան վերմակներ:

Դրանք նախատեսում են այնպիսի գործառույթների առկայություն, ինչպիսիք են գերտաքացումից պաշտպանությունը և ավտոմատ անջատումը, երբ ստեղծվում է արտակարգ իրավիճակ: Իսկ արտադրության համար օգտագործվում են բարձրորակ, անվտանգ նյութեր: Ավելի երկար ծառայելու համար խորհուրդ է տրվում էլեկտրական ծածկոցը տեղադրել անկողնային ծրարի կամ հավելյալ ծածկոցի մեջ: Նման կերպ վերմակն ավելի քիչ լվանալու կարիք կունենա, ինչը կերկարաձգի դրա օգտակար կյանքը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package